Գլխավոր տեղեկություն
Համար
N 770-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.12.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
03.12.2025
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.12.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.12.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 770-Ա

 

ՀԱՅ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՖՈՆԴԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՃԱՇԱՐԱՆՆԵՐ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի կողմից իրականացվող՝ 106,873,400 դրամ ընդհանուր արժողությամբ «Բարեգործական ճաշարաններ» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի կողմից (ՀՎՀՀ` 02517115) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն.

1) «Վիվա Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության (ՄՏՍ Հայաստան) հետ (ՀՎՀՀ՝ 01551651) 2017 թվականի հունիսի 14-ին կնքված՝ N 2017/601 պայմանագրի շրջանակներում 2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցման գործարքը` 180,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Ֆլեշ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 01808789) 2025 թվականի նոյեմբերի 3-ին կնքված՝ N 03/11/25-1 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում դիզելային վառելիքի ձեռքբերում` 1,300,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

3. Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում՝ նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

03.12.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 770-Ա որոշման

 

ԾՐԱԳԻՐ

 

«ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՃԱՇԱՐԱՆՆԵՐ»

 

1.

Ծրագրի նպատակը

Նպաստել սոցիալական լարվածության մեղմացմանը մայրաքաղաքում և Հանրապետության այլ քաղաքներում` Գյումրի, Բերդ, Բյուրեղավան, Նոր Հաճն` սոցիալապես անապահով անձանց (միայնակ տարեցներ, հաշմանդամություն ունեցող անձինք, գործազուրկներ) ամենօրյա կալորիական տաք կերակրով ապահովելու միջոցով

2.

Ծրագրի բարեգործական որակման

նպատակը

Օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից

3.

Բարեգործը

Հայ օգնության ֆոնդ (630 երկրորդ պողոտա, Նյու-Յորք, ԱՄՆ)

4.

Ծրագիրը կատարողը

Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղ (Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Մ. Խորենացու փողոց 22, ՀՎՀՀ 02517115)

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Քաղաք Երևան, Գյուրջյան փողոց 15, քաղաք Բերդ, Տերյան փողոց 8, քաղաք Գյումրի, Խրիմյան Հայրիկի փողոց 27, քաղաք Նոր Հաճն, Գայի փողոց 2/1, քաղաք Բյուրեղավան, Վազգեն Սարգսյան փողոց 15/37, բնագավառը՝ սոցիալական

6.

Ծրագրի բյուջեն

106,873,400 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

Երևանի Նոր Նորք վարչական շրջանի, Բերդի, Գյումրու, Նոր Հաճնի և Բյուրեղավանի բարեգործական ճաշարաններ այցելող 760 սոցիալապես անապահով անձինք՝ միայնակ տարեցներ, հաշմանդամություն ունեցող անձինք, գործազուրկներ

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Բարեգործական ճաշարանների կազմակերպում՝ շաբաթական 5 օր, օրական մեկ անգամ տաք կերակրի մատուցում անապահով անձանց (միայնակ տարեցներ, հաշմանդամություն ունեցող անձինք, գործազուրկներ)՝ տեղական միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների հետ կազմված և համաձայնեցված ցուցակներով: Նախատեսվում է իրականացնել 2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ 106,873,400 դրամի չափով

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

1) սննդի և տնտեսական պարագաների ձեռքբերում՝ 86,840,000 դրամ, առանց ավելացված արժեքի հարկի.

2) ճաշարանների համար կոմունալ ծառայությունների ձեռքբերում՝ 5,055,200 դրամ, առանց ավելացված արժեքի հարկի.

3) գյումրու ճաշարանի տարածքի վարձակալություն` 2,160,000 դրամ, առանց ավելացված արժեքի հարկի.

4) կապի և հեռահաղորդակցության ծառայությունների ձեռքբերում՝ 180,000 դրամ, առանց ավելացված արժեքի հարկի.

5) ավտոմեքենայի վառելիքի ձեռքբերում՝ 1,300,000 դրամ, առանց ավելացված արժեքի հարկի.

6) ճաշարանների անձնակազմի վարձատրություն՝ 11,338,200 դրամ

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Կազմակերպական ծախսերը կազմելու են 12,818,200 դրամ՝ ծրագրի ընդհանուր բյուջեի 12 %-ը՝

1) ճաշարանների անձնակազմի վարձատրություն՝ 11,338,200 դրամ.

2) կապի և հեռահաղորդակցության ծառայություններ՝ 180,000 դրամ.

3) ավտոմեքենայի վառելիքի ձեռքբերում՝ 1,300,000 դրամ

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ

կազմակերպությունների հետ

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների հետ

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Վերահսկողությունը կատարվելու է Հայ օգնության ֆոնդի հոգաբարձուների խորհրդի կողմից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

 

03.12.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ