ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 1130-Ա
ՄԱՆՎԵԼ ՔԵՇԻՇՅԱՆԻՆ ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով, «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով, 29-րդ հոդվածով և հիմք ընդունելով կառավարության 2018 թվականի նոյեմբերի 8-ի N 1239-Ն որոշումը՝
1. Վարչապետի աշխատակազմի ռազմավարական հաղորդակցության վարչության պետ Մանվել Քեշիշյանին 2025 թվականի դեկտեմբերի 8-10-ը ներառյալ գործուղել Բելգիայի Թագավորություն (Բրյուսել)՝ ԵՄ ԱԳԵԾ և Ընդլայնման և Արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրինության կողմից համատեղ կազմակերպվող՝ Արևելյան գործընկերության անվտանգության և պաշտպանության վերաբերյալ աշխատաժողովին մասնակցելու նպատակով:
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին՝ սահմանված կարգով ապահովել Մանվել Քեշիշյանի՝ Բելգիայի Թագավորություն (Բրյուսել) գործուղման օրապահիկի ծախսերի հատուցումը:
3. Ընդունել ի գիտություն, որ գործուղման մյուս ծախսերն իրականացվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
06.12.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |