ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 770-Ա
ՀԱՅ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՖՈՆԴԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՃԱՇԱՐԱՆՆԵՐ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի կողմից իրականացվող՝ 106,873,400 դրամ ընդհանուր արժողությամբ «Բարեգործական ճաշարաններ» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի կողմից (ՀՎՀՀ` 02517115) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն.
1) «Վիվա Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության (ՄՏՍ Հայաստան) հետ (ՀՎՀՀ՝ 01551651) 2017 թվականի հունիսի 14-ին կնքված՝ N 2017/601 պայմանագրի շրջանակներում 2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցման գործարքը` 180,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Ֆլեշ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 01808789) 2025 թվականի նոյեմբերի 3-ին կնքված՝ N 03/11/25-1 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում դիզելային վառելիքի ձեռքբերում` 1,300,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
3. Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում՝ նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
Երևան |
|
03.12.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
|
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 770-Ա որոշման |
ԾՐԱԳԻՐ
«ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՃԱՇԱՐԱՆՆԵՐ»
|
1. |
Ծրագրի նպատակը |
Նպաստել սոցիալական լարվածության մեղմացմանը մայրաքաղաքում և Հանրապետության այլ քաղաքներում` Գյումրի, Բերդ, Բյուրեղավան, Նոր Հաճն` սոցիալապես անապահով անձանց (միայնակ տարեցներ, հաշմանդամություն ունեցող անձինք, գործազուրկներ) ամենօրյա կալորիական տաք կերակրով ապահովելու միջոցով |
|
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից |
|
3. |
Բարեգործը |
Հայ օգնության ֆոնդ (630 երկրորդ պողոտա, Նյու-Յորք, ԱՄՆ) |
|
4. |
Ծրագիրը կատարողը |
Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղ (Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Մ. Խորենացու փողոց 22, ՀՎՀՀ 02517115) |
|
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Քաղաք Երևան, Գյուրջյան փողոց 15, քաղաք Բերդ, Տերյան փողոց 8, քաղաք Գյումրի, Խրիմյան Հայրիկի փողոց 27, քաղաք Նոր Հաճն, Գայի փողոց 2/1, քաղաք Բյուրեղավան, Վազգեն Սարգսյան փողոց 15/37, բնագավառը՝ սոցիալական |
|
6. |
Ծրագրի բյուջեն |
106,873,400 դրամ |
|
7. |
Բարեգործություն ստացողը |
Երևանի Նոր Նորք վարչական շրջանի, Բերդի, Գյումրու, Նոր Հաճնի և Բյուրեղավանի բարեգործական ճաշարաններ այցելող 760 սոցիալապես անապահով անձինք՝ միայնակ տարեցներ, հաշմանդամություն ունեցող անձինք, գործազուրկներ |
|
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը |
|
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Բարեգործական ճաշարանների կազմակերպում՝ շաբաթական 5 օր, օրական մեկ անգամ տաք կերակրի մատուցում անապահով անձանց (միայնակ տարեցներ, հաշմանդամություն ունեցող անձինք, գործազուրկներ)՝ տեղական միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների հետ կազմված և համաձայնեցված ցուցակներով: Նախատեսվում է իրականացնել 2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ 106,873,400 դրամի չափով |
|
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
1) սննդի և տնտեսական պարագաների ձեռքբերում՝ 86,840,000 դրամ, առանց ավելացված արժեքի հարկի. 2) ճաշարանների համար կոմունալ ծառայությունների ձեռքբերում՝ 5,055,200 դրամ, առանց ավելացված արժեքի հարկի. 3) գյումրու ճաշարանի տարածքի վարձակալություն` 2,160,000 դրամ, առանց ավելացված արժեքի հարկի. 4) կապի և հեռահաղորդակցության ծառայությունների ձեռքբերում՝ 180,000 դրամ, առանց ավելացված արժեքի հարկի. 5) ավտոմեքենայի վառելիքի ձեռքբերում՝ 1,300,000 դրամ, առանց ավելացված արժեքի հարկի. 6) ճաշարանների անձնակազմի վարձատրություն՝ 11,338,200 դրամ |
|
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Կազմակերպական ծախսերը կազմելու են 12,818,200 դրամ՝ ծրագրի ընդհանուր բյուջեի 12 %-ը՝ 1) ճաշարանների անձնակազմի վարձատրություն՝ 11,338,200 դրամ. 2) կապի և հեռահաղորդակցության ծառայություններ՝ 180,000 դրամ. 3) ավտոմեքենայի վառելիքի ձեռքբերում՝ 1,300,000 դրամ |
|
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների հետ |
|
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Վերահսկողությունը կատարվելու է Հայ օգնության ֆոնդի հոգաբարձուների խորհրդի կողմից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ |
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
|
|
03.12.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|