Գլխավոր տեղեկություն
Համար
N 1784-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.12.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.12.08-2025.12.21 Պաշտոնական հրապարակման օրը 11.12.2025
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
11.12.2025
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.12.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.12.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 դեկտեմբերի 2025 թվականի N 1784-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 7-Ի N 1094-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» օրենքի 27-րդ հոդվածի 2.1-ին մասը և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի օգոստոսի 7-ի «Գործարքի առարկա բաժնեմասի (բաժնետոմսի, փայի) և լիցենզավորված գործունեության իրականացման համար անհրաժեշտ հիմնական գույքի կամ դրանց նկատմամբ իրավունքի օտարման, այլ կերպ փոխանցման կամ գրավադրման կամ դրանց նկատմամբ իրավունքի ձեռքբերման նախապատվության իրավունքի իրացնելու կարգը սահմանելու մասին» N 1094-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները՝

1) հավելվածի 10-րդ կետը «օգտվելու» բառից հետո լրացնել «կամ հրաժարվելու» բառերով.

2) հավելվածի 11-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

3) հավելվածի 12-րդ կետից «և 11-րդ» բառերը հանել, «կետերի» բառը փոխարինել «կետի» բառով.

4) հավելվածի 13-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

11.12.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 դեկտեմբերի 2025 թվական: