Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-388-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.06.2027-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.12.08-2025.12.21 Պաշտոնական հրապարակման օրը 09.12.2025
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
13.11.2025
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
08.12.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.06.2027

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2025 թվականի նոյեմբերի 13-ին

 

«ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-295 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 24-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետում «25-րդ հոդվածով» բառերը փոխարինել «25-րդ և 43․1-ին հոդվածներով» բառերով։

 

Հոդված 2․ Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 43.1-ին հոդվածով.

 

«Հոդված 43.1.

Ռիելթորական ծառայությունների մատուցման պայմանագրի առարկա հանդիսացող, ինչպես նաև միասնական տեղեկատվական համակարգ մուտքագրվող անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման առանձնահատկությունները

 

1. Ռիելթորական ծառայությունների մատուցման պայմանագրի շրջանակում կնքված գործարքների, ինչպես նաև գույքի սեփականատեր հանդիսացող ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից օտարման գործարքների հիման վրա ձեռք բերված իրավունքների պետական գրանցման համար ներկայացվում է նաև «Ռիելթորական գործունեության մասին» օրենքով նախատեսված միասնական տեղեկատվական համակարգից քաղվածք:

2. Անշարժ գույքի կառավարման պայմանագրից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասում նշված դեպքի:

3. Անշարժ գույքի կառավարման պայմանագրի շրջանակում անշարժ գույքի կառավարչի կնքած պայմանագրերը ենթակա չեն պետական գրանցման: Պայմանագրից ծագող ռիսկերը կրում են պայմանագրի կողմերը:

4. Անշարժ գույքի կառավարման պայմանագրից ծագող իրավունքները ենթակա են դադարեցման անշարժ գույքի կառավարման կազմակերպությանը, անշարժ գույքի կառավարչին (այդ թվում՝ անհատ ձեռնարկատեր հանդիսացող) հաշվառումից հանելու դեպքում՝ անշարժ գույքի կառավարման պայմանագրի պատվիրատուի իրավունքների դադարման պետական գրանցում կատարելու դիմումի հիման վրա:»:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունիսի 1-ից:

 

Հանրապետության նախագահ

Վ. Խաչատուրյան

 

2025 թ. դեկտեմբերի 8

Երևան

ՀՕ-388-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 դեկտեմբերի 2025 թվական: