ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ՄԱՆԵՍԻ ԳՈՒՆԱՎՈՐ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՁԵՎՈՎ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 580
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.07.1995-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1995/7, հուլիս 1995
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
06.07.1995
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.07.1995

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 հուլիսի 1995 թ. N 580

Քաղ. Երևան

 

«ՄԱՆԵՍԻ ԳՈՒՆԱՎՈՐ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՁԵՎՈՎ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սեփականաշնորհել «Մանեսի գունավոր մետաղների գործարան» պետական ձեռնարկությունը` «Մանեսի գունավոր մետաղների գործարան» բաց բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով:

2. «Մանեսի գունավոր մետաղների գործարան» պետական ձեռնարկության կազմից առանձնացնել և հանձնել`

ա) պատգամավորների Թումանյանի շրջխորհրդի գործկոմի տնօրինությանը`

Ալավերդի-«Լենհանքեր» ավտոճանապարհը.

մանկական ճամբար տանող ճանապարհը.

«Լենհանքեր»-Ջիլիզա ավտոճանապարհը.

Սարահարթի անավարտ շինարարությամբ երկու բնակելի շենքերը.

բ) պատգամավորների Ալավերդու քաղխորհրդի գործկոմի տնօրինությանը`

N 2 մանկապարտեզի շենքը.

Դեբեդ գետի վրա կախովի կամուրջը.

Միկոյան եղբայրների տուն-թանգարանը.

քաղաքային ավտոտեսչության կայանը.

քաղաքային ավտոտեսչության կայանին կից հրապարակը.

գ) Թումանյանի շրջանի ջրմուղ-կոյուղու վարչությանը`

«Լենհանքերի» ջրավազանն ու ջրմուղին.

դ) Ախթալայի լեռնահարստացուցիչ պետական ձեռնարկությանը`

լեռնափրկարարների շենքը.

Ախթալայի հանքերի կենցաղային-վարչական շենքը.

Ախթալայի հանքերի վարչական շենքի ջրմուղին.

Ճոճկանի տեղամասի ցանկապատը.

Ախթալայի հանքի մաքրման կայանը.

հանքամնացուկների պահեստարանը.

ե) Ալավերդու կոնդենսատորների գործարանին`

նախկին պրոֆտեխուսումնարանի շենքը:

3. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության նախարարության տնօրինությանը թողնել «Մանեսի գունավոր մետաղների գործարան» պետական ձեռնարկության անավարտ շինարարությամբ հետևյալ օբյեկտները` հետագայում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականաշնորհելու համար`

100 տեղանոց պրոֆիլակտորիումը.

Այրումում (Նոյմեբերյանի շրջան) բազալտե սալիկների փոշիացման արտադրամասը.

Հաղպատ գյուղի ճանապարհին գտնվող բանվորական մատակարարման բաժնի պահեստների էլեկտրամատակարարման գիծը:

4. «Մանեսի գունավոր մետաղների գործարան» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը համարվում են պետական սեփականություն և սեփականաշնորհման ժամանակ չեն կարող օգտագործվել որպես վճարման միջոց:

5. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 382 մլն 697 հազ. դրամ, որից`

մասնակի անհատույց սեփականաշնորհման արդյունքում առաջացած ոչ պետական բաժնեմասը կազմում է 37 մլն 786 հազ. դրամ.

բաժանորդագրության ենթակա մասը կազմում է 151 մլն 140 հազ. դրամ.

վարձակալության սկզբունքով աշխատելու ընթացքում (08.91 թ. - 03.94 թ.) կոլեկտիվի կողմից ստեղծված գումարը կազմում է 193 մլն 768 հազ. դրամ:

6. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 15114 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:

7. Սահմանել, որ նախկին ԽՍՀՄ արտտնտբանկում սառեցված միջոցների հարցը Ռուսաստանի Դաշնության հետ կարգավորելու դեպքում ձեռնարկության միջոցների հարցը կկարգավորվի Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի ապրիլի 21-ի N 183 որոշմամբ սահմանված կարգով:

8. Առաջարկել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովին`

ա) հաստատել «Մանեսի գունավոր մետաղների գործարան» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:

9. Սահմանել, որ «Մանեսի գունավոր մետաղների գործարան» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:

10. Սահմանել, որ  «Մանեսի գունավոր մետաղների գործարան» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:

11. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Մանեսի գունավոր մետաղների գործարան» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը:

12. Գաղտնի:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

կԱՌԱՎԱՐՈՒԹյԱՆ ԳՈՐԾԵՐԻ

ԿԱՌԱՎԱՐիչ

Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան