ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 627-Ա
«ԳՅՈՒՄՐԻԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ» ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՆՇԱՆ ԵՎ ԱԻԴԱ ԿԱՐԱՅԱՆՆԵՐԻ ԱՆՎԱՆ ԱՐՀԵՍՏՆԵՐԻ, ԱՐՎԵՍՏՆԵՐԻ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՔՈԼԵՋԻ ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել «Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն» գիտակրթական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 53,100,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Նշան և Աիդա Կարայանների անվան արհեստների, արվեստների և տեխնոլոգիաների քոլեջի նյութատեխնիկական ապահովում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
(1-ին կետը փոփ. 03.12.25 N 765-Ա)
2. «Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն» գիտակրթական հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
Երևան |
|
24.09.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 627-Ա որոշման |
«ՆՇԱՆ ԵՎ ԱԻԴԱ ԿԱՐԱՅԱՆՆԵՐԻ ԱՆՎԱՆ ԱՐՀԵՍՏՆԵՐԻ, ԱՐՎԵՍՏՆԵՐԻ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՔՈԼԵՋԻ ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ» ԾՐԱԳԻՐ
|
1. |
Ծրագրի նպատակը |
Արմավիրի մարզի նորաբաց «Նշան և Աիդա Կարայանների անվան արհեստների, արվեստների և տեխնոլոգիաների» քոլեջի նյութատեխնիկական ապահովում՝ դասախոսական կազմի և ուսանողների արդյունավետ և հարմարավետ ուսումնական պայմաններ ստեղծելու համար: |
|
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից: |
|
3. |
Բարեգործը |
Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղ (Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան 0010, Խորենացու փողոց 22, ՀՎՀՀ՝ 02517115): |
|
4. |
Ծրագիրը կատարողը |
«Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն» գիտակրթական հիմնադրամ (Շիրակի մարզ, քաղաք Գյումրի, Շիրակացի փողոց 68, ՀՎՀՀ՝ 05532905): |
|
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզի, Փարաքար համայնք, բնագավառը՝ կրթական: |
|
6. |
Ծրագրի բյուջեն |
53,100,000 դրամ |
|
7. |
Բարեգործություն ստացողը |
«Նշան և Աիդա Կարայանների անվան» Փարաքարի կրթական հիմնադրամի «Նշան և Աիդա Կարայանների անվան արհեստների, արվեստների և տեխնոլոգիաների» քոլեջը (Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, Ի. Գասպարյան փողոց 2, ՀՎՀՀ՝ 04445077): |
|
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2025 թվականի հոկտեմբերի 10-ից մինչև 2026 թվականի հոկտեմբերի 31-ը: |
|
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Քոլեջի նյութատեխնիկական ապահովում՝ գրենական պիտույքների, գրասենյակային գույքի, տնտեսական ապրանքների, շինարարական պարագաների, սարքերի և սարքավորումների, ինժեներիայի դասընթացների համար անհրաժեշտ պարագաների սարքավորումների և սարքերի, սննդամթերքի, հիգիենայի պարագաների, տպագրական նյութերի ձեռքբերում, միջոցառումների կազմակերպման համար տարածքների վարձակալություն, կապի և հեռահաղորդակցության ծառայությունների ձեռքբերում, տրանսպորտային միջոցների վառելիքի, անհրաժեշտ պահեստամասերի և տեխնիկական սպասարկման ծառայությունների ձեռքբերում: Նախատեսվում է իրականացնել 2025 թվականի հոկտեմբերի 10-ից մինչև 2026 թվականի հոկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում` 53,100,000 դրամի չափով։ |
|
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
1) տպագրական ծառայությունների ձեռքբերում՝ 5,000,000 դրամ. 2) գրենական պիտույքների և գրասենյակային գույքի ձեռքբերում՝ 6,000,000 դրամ․ 3) գրենական պիտույքների և գրասենյակային գույքի ներմուծում՝ 2,500,000 դրամ. 4) տնտեսական ապրանքների և հիգիենայի պարագաների ձեռքբերում՝ 2,000,000 դրամ. 5) միջոցառումների կազմակերպման համար տարածքների վարձակալություն՝ 3,000,000 դրամ. 6) կապի և հեռահաղորդակցության ծառայությունների ձեռքբերում՝ 600,000 դրամ. 7) տրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկում, անհրաժեշտ պահեստամասերի և վառելիքի ձեռքբերում՝ 22,000 000 դրամ․ 8) շինարարական նյութերի, պարագաների և գործիքների ձեռքբերում՝ 6,000,000 դրամ. 9) ինժեներական պարագաների, սարքավորումների և սարքերի ձեռքբերում՝ 3,000,000 դրամ. 10) սննդամթերքի ձեռքբերում՝ 3,000,000 դրամ: |
|
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Կապի և հեռահաղորդակցության ծառայությունների ձեռքբերում՝ 600,000 դրամ: |
|
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն: |
|
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ: |
(հավելվածը խմբ. 03.12.25 N 765-Ա)
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
|---|---|---|
| 03.12.2025, N 765-Ա | 04.12.2025, N 627-Ա |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|