Գլխավոր տեղեկություն
Համար
N 771-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.12.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
03.12.2025
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.12.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.12.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 771-Ա

 

«ՌՈԲԵՐՏ ԲՈՂՈՍՅԱՆ ԵՎ ՈՐԴԻՆԵՐ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԺԱՆ ԵՎ ԱԼԲԵՐ ՊՈՂՈՍՅԱՆՆԵՐ» ԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԵՎ ՇԵՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Ռոբերտ Բողոսյան և որդիներ» հիմնադրամի կողմից իրականացվող՝ 34,350,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Ժան և Ալբեր Պողոսյաններ» արվեստի դպրոցի ուսումնական և շենքային պայմանների բարելավում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Ռոբերտ Բողոսյան և որդիներ» հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ` 05533381) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`

1) «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության (ՀՎՀՀ՝ 00046317) հետ 2014 թվականի ապրիլի 1-ին կնքված՝ N 02108133687 պայմանագրի շրջանակներում 2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2028 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում բնական գազի մատակարարման գործարքը` 9,000,000 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության (ՀՎՀՀ՝ 02655115) հետ 2017 թվականի փետրվարի 1-ին կնքված՝ N 402716289 պայմանագրի շրջանակներում 2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2028 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման գործարքը՝ 750,000 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի.

3) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության (ՀՎՀՀ՝ 01520882) հետ 2019 թվականին կնքված՝ N 8133093 պայմանագրի շրջանակներում 2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2028 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարարման գործարքը՝ 2,700,000 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի:

3. «Ռոբերտ Բողոսյան և որդիներ» հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

03.12.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 771-Ա որոշման

 

«ԺԱՆ ԵՎ ԱԼԲԵՐ ՊՈՂՈՍՅԱՆՆԵՐ» ԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԵՎ ՇԵՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ» ԾՐԱԳԻՐ

 

1.

Ծրագրի նպատակը

«Ռոբերտ Բողոսյան և որդիներ» հիմնադրամի «Ժան և Ալբեր Պողոսյաններ» արվեստի դպրոցում սովորող երեխաների ու պատանիների ուսումնական պայմանները և գործընթացը

բարելավելու համար՝ դպրոցի շենքի և հարակից տարածքի վերանորոգում և բարեկարգում:

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններից:

3.

Բարեգործը

«Պողոսյան» հիմնադրամ (Բելգիա, 1050 Բրյուսել, Ֆրանկլին Ռուզվելտի փողոց 67):

4.

Ծրագիրը կատարողը

«Ռոբերտ Բողոսյան և որդիներ» հիմնադրամ (Գյումրի, Ա.Խաչատրյան 1, ՀՎՀՀ 05533381):

5.

Ծրագրի իրականացման վայրը և

բնագավառը

Հայաստանի Հանրապետություն, քաղաք Գյումրի, Արամ Խաչատրյան 1, բնագավառը՝

կրթական

6.

Ծրագրի բյուջեն

34,350,000 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

«Ռոբերտ Բողոսյան և որդիներ» հիմնադրամի «Ժան և Ալբեր Պողոսյաններ» արվեստի դպրոց

հաճախող 6-18 տարեկան շուրջ 300 երեխաներն ու պատանիները (250-ը՝ անվճար հիմունքներով, 50-ը՝ մասնակի վճարումով)։

8.

Ծրագրի իրականացման

տևողությունը

2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2028 թվականի դեկտեմբերի 31-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

1) Շենքի ընթացիկ վերանորոգում և տարածքի բարեկարգում՝ 12,000,000 դրամ (տարեկան 4,000,000 դրամ), նախատեսվում է իրականացնել 2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2028 թվականի դեկտեմբերի 31-ը.

2) Կոմունալ-կենցաղային ծախսեր՝ 12,450,000 դրամ (տարեկան 4,150,000 դրամ), նախատեսվում է իրականացնել 2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2028 թվականի դեկտեմբերի 31-ը.

3) Դաշնամուրի, ջութակի, վոկալի, փողային նվագարանների, ազգային նվագարանների, հարվածային գործիքների, ազգային և ժամանակակից պարերի, կիրառական արվեստի ուսուցման գործընթացի բնականոն ընթացքի ապահովման համար անհրաժեշտ ուսումնական և այլ պարագաների ձեռքբերում՝ 6,000,000 դրամ (տարեկան 2,000,000 դրամ), նախատեսվում է իրականացնել 2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2028 թվականի դեկտեմբերի 31-ը.

4) Դպրոցի բնականոն գործունեության համար անհրաժեշտ տնտեսական պարագաների և գրենական պիտույքների ձեռքբերում՝ 1,200,000 դրամ (տարեկան 400,000 դրամ), նախատեսվում է իրականացնել 2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2028 թվականի դեկտեմբերի 31-ը․

5) Ֆինանսական և ծրագրային աուդիտի իրականացման ծախսեր՝ 2,700,000 դրամ (տարեկան

900,000 դրամ), նախատեսվում է իրականացնել 2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2028 թվականի դեկտեմբերի 31-ը։

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

1) Շենքի ընթացիկ վերանորոգման և տարածքի բարեկարգման աշխատանքների իրականացում՝ 12,000,000 դրամ (տարեկան 4,000,000 դրամ), առանց ավելացված արժեքի հարկի.

2) Էլեկտրական էներգիայի մատակարարման ծառայությունների ձեռքբերում՝ 2,700,000 դրամ (տարեկան 900,000 դրամ), առանց ավելացված արժեքի հարկի.

3) Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների ձեռքբերում՝ 750,000 դրամ (տարեկան 250,000 դրամ), առանց ավելացված արժեքի հարկի.

4) Բնական գազի մատակարարման ծառայությունների ձեռքբերում՝ 9,000,000 դրամ (տարեկան 3,000,000 դրամ), առանց ավելացված արժեքի հարկի.

5) Գրենական պիտույքների և տնտեսական պարագաների ձեռքբերում՝ 1,200,000 դրամ

(տարեկան 400,000 դրամ), առանց ավելացված արժեքի հարկի.

6) Դաշնամուրի, ջութակի, վոկալի, փողային նվագարանների, ազգային նվագարանների, հարվածային գործիքների, ազգային և ժամանակակից պարերի, կիրառական արվեստի ուսուցման գործընթացի բնականոն ընթացքի ապահովման համար անհրաժեշտ ուսումնական և այլ պարագաների ձեռքբերում՝ 6,000,000 դրամ (տարեկան 2,000,000 դրամ).

7) Ֆինանսական և ծրագրային աուդիտի ծառայությունների ձեռքբերում՝ 2,700,000 դրամ

(տարեկան 900,000 դրամ), առանց ավելացված արժեքի հարկի։

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական

ծախսերը

Ֆինանսական և ծրագրային աուդիտի ծառայությունների ձեռքբերում՝ 2,700,000 դրամ (տարեկան 900,000 դրամ), առանց ավելացված արժեքի հարկի:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների,

այլ կազմակերպությունների հետ

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Շիրակի մարզպետի աշխատակազմի, ինչպես նաև Գյումրու համայնքապետարանի հետ:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հիմնական վերահսկողությունը կիրականացվի ֆինանսավորող բարերարների կողմից: Այդ նպատակով նրանք կներգրավեն ներքին խորհրդատուների, տեղական և միջազգային աուդիտորների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

03.12.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ