Basic information
Number
N 26-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (19.01.2006-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2006.01.09/2(211) Հոդ.13
Enactment organisation
Վիճակագրության պետական խորհուրդ
Enactment date
18.11.2005
Signing organisation
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Signing date
18.11.2005
Effective date
19.01.2006

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
21 դեկտեմբերի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 60305486


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

18 նոյեմբերի 2005 թ. 
ք. Երևան

N 26-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի ԹԻՎ 209-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հոդված 10-ի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թվականի սեպտեմբերի 10-ի «Ամփոփ հաշվետվություն անշարժ (ամրակայված) աղբյուրներից մթնոլորտ արտանետված վնասակար նյութերի մասին» ձև թիվ 2-տա (օդ) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 209-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1. որոշման հավելված 1-ով հաստատված «Անշարժ (ամրակայված) աղբյուրներից մթնոլորտ արտանետված վնասակար նյութերի մասին» ձև թիվ 2-տա (օդ) ամփոփ պետական վիճակագրական հաշվետվության ձևում` «Հաշվետվության ներկայացման ժամկետը՝ մինչև մայիսի 5-ը» բառերը փոխարինել «Հաշվետվության ներկայացման ժամկետը՝ մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա հունիսի 1-ը» բառերով.

2. որոշման հավելված 1-ով հաստատված «Անշարժ (ամրակայված) աղբյուրներից մթնոլորտ արտանետված վնասակար նյութերի մասին» ձև թիվ 2-տա (օդ) ամփոփ պետական վիճակագրական հաշվետվության լրացման հրահանգի կետ 3-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայություն մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա հունիսի 1-ը»:

Նախագահ Ս. Մնացականյան

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation