Գլխավոր տեղեկություն
Համար
N 1114-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.12.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
04.12.2025
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.12.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.12.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 1114-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊՈԼԻՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հիմնադրամների մասին» օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասերը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 13-ի N 1290-Ն որոշման N 1 հավելվածի 24-րդ կետը՝

1. Հաստատել «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը՝ համաձայն հավելվածի։

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի օգոստոսի 7-ի «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատելու մասին» N 908-Ա որոշումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

04.12.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

N 1114-Ա որոշման

 

Կ Ա Զ Մ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊՈԼԻՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ

 

1. Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ

 

Արայիկ Հարությունյան   - ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար
Ռուբեն Սիմոնյան   - ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ
Արթուր Մարտիրոսյան   - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ
Խաչատուր Խաչիկյան   - ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահի
առաջին տեղակալ
Կարեն Ղարիբյան   - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության
բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի գլխավոր քարտուղարի տեղակալ

 

2. Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ

 

Ալեքսանդր Եսայան   - «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ,
Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության
նախագահ (համաձայնությամբ)
Արմեն Ստեփանյան   - Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կայուն զարգացման
գծով տնօրեն, ԶՊՄԿ բարեգործական հիմնադրամի տնօրեն
(համաձայնությամբ)
Հովհաննես Վահրամյան   - «Վեստա» ընկերության գլխավոր տնօրեն (համաձայնությամբ)
Յուրի Աֆրիկյան   - «Վեգա» խանութ-սրահների ցանցի հիմնադիր և գլխավոր
տնօրեն (համաձայնությամբ)
Մեսրոպ Հակոբյան   - «Յունիբանկ» ԲԲԸ-ի վարչության նախագահ (համաձայնությամբ)

 

3. Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ

 

Սեյրան Ավետիսյան   - Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ալգորիթմական
լեզուներ և ծրագրավորում ամբիոնի դոցենտ, տ.գ.թ
Կառլեն Բեգոյան   - Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի
էլեկտրոնիկա, կենսաբժշկական և չափիչ համակարգերի ամբիոնի
դոցենտ, տ. գ. թ.
Արմեն Հովհաննիսյան   - Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի լեռնային գործ
և շրջակա միջավայրի պահպանության ամբիոնի պրոֆեսոր, տ.գ.դ.
Ոստանիկ Մարուխյան   - Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի
միջուկային անվտանգության վարժանքային տարածաշրջանային
կենտրոնի տնօրեն, Ջերմաէներգետիկա և շրջակա միջավայրի
պաշտպանության ամբիոնի պրոֆեսոր, տ.գ.թ.
Վազգեն Մելիքյան   - Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի
միկրոէլեկտրոնային սխեմաների և համակարգերի ամբիոնի պրոֆեսոր,
տ.գ.դ., ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ

 

4. Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ

 

Մարի Հովհաննիսյան   - Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի
տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ու
էլեկտրատեխնիկայի ինստիտուտի ուսանող
Գևորգ Զադոյան   - Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի էներգետիկայի
և էլեկտրատեխնիկայի ինստիտուտի ուսանող
Քրիստինա Թովմասյան   - Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի
ինժեներական տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի
ուսանող
Էրիկ Մովսեսյան   - Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի
լեռնամետալուրգիայի և քիմիական տեխնոլոգիաների ինստիտուտի
ուսանող
Մանե Հայրապետյան   - Հայաստանի ազգային պոլիտեխնիկական
համալսարանի մեխանիկամեքենաշինական, տրանսպորտային
համակարգերի և դիզայնի ինստիտուտի ուսանող

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

04.12.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ