ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 հուլիսի 1995 թ. N 519
Քաղ. Երևան
ՍԵՎԱՆԱ ԼՃԻՑ ՈՌՈԳՄԱՆ ԵՎ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՋՐԻ ԲԱՑԹՈՂՄԱՆ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով հանրապետության ոռոգման և էներգետիկ համակարգերում ստեղծված իրավիճակը` կապված բազմամյա միջին տվյալների նկատմամբ ջրասակավության և ԳյումուշՀԷԿ-ում տեղի ունեցած վթարի հետ, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Թույլատրել Հայաստանի Հանրապետության 1995 թվականի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրով նախատեսված` Սևանա լճից էներգետիկ կարիքների համար ջրի բացթողումների սահմանաքանակների շրջանակներում, բացառության կարգով, 1995 թվականի հուլիսի 20-ից մինչև օգոստոսի 5-ը Սևանա լճից բաց թողնել 10 մլն խոր. մետր ջուր:
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ |
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹյԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ |
Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|