ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՍԵՎԱՆԱ ԼՃԻՑ ՈՌՈԳՄԱՆ ԵՎ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՋՐԻ ԲԱՑԹՈՂՄԱՆ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 519
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.07.1995-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1995/7, հուլիս 1995
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
06.07.1995
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.07.1995

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 հուլիսի 1995 թ. N 519

Քաղ. Երևան

 

ՍԵՎԱՆԱ ԼՃԻՑ ՈՌՈԳՄԱՆ ԵՎ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՋՐԻ ԲԱՑԹՈՂՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով հանրապետության ոռոգման և էներգետիկ համակարգերում ստեղծված իրավիճակը` կապված բազմամյա միջին տվյալների նկատմամբ ջրասակավության և ԳյումուշՀԷԿ-ում տեղի ունեցած վթարի հետ, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Թույլատրել Հայաստանի Հանրապետության 1995 թվականի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրով նախատեսված` Սևանա լճից էներգետիկ կարիքների համար ջրի բացթողումների սահմանաքանակների շրջանակներում, բացառության կարգով, 1995 թվականի հուլիսի 20-ից մինչև օգոստոսի 5-ը Սևանա լճից բաց թողնել 10 մլն խոր. մետր ջուր:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

կԱՌԱՎԱՐՈՒԹյԱՆ ԳՈՐԾԵՐԻ

ԿԱՌԱՎԱՐիչ

Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ