ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2025 թվականի նոյեմբերի 13-ին
«ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՎ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՈՒ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՎ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» 2017 թվականի դեկտեմբերի 13-ի ՀՕ-320-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 7-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 11.2-րդ մասով.
«11.2. Բռնություն գործադրած անձը պարտավոր է կրել անհետաձգելի միջամտության որոշման կատարումն ապահովելու նպատակով օգտագործվող էլեկտրոնային հսկողության միջոցը: Բռնություն գործադրած անձի կողմից էլեկտրոնային հսկողության միջոց կրելուց խուսափելը կամ հրաժարվելն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:»:
Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.2-րդ մասով.
«9.2. Բռնություն գործադրած անձը պարտավոր է կրել պաշտպանական որոշման կատարումն ապահովելու նպատակով օգտագործվող էլեկտրոնային հսկողության միջոցը: Բռնություն գործադրած անձի կողմից էլեկտրոնային հսկողության միջոց կրելուց խուսափելը կամ հրաժարվելն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի մարտի 1-ից:
|
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2025 թ. դեկտեմբերի 3 Երևան ՀՕ-384-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 դեկտեմբերի 2025 թվական: