ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2025 թվականի նոյեմբերի 13-ին
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 20-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 71-74-րդ կետերով.
|
«71. ռիելթորի որակավորման քննությանը մասնակցելու համար |
բազային տուրքի 30-ապատիկի չափով |
|
72. ռիելթորի որակավորման վկայականը վերաձևակերպելու համար |
բազային տուրքի եռապատիկի չափով |
|
73. «Ռիելթորական գործունեության մասին» օրենքով նախատեսված միասնական տեղեկատվական համակարգի միջոցով անշարժ գույքի վերաբերյալ տվյալների մուտքագրման համար՝ |
|
|
ա) ֆիզիկական անձանց համար (յուրաքանչյուր անշարժ գույքի միավորի համար) |
բազային տուրքի չափով |
|
բ) ռիելթորական, անշարժ գույքի կառավարման կազմակերպությունների, անհատ ձեռնարկատեր հանդիսացող ռիելթորների և անշարժ գույքի կառավարիչների համար (յուրաքանչյուր տարվա համար) |
բազային տուրքի 450-ապատիկի չափով |
|
74. «Ռիելթորական գործունեության մասին» օրենքով նախատեսված միասնական տեղեկատվական համակարգի հետ անշարժ գույքի վաճառքի կայքերի փոխգործելիության ապահովման համար (յուրաքանչյուր տարվա համար) |
բազային տուրքի 500-ապատիկի չափով»: |
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի նոյեմբերի 1-ից, բացառությամբ սույն օրենքի 1-ին հոդվածով Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասում լրացվող 73-րդ և 74-րդ կետերի, որոնք ուժի մեջ են մտնում 2027 թվականի հունիսի 1-ից:
|
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2025 թ. դեկտեմբերի 8 Երևան ՀՕ-393-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 դեկտեմբերի 2025 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|