ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 761-Ա
ԱՐՄԱՆ ԱԴԻԼԽԱՆՅԱՆԻՆ ԵՎ ԱՆՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 23-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 39-րդ հոդվածով և հիմք ընդունելով կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշումը՝
1. «Գործարար միջավայրի բարելավումը երկխոսության միջոցով» խորագրով գործարար աշխատաժողովին մասնակցելու նպատակով փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակի (այսուհետ` գրասենյակ) ղեկավար Արման Ադիլխանյանին և փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի խորհրդական Աննա Գասպարյանին 2025 թվականի նոյեմբերի 28-29-ը ներառյալ գործուղել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզ (Ջերմուկ)։
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին՝ օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել գործուղման հետ կապված ծախսերի հատուցումը:
3. Գրասենյակի ղեկավարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունները Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելը:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
Երևան |
|
28.11.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |