ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՑԵՄԵՆՏԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ ԿԻՐԱՌԵԼՈՒ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 1736-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.01.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.11.24-2025.12.07 Պաշտոնական հրապարակման օրը 04.12.2025
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
04.12.2025
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.12.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.01.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 դեկտեմբերի 2025 թվականի N 1736-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՑԵՄԵՆՏԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ ԿԻՐԱՌԵԼՈՒ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 2.1-ին հոդվածը և համաձայն «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 47-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ՝

1) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2523 (բացառությամբ ԱՏԳ ԱԱ 2523100000, 2523210000) ապրանքային դիրքի ծածկագրերին դասվող ապրանքների «Բացթողում՝ ներքին սպառման համար», «Վերամշակում՝ մաքսային տարածքում» և «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով ներմուծումն իրականացվում է հիմնական լիցենզիաների հիման վրա.

2) սույն կետի 1-ին ենթակետում նշված ապրանքների ներմուծման նպատակով հիմնական լիցենզիան տրամադրվում է յուրաքանչյուր մինչև հարյուր տոննայի համար:

2. Հիմնական լիցենզիաների տրամադրման համար լիազոր մարմին սահմանել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը:

3. Սահմանել՝

1) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2523 (բացառությամբ ԱՏԳ ԱԱ 2523100000, 2523210000) ապրանքային դիրքի ծածկագրերին դասվող ապրանքների «Բացթողում՝ ներքին սպառման համար», «Վերամշակում՝ մաքսային տարածքում» և «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով ներմուծման լիցենզավորման կարգն ու պայմանները՝ համաձայն N 1 հավելվածի.

2) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2523 (բացառությամբ 2523100000, 2523210000) ապրանքային դիրքի ծածկագրին դասվող ապրանքների «Բացթողում՝ ներքին սպառման համար», «Վերամշակում՝ մաքսային տարածքում» և «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով ներմուծման հիմնական լիցենզիայի ձևը` համաձայն N 2 հավելվածի։

4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ոչ ուշ, քան 3-օրյա ժամկետում ծանուցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովին սույն որոշման 1-ին կետով սահմանված ապրանքների ներմուծման ժամանակավոր սահմանափակման մասին։

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 22-ից և գործում է մինչև 2026 թվականի հուլիսի 22-ը։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

04.12.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2025 թվականի

դեկտեմբերի 4-ի N 1736-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ  ՈՒ  Պ Ա Յ Մ Ա Ն Ն Ե Ր

 

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2523 (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԱՏԳ ԱԱ 2523100000, 2523210000) ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԴԻՐՔԻ ԾԱԾԿԱԳՐԵՐԻՆ ԴԱՍՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ «ԲԱՑԹՈՂՈՒՄ՝ ՆԵՐՔԻՆ ՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ», «ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ՝ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ» ԵՎ «ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ՝ ՆԵՐՔԻՆ ՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐՈՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2523 (բացառությամբ ԱՏԳ ԱԱ 2523100000, 2523210000) ապրանքային դիրքի ծածկագրերին դասվող ապրանքների «Բացթողում՝ ներքին սպառման համար», «Վերամշակում՝ մաքսային տարածքում» և «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով ներմուծման լիցենզավորման ընթացակարգով (այսուհետ` ընթացակարգ) կարգավորվում են սույն կետում նշված ապրանքների ներմուծման լիցենզավորման գործընթացի հետ կապված հարաբերությունները:

 

2. ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

2. Սույն ընթացակարգում օգտագործվում են հետևյալ հասկացությունները՝

1) ապրանք` սույն կարգի իմաստով՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2523 (բացառությամբ ԱՏԳ ԱԱ 2523100000, 2523210000) ապրանքային դիրքի ծածկագրերին դասվող ապրանքներ.

2) լիցենզավորում՝ վարչական միջոցների ամբողջություն, որոնցով սահմանվում է լիցենզիայի տրամադրման կարգը.

3) հիմնական լիցենզիա՝ լիցենզիա, որն արտաքին առևտրային գործունեության մասնակցին իրավունք է տալիս լիցենզավորման ենթակա ցեմենտ ներմուծելու համար՝ լիցենզիայով նախատեսված քանակով.

4) լիազոր մարմին՝ Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության մարմին, որին հիմնական լիցենզիա տրամադրելու իրավունք է վերապահվել.

5) հայտատու` արտաքին տնտեսական գործունեության մասնակից, որը լիազոր մարմին է ներկայացնում փաստաթղթեր՝ հիմնական լիցենզիա ստանալու նպատակով.

6) արտաքին տնտեսական գործունեության մասնակից` «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքով սահմանված կարգով գրանցված կամ հաշվառված իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր:

 

3. ՀԻՄՆԱԿԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

3. Հիմնական լիցենզիա ստանալու համար հայտատուն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն (այսուհետ՝ լիազոր մարմին) է ներկայացնում ուղեկցող գրություն` նշելով իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ գտնվելու վայրը, պետական գրանցման կամ պետական հաշվառման համարը, հարկ վճարողի հաշվառման համարը, էլեկտրոնային փոստի հասցեն և հեռախոսահամարը, ինչպես նաև`

1) հայտ` համաձայն սույն կարգի N 1 ձևի.

2) պետական տուրքի վճարման անդորրագրի պատճենը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ անդորրագրի 20 նիշանոց ծածկագրի վերաբերյալ տեղեկատվություն:

4. Հիմնական լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը լիազոր մարմին հայտատուի հայեցողությամբ կարող են ներկայացվել էլեկտրոնային եղանակով (էլեկտրոնային հասցեն` secretariat@mineconomy.am), ինչպես նաև փոստով կամ առձեռն։ Էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում դիմումը և հայտն անհրաժեշտ է ներկայացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ էլեկտրոնային թվային ստորագրությամբ:

5. Հայտատուի կողմից, սույն ընթացակարգով սահմանված պահանջներին համապատասխան, անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվելու դեպքում լիազոր մարմնի կողմից հայտի մուտքագրման օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմնի ղեկավարի հրամանի հիման վրա տրամադրվում է կամ մերժվում է հիմնական լիցենզիայի տրամադրումը:

6. Հիմնական լիցենզիան տրամադրվում է յուրաքանչյուր մինչև հարյուր տոննայի համար՝ համաձայն N 2 հավելվածի N 1 ձևի:

7. Հայտատուի ցանկությամբ հիմնական լիցենզիան կարող է տրամադրվել նաև ռուսերեն լեզվով, որի համար վերջինիս անհրաժեշտ է լրացնել սույն կարգով սահմանված հայտի ռուսերեն տարբերակը՝ համաձայն N 1 հավելվածի N 2 ձևի։ Նշված պարագայում լիազոր մարմինը տրամադրում է հիմնական լիցենզիան նաև ռուսերեն լեզվով՝ համաձայն N 2 հավելվածի N 2 ձևի:

8. Հայտատուի ներկայացրած փաստաթղթերը լիազոր մարմնում մուտքագրվելուց հետո, թերի լինելու դեպքում, 1 աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին էլեկտրոնային կամ կապի այլ միջոցներով տեղեկացվում է հայտատուին:

9. Հայտատուն հայտը և դրան կից ներկայացվող փաստաթղթերը թերի լինելու կամ կից փաստաթղթերում թերությունների մասին տեղեկացում ստանալու դեպքում մինչև 3 աշխատանքային օրվա ընթացքում կարող է համալրել դրանք: Տվյալ դեպքում հիմնական լիցենզիայի տրամադրման ժամկետը երկարաձգվում է ևս մինչև 3 աշխատանքային օրով։

10. Հիմնական լիցենզիա ստանալու մասին հայտը մերժվում է, եթե հայտը և դրան կից ներկայացվող փաստաթղթերը թերի են, և 3 աշխատանքային օրվա ընթացքում հայտատուն չի վերացնում հայտում կամ դրան կից փաստաթղթերում առկա թերությունները կամ չի ներկայացնում համալրված փաստաթղթերը:

11. Հիմնական լիցենզիայի գործողության ժամկետի ավարտ է համարվում սույն որոշման 5-րդ կետով սահմանված ժամկետի ավարտը:

12. Տրամադրված (ձևակերպված) լիցենզիաների մեջ փոփոխությունների, այդ թվում՝ տեխնիկական բնույթի փոփոխությունների կատարում չի թույլատրվում:

13. Հիմնական լիցենզիայի կորստի դեպքում լիազոր մարմինը, հայտատուի գրավոր դիմումի հիման վրա, տրամադրում է հիմնական լիցենզիայի կրկնօրինակը, որը պարունակում է «Կրկնօրինակ» գրառումը։ Դիմումը, որով պարզաբանվում են հիմնական լիցենզիայի կորստի պատճառները և հանգամանքները, շարադրվում է ազատ ձևով։

14. Հիմնական լիցենզիայի կրկնօրինակը լիազոր մարմնի կողմից տրամադրվում է դիմումը լիազոր մարմնում մուտքագրելու օրվանից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում։ Կրկնօրինակի տրամադրման համար պետական տուրք չի գանձվում։

 

Ձև N 1

 

Հ Ա Յ Տ*

 

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2523 (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ 2523100000, 2523210000) ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԴԻՐՔԻ ԾԱԾԿԱԳՐԻՆ ԴԱՍՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ «ԲԱՑԹՈՂՈՒՄ՝ ՆԵՐՔԻՆ ՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ», «ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ՝ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ» ԵՎ «ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ՝ ՆԵՐՔԻՆ ՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐՈՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

1. Հայտ

թիվ

2. Գործողության ժամկետը

___.___ .2026 թ.-ից մինչև 22.07.2026 թ.

3. Լիցենզիայի տիպը

4. Պայմանագիրը

ՀԻՄՆԱԿԱՆ

ՆԵՐՄՈՒԾՈՒՄ

թիվ __________

________ թվականի

5. Հայտատու

ՀՎՀՀ

6. Վաճառող

   

7. Ուղարկման երկիրը

 

8. Վաճառողի երկիրը

 
   

9. Պայմանագրի

արժույթը

 

10. Արժեքը

11. Վիճակագրական

արժեքը

12. Ծագման երկիրը

 

13. Քանակը

14. Չափման միավորը

15. Ապրանքի ծածկագիրը՝ ըստ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի և դրա նկարագրությունը

16. Լրացուցիչ տեղեկատվություն

17. Լիցենզիայի տրամադրման հիմքը

18. Հայտատուի լիազորված անձը

Ա.Ա.Հ.

Պաշտոն

Հեռախոսահամար

Ստորագրություն և կնիք

Ամսաթիվ

 

*- լրացվում է համաձայն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2023 թվականի նոյեմբերի 24-ի N 125 որոշմամբ սահմանված կանոնների (հղում՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=197273) կամ հայտի լրացման ուղեցույցի, որոնք տեղադրված են ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքում։

 

Ձև N 2

 

ЗАЯВЛЕНИЕ

 

НА ВЫДАЧУ ГЕНЕРАЛЬНОЙ ЛИЦЕНЗИИ НА ИМПОРТ ТОВАРОВ ТОВАРНОЙ ПОЗИЦИИ ТНВЭД ЕАЭС 2523 (КРОМЕ 2523100000, 2523210000) ПО ТАМОЖЕННЫМ ПРОЦЕДУРАМ «ВЫПУСК ДЛЯ ВНУТРЕННЕГО ПОТРЕБЛЕНИЯ», «ПЕРЕРАБОТКА НА ТАМОЖЕННОЙ ТЕРРИТОРИИ» И «ПЕРЕРАБОТКА ДЛЯ ВНУТРЕННЕГО ПОТРЕБЛЕНИЯ»

 

1.

Заявление

2.

Период действия

N

с__ ____ 2026 г.

по 22.07.2026 г.

3.

Тип лицензии

4.

Контракт

ГЕНЕРАЛЬНЫЙ

ИМПОРТ

N

от

5.

Заявитель

 

6.

Продавец

   

7.

Страна отправления

 

8.

Страна продавца

 
     

9.

Валюта контракта

 

10.

Стоимость

11.

Статистическая стоимость

       

12.

Страна происхождения

 

13.

Количество

14.

Единица измерения

         

15.

Код товара по ТН ВЭД ЕАЭС и его описание

 

16.

Дополнительная информация

 

17.

Основание для выдачи лицензии

18. Уполномоченное лицо заявителя

Ф.И.О.

Должность

Телефон

Подпись и печать

Дата

 

*- заполняется в соответствии с правилами, утвержденными Решением Комиссии ЕЭК от 24 ноября 2023 года № 125 (ссылка: https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=197273) или инструкцией по заполнению заявления размещеной на официальном сайте Министерства экономики Республики Армения.

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

04.12.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2025 թվականի

դեկտեմբերի 4-ի N 1736-Ն որոշման

 

Ձև N 1

 

Հ Ի Մ Ն Ա Կ Ա Ն  Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա

 

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2523 (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ 2523100000, 2523210000) ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԴԻՐՔԻ ԾԱԾԿԱԳՐԻՆ ԴԱՍՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ «ԲԱՑԹՈՂՈՒՄ՝ ՆԵՐՔԻՆ ՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ», «ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ՝ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ» ԵՎ «ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ՝ ՆԵՐՔԻՆ ՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐՈՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ

 

Լիազոր մարմին

 

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն

1.

Լիցենզիա

2.

Գործողության ժամկետը

N

__.___ .2026 թ.-ից մինչև 22.07.2026 թ.

3.

Լիցենզիայի տեսակը

4.

Պայմանագիր

ՀԻՄՆԱԿԱՆ

ՆԵՐՄՈՒԾՈՒՄ

թիվ

________ թվականի

5.

Հայտատու

 

6.

Վաճառող

   

7.

Ուղարկման երկիրը

 

8.

Վաճառողի երկիրը

 
   

9.

Պայմանագրի արժույթը

 

10.

Արժեքը

11.

Վիճակագրական արժեքը

     

12.

Ծագման երկիրը

 

13.

Քանակը

14.

Չափման միավորը

     

15.

Ապրանքի ծածկագիրը՝ ըստ ԱՏԳ ԱԱ–ի և նկարագրությունը

 

16.

Լրացուցիչ տեղեկություններ

17.

Լիցենզիայի տրամադրման հիմքը

18. Լիազորված անձ

Ա.Ա.Հ.

Պաշտոն, ստորագրություն և կնիք

Ամսաթիվ

 

Ձև N 2

 

ГЕНЕРАЛЬНАЯ ЛИЦЕНЗИЯ

 

НА ИМПОРТ ТОВАРОВ ТОВАРНОЙ ПОЗИЦИИ ТНВЭД ЕАЭС 2523 (КРОМЕ 2523100000, 2523210000) ПО ТАМОЖЕННЫМ ПРОЦЕДУРАМ «ВЫПУСК ДЛЯ ВНУТРЕННЕГО ПОТРЕБЛЕНИЯ», «ПЕРЕРАБОТКА НА ТАМОЖЕННОЙ ТЕРРИТОРИИ» И «ПЕРЕРАБОТКА ДЛЯ ВНУТРЕННЕГО ПОТРЕБЛЕНИЯ»

 

Уполномоченный орган

Министерство экономики Республики Армения

1.

Лицензия

2.

Период действия

N

с___ ____ 2026 г.

по 22.07.2026 г.

3.

Тип лицензии

4.

Контракт

ГЕНЕРАЛЬНАЯ

ИМПОРТ

N

от

5.

Заявитель

 

6.

Продавец

   

7.

Страна отправления

 

8.

Страна продавца

 
     

9.

Валюта контракта

 

10.

Стоимость

11.

Статистическая стоимость

       

12.

Страна происхождения

 

13.

Количество

14.

Единица измерения

         

15.

Код товара по ТН ВЭД ЕАЭС и его описание

 

16.

Дополнительная информация

 

17.

Основание для выдачи лицензии

18. Уполномоченное лицо

Ф.И.О.

Должность

Подпись и печать

Дата

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

04.12.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 դեկտեմբերի 2025 թվական: