Գլխավոր տեղեկություն
Համար
N 1763-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.12.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.12.08-2025.12.21 Պաշտոնական հրապարակման օրը 09.12.2025
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
04.12.2025
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.12.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.12.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 դեկտեմբերի 2025 թվականի N 1763-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 2060-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի նոյեմբերի 27-ի N 1712-Լ որոշման 1-ին կետով հաստատված կարգի 12-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2060-Ն որոշման NN 3, 4, 5, 9 և 9.1 հավելվածներում կատարել փոփոխություններ` համաձայն NN 2, 3, 4, 5 և 6 հավելվածների:

2. Հաստատել կառավարման մարմնի խրախուսման ֆոնդի մեծությունը հաշվարկելու համար հիմք հանդիսացող պաշտոնների յուրաքանչյուր խմբի գործակիցները՝ համաձայն N 1 հավելվածի։

3. Մարմինների խրախուսման ֆոնդերը հաշվարկվում են 2025 թվականի 1-ին կիսամյակի վերջին օրվա դրությամբ փաստացի զբաղեցրած համապատասխան հաստիքների հաշվարկով։

4. Խրախուսում կարող է հատկացվել միայն 2025 թվականի 1-ին կիսամյակի վերջին օրվա և վճարումը կատարելու օրվա դրությամբ փաստացի աշխատած անձանց:

5. Վարչապետի աշխատակազմի և ենթակա մարմինների համար գնահատման ցուցանիշ է սահմանվում կառավարման մարմինների կատարողականի ընդհանուր գնահատականների թվաբանական միջինը:

6. Սույն կարգի 5-րդ կետում չնշված և Կառավարությանը ենթակա մարմինների՝ բացառությամբ Կառավարության 2025 թվականի նոյեմբերի 27-ի N 1712-Լ որոշմամբ հաստատված N 2 հավելվածի մարմինների, գնահատման ցուցանիշ է սահմանվում կառավարման մարմինների կատարողականի ընդհանուր գնահատականների թվաբանական միջինի 70 տոկոսը:

7. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահին մեկ մարմնից այլ մարմին տեղափոխված ղեկավար պաշտոն զբաղեցրած անձինք կարող են խրախուսվել տվյալ մարմնին՝ սույն որոշմամբ հատկացված միջոցներից:

8. Հույժ գաղտնի:

9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

08.12.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2025 թվականի

դեկտեմբերի 4-ի N 1763-Ն որոշման

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2025 թվականի

դեկտեմբերի 4-ի N 1763-Ն որոշման

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2025 թվականի

դեկտեմբերի 4-ի N 1763-Ն որոշման

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2025 թվականի

դեկտեմբերի 4-ի N 1763-Ն որոշման

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2025 թվականի

դեկտեմբերի 4-ի N 1763-Ն որոշման

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2025 թվականի

դեկտեմբերի 4-ի N 1763-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 դեկտեմբերի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան