Գլխավոր տեղեկություն
Համար
N 669
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (-15.02.1996)
Սկզբնաղբյուր
Հայկական ՍՍՀ Մինխորհի որոշումներ 1982/նոյեմբեր
Ընդունող մարմին
Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
29.10.1982
Ստորագրող մարմին
Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի նախագահ Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի գործերի կառավարչի տեղակալ

Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհուրդ

 

 ո ր ո շ ու մ

 

29 հոկտեմբերի 1982 թ. N 669

Քաղ. Երևան

 

ՍՍՀՄ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 1982 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 16-Ի «ՓՈՔՐԱՉԱՓՍ ՆԱՎԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ԿԱՐԳԱՎՈՐԵԼՈՒ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» N 667 ՈՐՈՇՈՒՄԸ

 

Հայկական ՍՍՀ ջրամբարներում իրավակարգն ամրապնդելու, փոքրաչափս նավերի օգտագործումը կարգավորելու, այդ նավերի լուղարկման անվտանգությունն ապահովելու և շրջակա միջավայրի պահպանման նպատակով, և, ի կատարումն ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի 1982 թ. հուլիսի 16-ի N 667 որոշման, Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհուրդը որոշում է.

1. Հայկական ՍՍՀ պետլեռտեխհսկողության տնօրինությանը ենթակա ստեղծել ինքնածախսածածկման հիմունքներով գործող փոքրաչափս նավերի պետական տեսչություն: Այս կապակցությամբ վերացնել Հայկական ՍՍՀ ջրփրկին առընթեր փոքրաչափս նավատորմի պետական տեսչությունը:

Հայկական ՍՍՀ ջրփրկին՝ մեկամսյա ժամկետում, սահմանված կարգով, Հայկական ՍՍՀ պետլեռտեխհսկողությանը հանձնել վերացվող փոքրաչափս նավատորմի պետական տեսչության 1982 թվականի հունվարի 1-ի դրությամբ նյութատեխնիկական ունեցվածքը, աշխատողների թվաքանակը, աշխատավարձի ֆոնդը, դրամական միջոցները և հատկացումները:

2. Հայկական ՍՍՀ գների պետական կոմիտեին՝ Հայկական ՍՍՀ պետլեռտեխհսկողության հետ համատեղ քննության առնել և հաստատել փոքրաչափս նավերի տեխնիկական քննության և գրանցման գծով ծառայությունների սակագները՝ Հայկական ՍՍՀ պետլեռտեխհսկողության փոքրաչափս նավերի պետական տեսչության ինքնածախսածածկումն ապահովելու նպատակով:

3. Հաստատել Հայկական ՍՍՀ պետլեռտեխհսկողության փոքրաչափս նավերի պետական տեսչության առդիր կանոնադրությունը:

4. Հայկական ՍՍՀ պետպլանին և Հայկական ՍՍՀ ֆինանսների մինիստրությանը` սույն որոշումից բխող փոփոխություններ մտցնել Հայկական ՍՍՀ տնտեսական ու սոցիալական զարգացման պետական պլանում և Հայկական ՍՍՀ պետական բյուջեում։

5. Հայկական ՍՍՀ պետշինին՝ Հայկական ՍՍՀ պետլեռտեխհսկողության հետ համատեղ ապահովել փոքրաչափս նավերի կանգնատեղերի համար սանիտարական նորմաներին համապատասխանող և շրջակա միջավայրի աղտոտումը կանխող սարքավորումներով հագեցված բարեկարգ բազաների (կառուցվածքների) տիպային նախագծերի ընտրությունը:

6. Հայկական ՍՍՀ պետլեռտեխհսկողությանը՝ մշակել

փոքրաչափս նավերի պետական տեսչության հսկողության ենթակա նավերի, դրանց կանգնատեղերի համար բազաների (կառուցվածքների) գրանցման, հաշվառման ու տեխնիկական հսկողության և այդ նավերը վարելու իրավունքի համար նավավարների ատեստավորման կանոնները, ինչպես նաև փոքրաչափս նավերի պետական տեսչության հսկողության ենթակա նավերի և դրանց կանգնատեղերի համար բազաների (կառուցվածքների) օգտագործման կանոնները.

փոքրաչափս նավերի պետական տեսչության արտահաստիքային տեսուչների մասին կանոնադրությունը։

7. Ընդունել ի գիտություն և ղեկավարություն, որ ՍՍՀՄ Մինիստրների խորհուրդը 1982 թվականի հուլիսի 16-ի N 667 որոշմամբ՝

ա) հանձնարարել է ՍՍՀՄ հիդրոօդերևութաբանության և բնական միջավայրի վերահսկողության պետական կոմիտեին, ՍՍՀՄ մելիորացիայի ու ջրային տնտեսության մինիստրությանը և ՍՍՀՄ ձկնային տնտեսության մինիստրությանը՝ 1982-1983 թվականներին ՍՍՀՄ գիտության ու տեխնիկայի պետական կոմիտեի, ՍՍՀՄ առողջապահության մինիստրության և ՍՍՀՄ գիտությունների ակադեմիայի հետ համատեղ շրջակա միջավայրի վրա փոքրաչափս շարժիչային նավերի և դրանց կանգնատեղերի համար բազաների (կառուցվածքների) վնասակար ազդեցության հետ կապված կոմպլեքսային հետազոտություններ և մշակել այդ ազդեցությունը նվազեցնելու վերաբերյալ անհրաժեշտ հանձնարարականներ։

Հանձնարարվել է միութենական հանրապետությունների մինիստրների խորհուրդներին՝ ապահովել նշված հանձնարարականների հաշվառումը փոքրաչափս նավերի պետական տեսչությունների կողմից շրջակա միջավայրի վրա փոքրաչափս շարժիչային նավերի և դրանց կանգնատեղերի համար բազաների (կառուցվածքների) վնասակար ազդեցությունը նվազեցնելու հետ կապված միջոցառումների մշակման ժամանակ.

բ) փոքրաչափս նավերի պետական տեսուչների վրա տարածել է ՍՍՀՄ Մինիստրների սովետի 1969 թվականի դեկտեմբերի 10-ի N 940 որոշման 9-րդ կետով ձկնապահպան մարմինների աշխատողների համար նախատեսված համազգեստ տալու կարգն ու պայմանները։

8. Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1982 թ. օգոստոսի 10-ի N 520 որոշմամբ հաստատված՝ Հայկական ՍՍՀ արդյունաբերության մեջ աշխատանքների անվտանգ կատարման հսկողության և լեռնային հսկողության պետական կոմիտեի կանոնադրության 7-րդ կետից հանել «բացառությամբ փոքրաչափս նավերի» բառերը:

9. Ուժը կորցրած ճանաչել Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1976 թվականի մայիսի 17-ի «Հայկական ՍՍՀ ներքին ջրամբարներում փոքրաչափս նավերի օգտագործման և շահագործման նկատմամբ վերահսկողությունն ուժեղացնելու միջոցառումների մասին» N 258 որոշումը և Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1976 թ. մայիսի 25-ի N 266 որոշմամբ հաստատված` Հայկական ՍՍՀ ջրերում խեղդվողների փրկության ընկերության կանոնադրության 5-րդ կետը:

 

Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ

ԽՈՐՀՐԴի նախագահ

Ֆ. ՍԱՐԳՍՅԱՆ

 

Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐչի տեղակալ

Լ. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

Հաստատված Է

Հայկական ՍՍՀ Մնիստրների

խորհրդի 1982 թ. հոկտեմբերի 29-ի

N 669 որոշմամբ

 

ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՊԵՏԼԵՌՏԵԽՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՓՈՔՐԱՉԱՓՍ ՆԱՎԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ը

 

1. Հայկական ՍՍՀ պետլեռտեխհսկողության փոքրաչափս նավերի պետական տեսչության գլխավոր խնդիրն է լճերում, գետերում, ջրամբարներում և մյուս ջրավազաններում հսկողության ենթակա նավերի ու դրանց կանգնատեղերի համար բազաների (կառուցվածքների) ճիշտ օգտագործման նկատմամբ հսկողությունը՝ այդ նավերի լուղարկման անվտանգությունն ապահովելու, ջրամբարներում իրավակարգն ամրապնդելու, ինչպես նաև շրջակա միջավայրի պահպանման նպատակով:

2. Հայկական ՍՍՀ պետլեռտեխհսկողության փոքրաչափս նավերի պետական տեսչությունն իր պարտականություններն իրականացնում է՝

ձեռնարկություններին, հիմնարկություններին ու կազմակերպություններին պատկանող (բացի ռազմական նավերից, արտադրական նպատակների համար Հայկական ՍՍՀ ներքին գործերի մինիստրության, Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի ձկնային տնտեսության միավորման, Հայկական ՍՍՀ մելիորացիայի ու ջրային տնտեսության մինիստրության, ՍՍՀՄ հիդրոօդերևութաբանության ու բնական միջավայրի վերահսկողության պետական կոմիտեի, հիդրոօդերևութաբանության ու բնական միջավայրի վերահսկողության հայկական հանրապետական վարչության ձեռնարկություններին, հիմնարկություններին և կազմակերպություններին պատկանող նավերից, ինչպես նաև սպորտային նավերից) 75 ձիաուժից պակաս կարողությամբ գլխավոր շարժիչներով ինքնագնաց նավերի և 80 ռեգիստրային տոննայից պակաս համախառն տարողությամբ ոչ ինքնագնաց նավերի վերաբերյալ.

քաղաքացիներին պատկանող շարժիչային նավերի (անկախ շարժիչների կարողությունից), առագաստանավերի, ինչպես նաև 0,13 ռեգիստրային տոննայից ավելի համախառն տարողությամբ ոչ ինքնագնաց նավերի վերաբերյալ:

3. Հայկական ՍՍՀ պետլեռտեխհսկողության փոքրաչափս նավերի պետական տեսչությունն ու նրա պաշտոնատար անձինք իրենց գործունեության ընթացքում ղեկավարվում են ՍՍՀՄ և Հայկական ՍՍՀ օրենքներով, ՍՍՀՄ Գերագույն սովետի ու նրա նախագահության և Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի ու նրա նախագահության այլ որոշումներով, ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի և Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի որոշումներով ու կարգադրություններով, ՍՍՀՄ պետլեռտեխհսկողության և Հայկական ՍՍՀ պետլեռտեխհսկողության հրամաններով, հրահանգներով ու ցուցումներով, Հայկական ՍՍՀ արդյունաբերության մեջ աշխատանքների անվտանգ կատարման հսկողության և լեռնային հսկողության պետական կոմիտեի կանոնադրությամբ և այլ նորմատիվ ակտերով, ինչպես նաև սույն կանոնադրությամբ:

4. Հայկական ՍՍՀ պետլեռտեխհսկողության փոքրաչափս նավերի պետական տեսչությունն իր վրա դրված խնդիրները լուծում է Հայկական ՍՍՀ ներքին գործերի մինիստրության, Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի ձկնային տնտեսության միավորման, Հայկական ՍՍՀ բնակչության կենցաղային սպասարկման մինիստրության, Հայկական ՍՍՀ մելիորացիայի ու ջրային տնտեսության մինիստրության, Հայկական ՍՍՀ առողջապահության մինիստրության, հիդրոօդերևութաբանության և բնական միջավայրի վերահսկողության հայկական հանրապետական վարչության, Հայձուկբուծի, Հայկական ՍՍՀ ջրփրկի Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր ֆիզիկական կուլտուրայի ու սպորտի կոմիտեի և Հայկական ՍՍՀ մյուս գերատեսչությունների մարմինների հետ սերտ համագործակցությամբ և իր աշխատանքում հենվում է ստեղծվող փոքրաչափս նավերի օգտագործման անվտանգության ապահովման կամավոր ժողովրդական դրուժինաների, ինչպես նաև հասարակական այլ կազմակերպությունների օգնության վրա, որոնց գործունեությունը կապված է ջրամբարներում իրավակարգի ապահովման հետ:

5. Հայկական ՍՍՀ պետլեռտեխհսկողության փոքրաչափս նավերի պետական տեսչությունն իր վրա դրված խնդիրներին համապատասխան`

վերահսկողություն է ապահովում հսկողության ենթակա նավերի ու դրանց կանգնատեղերի համար բազաների (կառուցվածքների) օգտագործման սահմանված կանոնները ձեռնարկությունների, հիմնարկությունների, կազմակերպությունների ու քաղաքացիների կողմից պահպանելու նկատմամբ, հայտնաբերում և խափանում է այդ կանոնների ու լուղարկման անվտանգությանը և շրջակա միջավայրի պահպանմանը վերաբերող մյուս նորմատիվների ու պահանջների խախտումները.

տեխնիկական հսկողություն է իրականացնում հսկողության ենթակա նավերի նկատմամբ. անցկացնում է այդ նավերի սկզբնական ու ամենամյա տեխնիկական քննումներ և հատուկ զննումներ. նայած նավի կառուցվածքին սահմանում է ուղևորատարության, բեռնատարության, շարժիչների առավելագույն կարողության ու քանակի, առագաստների թույլատրելի մակերեսի, լուղարկման շրջանի, ալիքի բարձրության, որի ժամանակ նավը կարող է լուղարկել, սուզման, վերջրյա կողի, փրկարար և հակահրդեհային միջոցներով, ազդանշանիչ կրակներով, նավարկության և այլ սարքավորումներով հագեցվածության պարտադիր պայմանները, նորմաներն ու տեխնիկական պահանջները. դասակարգում է հսկողության ենթակա նավերը.

կատարում է հսկողության ենթակա նավերի գրանցումը և վարում է հաշվառումը, այդպիսի նավերին տալիս է կողային համարներ. տալիս է նավի տոմսեր և վարում է դրանց հաշվառումը.

անցկացնում է հսկողության ենթակա նավերի կանգնատեղերի համար բազաների (կառուցվածքների) ամենամյա տեխնիկական զննում և տալիս է դրանց շահագործման թույլտվություն, նշված բազաների (կառուցվածքների) համար սահմանում է լուղարկման միջոցների բազավորման նորմաները, անվտանգ շահագործման համար պայմաններն ու տեխնիկական պահանջները, տալիս է նշված նավերի կանգնատեղերի համար բազաների (կառուցվածքների) նախագծերի վերաբերյալ եզրակացություններ.

իրականացնում է հսկողության ենթակա նավերի նավավարների պատրաստման դասընթացների ու դպրոցների գրանցումը. ընդունում է այդ նավերի օգտագործման կանոնների և դրանց գործնական վարման հմտությունների գծով քննություններ, ատեստավորում է նավավարներին և տալիս է նավեր վարելու իրավունքի վկայականներ.

մշակում է հսկողության ենթակա նավերի, դրանց կանգնատեղերի համար բազաների (կառուցվածքների) սկզբնական ու ամենամյա տեխնիկական քննումների և հատուկ զննումների ծավալները որոշող տեխնիկական պահանջներն ու նորմատիվները և հսկողության ենթակա նավերի շահագործման անվտանգության ապահովմանը վերաբերող մյուս նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերը. վերահսկողություն է իրականացնում այդ պահանջներն ու նորմատիվները բոլոր ձեռնարկությունների, հիմնարկությունների, կազմակերպությունների և քաղաքացիների կողմից պահպանելու նկատմամբ.

սահմանված կարգով վարում է հսկողության ենթակա նավերի հետ տեղի ունեցած վթարների ու պատահարների հաշվառումը, վերլուծում է դրանց առաջացման պատճառներն ու պայմանները, միջոցներ է ձեռնարկում այդ պատճառները և պայմանները վերացնելու համար. մշակում է նշված նավերի լուղարկման անվտանգության մակարդակի բարձրացման հանձնարարականներ, սահմանված կարգով դրանք մտցնում է պետական մարմիններ ու հասարակական կազմակերպություններ և նպաստում է դրանց իրականացմանը.

վերահսկում է հսկողության ենթակա նավերի հետ տեղի ունեցած վթարների կանխման ուղղությամբ ձեռնարկությունների, հիմնարկությունների ու կազմակերպությունների կողմից անհրաժեշտ միջոցառումների անցկացումը.

համապատասխան մարմիններին աջակցություն է ցույց տալիս որսագողության դեմ և որսի ու ձկնորսության կանոնների մյուս խախտումների դեմ պայքարի միջոցառումների իրականացման գործում.

ուսումնասիրում է հսկողության ենթակա նավերի շահագործման պայմանները, դրանց կառուցվածքների, սարքավորումների, մեխանիզմների առանձնահատկություններն ու թերությունները, մշակում է առաջարկություններ նավերի, սարքավորումների, մեխանիզմների հուսալիությունը բարձրացնելու վերաբերյալ.

կազմակերպում է լուղարկման անվտանգության, հսկողության ենթակա նավերի ճիշտ օգտագործման և շրջակա միջավայրի պահպանման մասին օրենսդրության պարզաբանման ու պրոպագանդման աշխատանքը, այդ նպատակների համար օգտագործելով մամուլը, կինոն, ռադիոն և հեռուստատեսությունը.

վարում է հսկողության ենթակա նավերի գրանցման ու հաշվառման կանոնների և այդ նավերի ու դրանց կանգնատեղերի համար բազաների (կառուցվածքների) օգտագործման կանոնների խախտումների հաշվառումը.

ընդհանրացնում է հսկողության ենթակա նավերի լուղարկման անվտանգության մասին օրենսդրության կիրառման պրակտիկան, միջոցներ է ձեռնարկում օրենսդրության միօրինակ և ճիշտ կիրառման համար և առաջարկություններ է մշակում դրա կատարելագործման ուղղությամբ.

վերահսկողություն է իրականացնում քաղաքացիների` հսկողության ենթակա նավերի տերերի կողմից օրենսդրությամբ սահմանված տուրքերի վճարման նկատմամբ, որոնք գանձվում են նավերի շահագործման կապակցությամբ:

6. Հայկական ՍՍՀ պետլեռտեխհսկողության փոքրաչափս նավերի պետական տեսչությունն իր վրա դրված պարտականությունների իրականացման նպատակով իրավունք ունի՝

հսկողության ենթակա նավերի օգտագործման ռեժիմներում սահմանել, հաշվի առնելով տեղական պայմանները, շարժիչների կարողության և քանակի, առագաստների մակերեսի, շարժման արագությունների գծով լրացուցիչ սահմանափակումներ.

արգելել հսկողության ենթակա այն նավերի ու դրանց կանգնատեղերի համար բազաների (կառուցվածքների) օգտագործումը, որոնց վիճակն սպառնում է շահագործման անվտանգությանը, շրջակա միջավայրի պահպանմանը, նավագնացության անվտանգությանը.

անհրաժեշտ դեպքերում ստուգել հսկողության ենթակա նավերի նավավարների՝ այդ նավերը օգտագործելու կանոնների իմացությունը, ինչպես նաև նրանց ուղարկել բժշկական զննության` նավեր վարելու համար պիտանիությունը որոշելու համար.

անհրաժեշտության դեպքում կանգնեցնել հսկողության ենթակա նավերը, այդ նավերի օգտագործման կանոնները խախտող անձանցից պահանջել նշված կանոնների խախտումների դադարեցում.

նավերի վարումից հեռացնել այն անձանց, ովքեր գտնվում են ոչ սթափ վիճակում, ինչպես նաև այն անձանց, ովքեր չունեն հսկողության ենթակա նավերը վարելու իրավունքի վկայականներ կամ կոպիտ կերպով խախտում են այդ նավերի օգտագործման կանոնները, անհրաժեշտության դեպքում պահպանման և տեխնիկական սպասարկման համար նավերը հանձնել ձեռնարկությունների, հիմնարկությունների ու կազմակերպությունների՝ դրանց կանգնատեղերի համար բազաներ (կառուցվածքներ)՝ նավատերերի հաշվին:

Հայկական ՍՍՀ պետլեռտեխհսկողության փոքրաչափս նավերի պետական տեսչության պաշտոնատար անձինք օգտվում են սույն կետով նախատեսված իրավունքներից՝ Հայկական ՍՍՀ պետլեռտեխհսկողության կանոնադրությամբ սահմանված կարգով։

7. Հայկական ՍՍՀ պետլեռտեխհսկողության փոքրաչափս նավերի պետական տեսչության հսկողության ենթակա նավերի գրանցման ու հաշվառման կանոնների, ինչպես նաև այդպիսի նավերի և դրանց կանգնատեղերի համար բազաների (կառուցվածքների) օգտագործման կանոնների խախտման համար Հայկական ՍՍՀ պետլեռտեխհսկողության փոքրաչափս նավերի պետական տեսչության աշխատողները գործող օրենսդրությանը համապատասխան իրավունք ունեն նշանակել վարչական տույժ:

8. Հայկական ՍՍՀ պետլեռտեխհսկողության փոքրաչափս նավերի պետական տեսչության պաշտոնատար անձինք օրենսդրությամբ սահմանված պատասխանատվություն են կրում իրենց վրա դրված պարտականությունների չկատարման և իրենց վերապահված իրավունքների ոչ ճիշտ օգտագործման համար։

Հայկական ՍՍՀ պետլեռտեխհսկողության փոքրաչափս նավերի պետական տեսչության յուրաքանչյուր աշխատող պարտավոր է աշխատանքում ցուցաբերել բարձր կուլտուրա, քաղաքացիներին դիմելիս լինել տակտով և քաղաքավարի, զգայուն և ուշադիր՝ նավավարների նկատմամբ:

9. Հայկական ՍՍՀ պետլեռտեխհսկողության փոքրաչափս նավերի պետական տեսչությունը կարող է ունենալ արտահաստիքային տեսուչներ, որոնք Հայկական ՍՍՀ պետլեռտեխհսկողության վերահսկողության ենթակա ձեռնարկություններում, հիմնարկություններում ու կազմակերպություններում վերահսկողություն են իրականացնում անվտանգության տեխնիկայի վիճակի և լուղարկման միջոցների օգտագործման նկատմամբ։

10. Հայկական ՍՍՀ պետլեռտեխհսկողության փոքրաչափս նավերի պետական տեսչությունն ունի իր անվամբ կլոր կնիք:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
16.02.1996, N 42 29.10.1982, N 669
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան