ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 հուլիսի 1995 թ. N 570
Քաղ. Երևան
«ՇԻՆԱՐԱՐ» ՊԱՆՍԻՈՆԱՏ» ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ, ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՁԵՎՈՎ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սեփականաշնորհել «Շինարար» պանսիոնատ» պետական ձեռնարկությունը՝ «Շինարար» պանսիոնատ» բաց բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով։
2. Սեփականաշնորհումն իրականացնել բաց աճուրդով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի ապրիլի 12-ի «Աճուրդային վաճառքի ձևով արժեթղթերի տեղաբաշխման կարգի հաստատման մասին» N 197 որոշմամբ սահմանված կարգով։
3. «Շինարար» պանսիոնատ» պետական ձեռնարկությունը սեփականաշնորհել որպես գույքային համալիր։
4. «Շինարար» պանսիոնատ» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը համարվում են պետական սեփականություն և սեփականաշնորհման ժամանակ չեն կարող օգտագործվել որպես վճարման միջոց:
5. Սահմանել ընկերության կանոնադրական հիմնադրամը՝ 21600 հազ. դրամ, որից աճուրդային վաճառքի ենթակա մասը՝ 21600 հազ. դրամ։
6. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 63 հազ. դրամ։
7. Ընկերության կանոնադրական հիմնադրամը համապատասխանում է 2160 սովորական բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով, որից աճուրդային վաճառքի ենթակա մասը՝ 2160 սովորական բաժնետոմսի:
8. Աճուրդային վաճառքն իրականացնել բաժնետոմսերի փաթեթներով (լոտերով), պետական բաժնեմասը տրոհելով 10 լոտի՝ յուրաքանչյուրում 216 բաժնետոմս 2160 հազ. դրամ մեկնարկային գնով։
9. Աճուրդում չտեղաբաշխված լոտերը համարվում են պետական սեփականություն և տնօրինվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչության կողմից՝ մինչև դրանց հետագա տեղաբաշխումը։
10. Առաջարկել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովին`
ա) հաստատել «Շինարար» պանսիոնատ» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում։
11. Սահմանել, որ «Շինարար» պանսիոնատ» բայց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի աճուրդային վաճառքն իրականացվում է բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից հետո մեկ ամսվա ընթացքում։
12. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝
ա) սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Շինարար» պանսիոնատ» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո մեկամսյա ժամկետում իրականացնել աճուրդը.
բ) սեփականաշնորհման պայմանագրում նախատեսել կետ՝ պանսիոնատի բնույթի (պրոֆիլի) 5 տարի ժամկետով պահպանման մասին։
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ |
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹյԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ |
Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|