Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-391-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.06.2027-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.12.08-2025.12.21 Պաշտոնական հրապարակման օրը 09.12.2025
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
13.11.2025
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
08.12.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.06.2027

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2025 թվականի նոյեմբերի 13-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 150-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1-ին մասով.

«7.1. «Ռիելթորական գործունեության մասին» օրենքի իմաստով անշարժ գույքի սեփականատիրոջ կողմից անշարժ գույքի կառավարման հանձնված անշարժ գույքի հետ կապված գործարքներից ստացվող անշարժ գույքի սեփականատիրոջ եկամուտների մասով եկամտային հարկը հաշվարկվում է 10 տոկոս դրույքաչափով, իսկ հարկային տարվա ընթացքում ստացված անշարժ գույքի կառավարման հանձնված անշարժ գույքի հետ կապված գործարքներից ստացվող եկամուտների հանրագումարը 60 միլիոն դրամը գերազանցելու դեպքում գերազանցող մասի համար ֆիզիկական անձը հաշվարկում է լրացուցիչ եկամտային հարկ՝ 10 տոկոս դրույքաչափով:»:

 

Հոդված 2. Օրենսգրքի 267-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետը «(այդ թվում՝ անշարժ գույքի առք ու վաճառքի և (կամ) վարձակալության կամ անհատույց օգտագործման տրամադրման) ծառայություններ մատուցողները,» բառերից հետո լրացնել «ռիելթորական, անշարժ գույքի կառավարման ծառայություններ մատուցողները,» բառերով:

 

Հոդված 3. Օրենսգրքի 407-րդ հոդվածի 7-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ կետով.

«6) «Ռիելթորական գործունեության մասին» օրենքի իմաստով անշարժ գույքի սեփականատիրոջ կողմից անշարժ գույքը կառավարման հանձնելը:»:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունիսի 1-ից:

 

Հանրապետության նախագահ

Վ. Խաչատուրյան

 

2025 թ. դեկտեմբերի 8

Երևան

ՀՕ-391-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 դեկտեմբերի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան