Գլխավոր տեղեկություն
Համար
N 1143-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.12.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
10.12.2025
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.12.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.12.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 1143-Ա

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ և 16-րդ մասերով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման հավելվածի 130-րդ կետով`

1. Ճանապարհային երթևեկության կարգավորման և խցանումների հաղթահարման նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ:

2. Հաստատել միջգերատեսչական աշխատանքային խմբի կազմը` համաձայն հավելվածի:

3. Միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավարին՝ կատարած աշխատանքների արդյունքների վերաբերյալ`

1) 15-օրյա պարբերականությամբ զեկուցել Հայաստանի Հանրապետության վարչապետին.

2) 1-ամսյա պարբերականությամբ իրականացնել լայնածավալ հանրային իրազեկում և լուսաբանում:

4. Սահմանել, որ միջգերատեսչական աշխատանքային խումբը, անհրաժեշտության դեպքում, կարող է ստեղծել մասնագիտական աշխատանքային խմբեր:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

10.12.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

N 1143-Ա որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

Տիգրան Խաչատրյան   - Փոխվարչապետ (խմբի ղեկավար)
Արփինե Սարգսյան   - Ներքին գործերի նախարար
Դավիթ Խուդաթյան  

- Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար

Ժաննա Անդրեասյան   - Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Արմենակ Խաչատրյան   - Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ
Եղիազար Վարդանյան   - Քաղաքաշինության կոմիտեի նախագահ
Արմեն Սիմոնյան  

- Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ

Արմեն Մկրտչյան   - Ներքին գործերի նախարարի տեղակալ
Սուրեն Գրիգորյան  

- Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)

Արթուր Խուդինյան  

- Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության պետ, ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ

Արման Չիլինգարյան  

- Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ

Նորիկ Սարգսյան  

- Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետի տեղակալ, վարչական գործունեության և բողոքների քննության վարչության պետ, ոստիկանության գնդապետ

Արուսյակ Խաչատրյան  

- Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային ենթակառուցվածքի անվտանգության ծրագրերի վերլուծության և մշտադիտարկման բաժնի պետ

Վազգեն Հարությունյան  

- Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ (համաձայնությամբ)

Գարիկ Խաչատրյան  

- «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի նախագծերի ուսումնասիրման և ճանապարհների անվտանգության ապահովման բաժնի ճանապարհների անվտանգության ապահովման ինժեներ

Մանուկ Բարսեղյան  

- «Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան» հիմնադրամի ռեկտոր (համաձայնությամբ)

Վաղինակ Եղիազարյան  

- «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» հասարակական կազմակերպության ղեկավար (համաձայնությամբ)

Պողոս Շահինյան  

- «Ճանապարհային անվտանգության ազգային խորհուրդ» ՀԿ-ի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)

Արսեն Մանուկյան  

- «Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիա» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

Անդրանիկ Հովհաննիսյան  

- Վանաձորի վարորդների ակումբի հիմնադիր (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

10.12.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ