Գլխավոր տեղեկություն
Համար
N 1758-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.12.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.11.24-2025.12.07 Պաշտոնական հրապարակման օրը 05.12.2025
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
04.12.2025
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
05.12.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.12.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 դեկտեմբերի 2025 թվականի N 1758-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 23-Ի N 98-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով և 34-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հունվարի 23-ի «Արտահանման խթանման նպատակով օժանդակության տրամադրման ծրագիրը հաստատելու մասին» N 98-Ն որոշմամբ (այսուհետ՝ որոշում) հաստատված հավելվածի՝

1) 2-րդ կետի 5-րդ ենթակետը «ՏԳՏԴ C 12» բառերից առաջ լրացնել «ՏԳՏԴ C 10.8,» բառերով.

2) 8-րդ կետը և 15-րդ կետի 4-րդ ենթակետը «որոշում» բառից հետո լրացնել «կամ որոշումներ, որոնց շրջանակներում գանձման ենթակա հարկային պարտավորությունների հանրագումարը կազմում է մեկ միլիոն դրամ և ավելի» բառերով.

3) 12-րդ կետում «հայտն ստանալուց հետո 10» բառերը փոխարինել «հայտն ստանալուց հետո 15» բառերով.

4) 13-րդ կետում «10» թիվը փոխարինել «15», իսկ «5» թիվը՝ «10» թվով.

5) 14-րդ կետում «5» թիվը փոխարինել «10» թվով.

6) 15-րդ կետի 3-րդ ենթակետում «ժամկետի ավարտից հետո» բառերը փոխարինել «ժամկետում» բառով.

7) N 2 ձևում «օժանդակություն ստանալու նպատակով հայտի ներկայացման պահի դրությամբ չկատարված հարկային պարտավորությունները գանձելու վերաբերյալ հարուցված վարչական վարույթ առկա չէ» բառերը փոխարինել «օժանդակություն ստանալու նպատակով հայտի ներկայացման օրվան նախորդող 365 օրերի ընթացքում հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով մեկ միլիոն դրամ և ավելի հարկային պարտավորությունների մասով գանձման որոշում (որոշումներ, որոնց շրջանակներում գանձման ենթակա հարկային պարտավորությունների հանրագումարը կազմում է մեկ միլիոն դրամ և ավելի) առկա չէ», իսկ «Հայաստանի Հանրապետությանը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության» բառերով։

2. Սահմանել, որ մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը որոշման շրջանակում օժանդակություն ստանալու նպատակով ներկայացված հայտերը ենթակա են փոխհատուցման՝ գործող որոշման դրույթների համաձայն։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

05.12.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 դեկտեմբերի 2025 թվական: