Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-376-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.11.24-2025.12.07 Պաշտոնական հրապարակման օրը 03.12.2025
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
13.11.2025
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
02.12.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2025 թվականի նոյեմբերի 13-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 113-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում «5-րդ կետով» բառերը փոխարինել «5-րդ և 5.1-ին կետերով» բառերով:

 

Հոդված 2. Օրենսգրքի 123-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 5-րդ կետը «0.25 տոկոսը» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն մասի 5.1-ին կետի» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին կետով.

«5.1) Հայաստանի Հանրապետությունում իրականացվող տարրական, հիմնական, միջնակարգ, արհեստագործական, միջին մասնագիտական կամ բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերի իրականացման լիցենզիա ունեցող պետական կամ համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին և պետության կամ համայնքի կողմից ստեղծված հիմնադրամներին կամ «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի համաձայն ստեղծված հիմնադրամին տրամադրված ակտիվների, դրանց համար կատարված աշխատանքների և (կամ) դրանց մատուցված ծառայությունների արժեքը, բայց ոչ ավելի, քան հարկային տարվա համախառն եկամտի 2.5 տոկոսը.»:

 

Հոդված 3 Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից և գործում է մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը:

 

Հանրապետության նախագահ

Վ. Խաչատուրյան

 

2025 թ. դեկտեմբերի 2

Երևան

ՀՕ-376-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 դեկտեմբերի 2025 թվական: