ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 1137-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.12.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
08.12.2025
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.12.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.12.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 1137-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. 2025 թվականի դեկտեմբերի 9-10-ը պաշտոնական այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետություն (Բեռլին, Համբուրգ), իսկ դեկտեմբերի 10-12-ը՝ աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների։

2. Սույն որոշման 1-ին կետում նշված գործուղման մեջ գտնվելու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության վարչապետի պարտականությունների կատարումը դեկտեմբերի 9-ին դնել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, իսկ դեկտեմբերի 10-12-ը՝ Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի վրա:

3. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության կազմում ընդգրկել համապատասխանաբար նաև Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ենգիբարյանին և Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գուրգեն Արսենյանին:

4. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետություն և Ռուսաստանի Դաշնություն գործուղման ծախսերը, համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել՝

1) Նիկոլ Փաշինյանի, Մհեր Գրիգորյանի, Նազելի Բաղդասարյանի, Կարեն Գասպարյանի, Արմեն Խաչատրյանի, Ռուզաննա Վարդանյանի, Արման Ղազարյանի, Ալեքսանդր Աբրահամյանի, Արման Շահինյանի, Տիգրան Մեհրաբյանի և Գևորգ Գալստյանի օրապահիկի, ինչպես նաև հուշանվերների ձեռքբերման ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերի համար նախատեսված միջոցների հաշվին.

2) սույն կետի 1-ին ենթակետում նշված անձանց և զանգվածային լրատվամիջոցների գիշերավարձի, ինչպես նաև պատվիրակության ներկայացուցչական, ինչպես նաև փոխադրամիջոցների վարձակալման ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության միջոցների հաշվին.

3) Արարատ Միրզոյանինը՝ նաև Համբուրգ-Երևան ճանապարհածախսը, Մնացական Սաֆարյանինը՝ նաև Երևան-Մոսկվա ճանապարհածախսը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության, իսկ Գագիկ Վանոյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության միջոցների հաշվին.

4) Գևորգ Պապոյանինը՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության միջոցների հաշվին.

5) Ռաֆայել Գևորգյանինը՝ նաև Մոսկվա-Երևան ճանապարհածախսը՝ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի միջոցների հաշվին.

6) զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների ճանապարհածախսը` Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերի համար նախատեսված միջոցների հաշվին:

5. Ընդունել ի գիտություն, որ գործուղման ծախսերը կատարվելու են՝

1) Վլադիմիր Վարդանյանինը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի միջոցների հաշվին.

2) Գոհար Աբաջյանինը՝ «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի միջոցների հաշվին.

3) Սարգիս Ասատրյանցինը՝ «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի միջոցների հաշվին.

4) Արմինե Ավետիսյանինը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի միջոցների հաշվին.

5) զանգվածային լրատվամիջոցների օրապահիկը՝ համապատասխան գործուղող կազմակերպությունների միջոցների հաշվին:

6. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին` կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթ՝ 2025 թվականի դեկտեմբերի 9-ին՝ Երևան-Բեռլին, դեկտեմբերի 10-ին` Բեռլին-Համբուրգ-Մոսկվա, իսկ դեկտեմբերի 12-ին՝ Մոսկվա - Երևան երթուղով։

7. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահին` աջակցել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին սույն որոշման 6-րդ կետում նշված չվերթերի կազմակերպման հարցում:

8. Հատուկ ինքնաթիռի չվերթի կազմակերպման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Պետական գույքի կառավարում» ծրագրի «Ավիացիոն ծառայությունների մատուցում» միջոցառման ընդհանուր բնույթի այլ ծառայությունների համար նախատեսված միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

08.12.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 1

ՀՀ վարչապետի

N 1137-Ա որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

Ն. Փաշինյան   - ՀՀ վարչապետ
Ա. Միրզոյան   - ՀՀ արտաքին գործերի նախարար

Գ. Պապոյան

  - ՀՀ էկոնոմիկայի նախարար
Վ. Ենգիբարյան  

 - Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան

Վ. Վարդանյան

 

 

- ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի ղեկավար

Ն. Բաղդասարյան  

- ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար

Գ. Վանոյան

 

 

- ՀՀ արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության պետ

Կ. Գասպարյան

   - ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ

Ա. Խաչատրյան

 

- ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ

Գ. Աբաջյան

 

  - «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի գլխավոր տնօրեն (համաձայնությամբ)

Ս. Ասատրյանց

 

 

- «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի միջազգայնացման և բարեփոխումների գծով պրոռեկտոր (համաձայնությամբ)

Ա. Աբրահամյան

 

 

- ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության օպերատոր

Ա. Շահինյան

 

 

- ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության օպերատոր

Տ. Մեհրաբյան

 

  - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության լուսանկարիչ

Գ. Գալստյան

 

 

- ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության լուսանկարիչ

Ա. Ավետիսյան

 

  - Հանրային կապերի և տեղեկատվության ՊՈԱԿ-ի տնօրենի առաջին տեղակալ (09.12.2025 թ. – 11.12.2025 թ.)

Զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ՝

Մ. Խաչատրյան

 

 

- Հանրային հեռուստաընկերության լրագրող (09.12.2025 թ. – 11.12.2025 թ., համաձայնությամբ)

Ռ. Սողոմոնյան

 

 

- Հանրային հեռուստաընկերության օպերատոր (09.12.2025 թ. – 11.12.2025 թ., համաձայնությամբ)

Ա. Գզիրյան

 

  - «Արմենպրես» լրատվական գործակալության լրագրող (09.12.2025 թ. – 11.12.2025 թ., համաձայնությամբ)

Գ. Պերկուպերկյան

 

- «Արմենպրես» լրատվական գործակալության լուսանկարիչ  (09.12.2025 թ. – 11.12.2025 թ., համաձայնությամբ)

Ա. Սարգսյան

 

  - Հանրային ռադիոյի լրագրող (09.12.2025 թ. – 11.12.2025 թ., համաձայնությամբ)

Ս. Պապյան

 

  - «1in.am» լրատվական կայքի լրագրող (09.12.2025 թ. –11.12.2025 թ., համաձայնությամբ)

Վ. Հակոբյան

 

  - «Civic.am» լրատվական գործակալության լրագրող (09.12.2025 թ. – 11.12.2025 թ., համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան


08.12.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 2

ՀՀ վարչապետի

N 1137-Ա որոշման

 

Կ Ա Զ Մ

 

 ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

Ն. Փաշինյան   - ՀՀ վարչապետ
Մ. Գրիգորյան    - ՀՀ փոխվարչապետ

Գ. Պապոյան

  - ՀՀ էկոնոմիկայի նախարար
Մ. Սաֆարյան  

- ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

Գ. Արսենյան

 

  - Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան

Ռ. Գևորգյան

 

 

- ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ

Ն. Բաղդասարյան  

- ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար

Գ. Վանոյան

  - ՀՀ արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության պետ

Կ. Գասպարյան

 

 

- ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ

Ա. Խաչատրյան

 

 

- ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ

Ռ. Վարդանյան

 

- ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդական

Ա. Ղազարյան

 

 

- ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի արարողակարգի պատասխանատու

Ա. Աբրահամյան

 

 

- ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության օպերատոր

Ա. Շահինյան

 

  - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության օպերատոր

Տ. Մեհրաբյան

 

 

- ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության լուսանկարիչ

Գ. Գալստյան

 

  - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության լուսանկարիչ

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան


08.12.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ