Գլխավոր տեղեկություն
Համար
N 4802-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.12.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 02.12.2025
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
28.11.2025
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
28.11.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.12.2025

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 4802-Ա

«28» նոյեմբերի 2025 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.

1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:

2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:

3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:

4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 

Տ. Ավինյան

 

 

Հավելված

Երևանի քաղաքապետի

28.11.2025թ.

հ. 4802-Ա որոշման

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հ.Հ.

Դիմողը

Անշարժ գույքի գտնվելու վայրը

Անշարժ գույքի տեսակը

Տրամադրվող հասցեն

Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը

Փոստային դասիչը

1

2

3

4

5

6

7

1

Վարդուհի Ղասաբյան/

լիազորված անձ/

Նինա Ինջեյան

Տիչինայի փողոց, 2-րդ նրբանցք, հ.16

բնակելի տուն

Տիչինայի փողոցի 2-րդ նրբանցքի հ.16 հասցեում գտնվող բնակելի տանը /հիմք՝ անշարժ գույքի բաժանման 23.10.2025թ. հ.8078 պայմանագիր, 06.11.2025թ. հ.8375 համաձայնագիր/ տրամադրել հասցե՝ Տիչինայի փողոց, 2-րդ նրբանցք, հ.16/1

010736J4SAVZ

 

2

Հայկ Հովհաննիսյան

/լիազորված անձ/

Նաիրա Գյուլնազարյան

Սոսեի փողոց, հհ.18, 18/4 և հ.18/5

բնակելի տուն

Նաիրա Գյուլնազարյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Սոսեի փողոցի հհ.18, 18/4 և հ.18/5 հասցեներում գտնվող բնակելի տներին /վկ.հ. 14102024-01-0425, հ.16102024-01-0191 և հ.14102024-01-0384/ ըստ միավորման հատակագծի տրամադրել մեկ միասնական հասցե՝ Սոսեի փողոց, հ.8

01033QNMYWVE

 

3

Արթուր Մանուկյան

/լիազորված անձ/

Արկադի Սորսորով

Օդեսայի փողոց, հ.28

բնակելի տուն

Ըստ օրենքի ժառանգության իրավունքի 10.11.2025թ. հ.30842 վկայագրով, Արկադի Սորսորովին փոխանցված ժառանգական գույքին՝ Օդեսայի փողոցի հ.28 հասցեում գտնվող բնակելի տանը տրամադրել հասցե՝ Օդեսայի փողոց, հ.28/2

01113YU4S2F7

 

4

Արսեն Մանուկյան/

լիազորված անձ/

Լարիսա Անախաթունյան

Սարի Թաղ 9-րդ շարք, հ.232

ավտոտնակ

Սեփականության և ըստ օրենքի ժառանգության իրավունքի 11.12.2024թ. հ.9279 և հ.9280 վկայագրերով, Լարիսա Անախաթունյանին փոխանցված ժառանգական գույքին՝ Սարի Թաղ 9-րդ շարքի հ.232 հասցեում գտնվող 36.25քմ մակերեսով ավտոտնակին տրամադրել հասցե՝ Սարի թաղ 10-րդ շարք, հ.108

01053Y227MLD

 

5

«Հսկա» ՓԲԸ

Հաղթանակի 1-ին փողոց, հ.100/1 և հ.100/2

հողամաս

«Հսկա» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող, Հաղթանակի 1-ին փողոցի հ.100/1 և հ.100/2 հասցեներում գտնվող հողամասերին /վկ. հ.22092025-01-0223 և հ.22092025-01-0074/ ըստ միավորման հատակագծի տրամադրել մեկ միասնական հասցե՝ Հաղթանակ թաղամաս, 1-ին փողոց, հ.76

01013JMMTPNS

 

 

Երևանի քաղաքապետ`

Տ. Ավինյան