Գլխավոր տեղեկություն
Համար
N 1145-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.12.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
10.12.2025
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.12.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.12.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 1145-Ա

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ ու 16-րդ մասերով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման հավելվածի 130-րդ կետով`

1. Մթնոլորտային օդի աղտոտվածության խնդիրների լուծման նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ:

2. Հաստատել միջգերատեսչական աշխատանքային խմբի կազմը` համաձայն հավելվածի:

3. Միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավարին՝ կատարած աշխատանքների արդյունքների վերաբերյալ՝

1) 15-օրյա պարբերականությամբ զեկուցել Հայաստանի Հանրապետության վարչապետին.

2) 1-ամսյա պարբերականությամբ իրականացնել լայնածավալ հանրային իրազեկում և լուսաբանում:

4. Սահմանել, որ միջգերատեսչական աշխատանքային խումբը, անհրաժեշտության դեպքում, կարող է ստեղծել մասնագիտական աշխատանքային խմբեր:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

10.12.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

N 1145-Ա որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

Տիգրան Խաչատրյան   - Փոխվարչապետ (խմբի ղեկավար)
Մերի Գալստյան    - ԱԺ պատգամավոր (համաձայնությամբ)
Համբարձում Մաթևոսյան   - Շրջակա միջավայրի նախարար
Անահիտ Ավանեսյան   - Առողջապահության նախարար
Գևորգ Պապոյան   - Էկոնոմիկայի նախարար
Արփինե Սարգսյան   - Ներքին գործերի նախարար
Դավիթ Խուդաթյան  

- Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար

Եղիազար Վարդանյան   - Քաղաքաշինության կոմիտեի նախագահ
Արա Մկրտչյան  

- Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ

(համապատասխան ոլորտը համակարգող)

Հովհաննես Մարտիրոսյան    - Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար
Կամո Ցուցուլյան   - Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ
Արամ Ղազարյան  

- Ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ

Սարգիս Մադաթյան  

- Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)

Աստղիկ Մելքոնյան   - Վարչապետի աշխատակազմի տարածքային զարգացման և շրջակա միջավայրի հարցերի վարչության պետ
Լևոն Ազիզյան   - «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն (համաձայնությամբ)
Ստեփան Աթոյան  

- «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գլխավոր տնօրեն (համաձայնությամբ)

Լիլիթ Սահակյան  

- ԳԱԱ «Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն (համաձայնությամբ)

Արփինե Փանոյան   - Շրջակա միջավայրի նախարարության մթնոլորտային քաղաքականության վարչության պետ
Սիրարփի Հայկազյան  

- Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար (համաձայնությամբ)

Ելենա Մանվելյան  

- «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

Մխիթար Ավետիսյան  

- «Այ Էս Էս Դի» Համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ» հասարակական կազմակերպության տնօրեն (համաձայնությամբ)

Վռամ Թևոսյան  

- Բնապահպանական հարցերով փորձագետ (համաձայնությամբ)

Դիանա Հարությունյան  

- Կլիմայական հարցերով փորձագետ (համաձայնությամբ)

Քնարիկ Գրիգորյան    - «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» հասարակական կազմակերպության շրջակա միջավայրի հիգիենայի փորձագետ (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

10.12.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ