ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 766-Ա
«ԱՐՄԵՆԻԱՆ ԼԱՅԹՀԱՈՒՍ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀՈՒՅՍԻ ՃՐԱԳ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել «Արմենիան Լայթհաուս» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող` 277,500 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ «Հույսի ճրագ» ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. «Արմենիան Լայթհաուս» բարեգործական հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
Երևան |
|
03.12.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 766-Ա որոշման |
«ԱՐՄԵՆԻԱՆ ԼԱՅԹՀԱՈՒՍ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀՈՒՅՍԻ ՃՐԱԳ» ԾՐԱԳԻՐ
|
1. |
Ծրագրի նպատակը |
Նյութական և ֆինանսական օգնություն՝ Հայաստանի Հանրապետությունում բնակվող սոցիալապես անապահով շերտերին, հաշմանդամություն ունեցող անձանց և «Էջմիածին» բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը |
|
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով նախատեսվում է օգտվել հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների գծով արտոնություններից |
|
3. |
Բարեգործը |
Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացիներ, Կալիֆորնիա նահանգի Սիլ Բիչ քաղաքի բնակիչներ, ամերիկահայ բարեգործներ՝ տեր և տիկին Ղազարյանները և նրանց ընտանիքը՝ Սեդա-Յունիս Ղազարեան Յունիսի (անձնագիր՝ N AU0448316, տրված՝ 2021 թվականի սեպտեմբերի 30-ին, 001-ի կողմից) և Զուհրաբ-Բարսեղ Ղազարյան Բարսեղի (անձնագիր՝ N AU0448317, տրված՝ 2021 թվականի սեպտեմբերի 30-ին, 001-ի կողմից) |
|
4. |
Ծրագիրը կատարողը |
«Արմենիան Լայթհաուս» բարեգործական հիմնադրամ (Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Պտղունք, Վարդանանց 1, հեռախոս՝ 043 500 503, թեժ գիծ՝ 20-80, ՀՎՀՀ՝ 01557357) |
|
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստանի Հանրապետության բոլոր մարզեր և Երևան քաղաք, բնագավառը՝ սոցիալական |
|
6. |
Ծրագրի բյուջեն |
277,500 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ |
|
7. |
Բարեգործություն ստացողը |
1) Հայաստանի Հանրապետության մարզերի սոցիալապես անապահով կարիքավոր ընտանիքներ և հաշմանդամություն ունեցող անձինք, ինչպես նաև հիմնադրամի շահառու ընտանիքներ, որոնք դիմում են գրասենյակ այցելությամբ՝ ներկայացնելով համապատասխան փաստաթղթեր. 2) «Արմենիան Լայթհաուս» բարեգործական հիմնադրամի շահառու ընտանիքներ (անաշխատունակ, բազմազավակ). 3) «Էջմիածին» բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն (ՀՎՀՀ՝ 04707075). 4) Երևան քաղաքի սոցիալապես անապահով կարիքավոր ընտանիքներ և հաշմանդամություն ունեցող անձինք |
|
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը |
|
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
1) օտարերկյա պետությունից բեռների ներմուծում և բաշխում ՝ 198,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, այդ թվում՝ ա․ հագուստի, կոշիկի, պայուսակի, գրենական պիտույքների, անկողնային պարագաների, հիգիենայի և կենցաղային պարագաների, էլեկտրական և պարզ անվասայլակների, քայլակների, հենակների և այլ ապրանքների ներմուծում ու Հայաստանի Հանրապետության մարզերի և Երևան քաղաքի սոցիալապես անապահով կարիքավոր ընտանիքներին, հաշմանդամություն ունեցող անձանց և հիմնադրամի շահառու ընտանիքներին անհատույց տրամադրում՝ 152,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ: Նախատեսվում է իրականացնել 2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում, բ․ բժշկական պարագաների ներմուծում և «Էջմիածին» բժշկական կետրոն» փակ բաժնետիրական ընկերությանն անհատույց տրամադրում` 12,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ: Նախատեսվում է իրականացնել 2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում, գ․ գրենական պիտույքների ներմուծում և հիմնադրամի շահառուների կենցաղակերպը բարելավելու նպատակով հիմնադրամի գրասենյակին տրամադրում՝ 21,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ: Նախատեսվում է իրականացնել 2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում, դ․ բեռների ներմուծման հետ կապված փոխադրման ծախսեր՝ 13,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ: Նախատեսվում է իրականացնել 2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում. 2) «Արմենիան Լայթհաուս» բարեգործական հինադրամի շահառու ընտանիքներին (բազմազավակ, անաշխատունակ) անհատույց տրվող ֆինանսական միջոցների տրամադրում՝ 24,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ: Նախատեսվում է իրականացնել 2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում. 3) կազմակերպական ծախսեր՝ 55,500 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, այդ թվում՝ ա․ ավտոմեքենայի շահագործման ծախսերի հետ կապված բենզինի, գազի և պահեստամասերի ձեռքբերում՝ 4,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ: Նախատեսվում է իրականացնել 2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում, բ․ հիմնադրամի գրասենյակի աշխատողների աշխատավարձ՝ 43,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ՝ ներառյալ հարկերը: Նախատեսվում է իրականացնել 2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում, գ․ աուդիտի իրականացում՝ 2,500 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ: Նախատեսվում է իրականացնել 2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում, դ․ գրասենյակային, տնտեսական ապրանքների և համակարգչային ու կենցաղային տեխնիկայի ձեռքբերում՝ 6,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ: Նախատեսվում է իրականացնել 2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում |
|
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
1) օտարերկրյա պետությունից բեռների ներմուծում՝ 198,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, այդ թվում՝ ա․ հագուստի, կոշիկի, պայուսակի, անկողնային պարագաների, հիգիենայի և կենցաղային պարագաների, էլեկտրական և պարզ անվասայլակների, քայլակների, հենակների, գրենական պիտույքների ու այլ ապրանքների ներմուծում՝ 173,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, բ․ բժշկական պարագաների ներմուծում՝ 12,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, գ․ օտարերկրյա պետությունից բեռների ներմուծման հետ կապված փոխադրման ծախսեր՝ 13,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ. 2) աուդիտորական ծառայությունների ձեռքբերում՝ 2,500 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ. 3) ավտոմեքենայի շահագործման ծախսերի համար բենզինի, գազի և պահեստամասերի ձեռքբերում` 4,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ. 4) գրասենյակային, տնտեսական ապրանքների և համակարգչային ու կենցաղային տեխնիկայի ձեռքբերում` 6,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ |
|
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսեր |
1) ավտոմեքենայի շահագործման ծախսերի հետ կապված բենզինի, գազի և պահեստամասերի ձեռքբերում՝ 4,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ. 2) հիմնադրամի գրասենյակի աշխատողների աշխատավարձ՝ 43,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ՝ ներառյալ հարկերը. 3) աուդիտորական ծառայությունների ձեռքբերում՝ 2,500 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ. 4) գրասենյակային, տնտեսական ապրանքների և համակարգչային ու կենցաղային տեխնիկայի ձեռքբերում` 6,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ |
|
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կազմակերպությունների հետ |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններ, տեղական ինքնակառավարման մարմիններ |
|
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
1) ծրագրերի իրականացման վերաբերյալ հաշվետվության ներկայացում hիմնադիր-գործադիր տնօրենին և հոգաբարձուների խորհրդին. 2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով տեղեկությունների ներկայացում լիազորված մարմնին |
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
03.12.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|