Գլխավոր տեղեկություն
Համար
N 1141-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.12.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.12.08-2025.12.21 Պաշտոնական հրապարակման օրը 12.12.2025
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
10.12.2025
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.12.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.12.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 1141-Լ

 

ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ԵՎ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԵՐԻ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի 252-Լ որոշման հավելվածի 161-րդ կետը՝

1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման հավելվածի 159-րդ կետով սահմանված ռազմավարությունների մշակման աշխատանքների համակարգման և կատարողականի քննարկման 6 աշխատանքային խմբեր (այսուհետ՝ աշխատանքային խմբեր) և՝

1) հաստատել ռազմավարությունների մշակման աշխատանքների համակարգման և կատարողականի քննարկման աշխատանքային խմբերի կազմը՝ համաձայն սույն որոշման N 1 հավելվածի․

2) հաստատել ռազմավարությունների մշակման աշխատանքների համակարգման և կատարողականի քննարկման աշխատանքային խմբերի աշխատակարգը՝ համաձայն սույն որոշման N 2 հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

10.12.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ


Հավելված N 1

ՀՀ վարչապետի

N 1141-Լ որոշման

 

ԿԱԶՄ

 

ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ԵՎ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԵՐԻ

 

ԿԱԶՄ

 

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ԵՎ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

1. Ռազմավարական պլանավորման գործառույթը համակարգող փոխվարչապետ (աշխատանքային խմբի նախագահ)

2. Անվտանգության խորհրդի քարտուղար

3. Արտաքին գործերի նախարար

4. Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար

5. Ներքին գործերի նախարար

6. Պաշտպանության նախարար

7. Ազգային անվտանգության ծառայության տնօրեն

8. Արտաքին հետախուզության ծառայության պետ

 

ԿԱԶՄ

 

ՄԱՐԴԿԱՅԻՆ ԿԱՊԻՏԱԼԻ ԵՎ ԲԱՐԵԿԵՑՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ԵՎ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

1. Ռազմավարական պլանավորման գործառույթը համակարգող փոխվարչապետ (աշխատանքային խմբի նախագահ)

2. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար

3. Առողջապահության նախարար

4. Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար

5. Ներքին գործերի նախարար

6. Շրջակա միջավայրի նախարար

7. Ֆինանսների նախարար

 

ԿԱԶՄ

 

ՏՆՏԵՍԱԿԱՆ ՓՈԽԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ԵՎ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

1. Ռազմավարական պլանավորման գործառույթը համակարգող փոխվարչապետ (աշխատանքային խմբի նախագահ)

2. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար

3. Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար

4. Էկոնոմիկայի նախարար

5. Ֆինանսների նախարար

6. Քաղաքաշինության կոմիտեի նախագահ

7. Պետական եկամուտների կոմիտեի նախագահ

8. Կենտրոնական բանկի նախագահ (առաջարկությամբ)

9. Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի նախագահ (առաջարկությամբ)

 

ԿԱԶՄ

 

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ԵՎ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

1. Ռազմավարական պլանավորման գործառույթը համակարգող փոխվարչապետ (աշխատանքային խմբի նախագահ)

2. Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար

3. Էկոնոմիկայի նախարար

4. Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար

5. Քաղաքաշինության կոմիտեի նախագահ

6. Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ (առաջարկությամբ)

 

ԿԱԶՄ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ԵՎ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

1. Ռազմավարական պլանավորման գործառույթը համակարգող փոխվարչապետ (աշխատանքային խմբի նախագահ)

2. Արդարադատության նախարար

3. Բարձրագույն դատական խորհրդի նախագահ (առաջարկությամբ)

4. Գլխավոր դատախազ (առաջարկությամբ)

5. Մարդու իրավունքների պաշտպան (առաջարկությամբ)

6. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ (առաջարկությամբ)

7. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ (առաջարկությամբ)

8. Քննչական կոմիտեի նախագահ (առաջարկությամբ)

9. Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ

10. Փաստաբանների պալատի նախագահ (առաջարկությամբ)

 

ԿԱԶՄ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ԵՎ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

1. Ռազմավարական պլանավորման գործառույթը համակարգող փոխվարչապետ (աշխատանքային խմբի նախագահ)

2. Վարչապետի աշխատակազմի ղեկավար

3. Արդարադատության նախարար

4. Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար

5. Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար

6. Ֆինանսների նախարար

7. Կադաստրի կոմիտեի ղեկավար

8. Հանրային հատվածում մարդկային ռեսուրսների կառավարման գործառույթը համակարգող փոխվարչապետի գրասենյակի ղեկավար

9. Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան


10.12.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 2

ՀՀ վարչապետի

N 1141-Լ որոշման

 

ԱՇԽԱՏԱԿԱՐԳ

 

ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ԵՎ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն աշխատակարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման հավելվածի 159-րդ կետով սահմանված ռազմավարությունների մշակման աշխատանքների համակարգման և կատարողականի քննարկման նպատակով ստեղծված աշխատանքային խմբերի գործունեության հետ կապված հարաբերությունները:

2. Աշխատանքային խմբերը խորհրդակցական մարմիններ են և իրենց գործունեությունն իրականացնում են՝ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշմամբ և սույն աշխատակարգով:

3. Աշխատանքային խմբերից յուրաքանչյուրն ապահովում է իրեն վերապահված ռազմավարության մշակման և իրականացման աշխատանքների համակարգման, կատարողականի գնահատման զեկույցների քննարկման, այդ գործընթացներում հանրային իշխանության մարմինների, մասնավոր հատվածի, փորձագետների, քաղաքացիական հասարակության, զարգացման գործընկերների արդյունավետ մասնակցությունը։

 

1. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԵՐԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

4. Աշխատանքային խմբերի հիմնական գործառույթներն են`

1) քննարկում են իրենց վերապահված ռազմավարությունների և դրանից բխող ռազմավարական ծրագրերի ու առնչվող նախաձեռնությունների նախագծերը՝ ներառյալ վերջիններիս հիմնավորումները․

2) առաջարկում են բարեփոխումների գերակա ուղղությունները և ռազմավարական նպատակները․

3) ռազմավարական փաստաթղթերի ընդունումից հետո քննարկում են բարեփոխումների իրականացման առաջընթացը, այդ թվում՝ մշտադիտարկման արդյունքները, առաջացած խնդիրները և դրանց լուծման տարբերակները․

4) ապահովում են ռազմավարական փաստաթղթերի մշակման աշխատանքներում հանրային իշխանության մարմինների, ակադեմիական համայնքի ու փորձագետների, մասնավոր հատվածի, քաղաքացիական հասարակության, մասնագիտական ասոցիացիաների ներգրավվածություն: Քննարկում են ռազմավարական գերակայությունների շրջանակներում զարգացման գործընկերների հետ համագործակցության հետ կապված հարցերը.

5) աջակցում են ռազմավարական գերակայությունների հանրային հաղորդակցման աշխատանքների ապահովմանը։

 

2. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԵՐԻՆ ԱՋԱԿՑՈՂ ԿԱՌՈՒՑԱԿԱՐԳԵՐԸ, ՎԵՐՋԻՆՆԵՐԻՍ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

5. Աշխատանքային խմբերի գործունեության կազմակերպումն ապահովում է քարտուղարությունը, որի դերը ստանձնում են աշխատանքային խմբերը նախագահող փոխվարչապետի գրասենյակն ու Վարչապետի աշխատակազմի ծրագրերի փորձաքննության վարչությունը։

6. Քարտուղարությունն ապահովում է ռազմավարական փաստաթղթերի մշակման նպատակով միջգերատեսչական համագործակցությունը, անհրաժեշտ տվյալների հավաքագրման ու փաստաթղթերի կազմման, առաջընթացի զեկույցների ձևավորման աշխատանքների համակարգումը գործառնական մակարդակում։

7. Աշխատանքային խմբում ներառված յուրաքանչյուր անդամ ներկայացնում է իր ղեկավարած գերատեսչության թեկնածուների անուններ, որոնք, համագործակցելով քարտուղարության հետ, ապահովում են ռազմավարական փաստաթղթերի մշակման, մշտադիտարկման ու զեկույցների կազմման համար անհրաժեշտ տվյալների հավաքագրումն ու մշակումը, վերլուծական և փաստաթղթերի կազմման աշխատանքների իրականացումը։ Բոլոր քննարկումներում ապահովվում է ֆինանսների նախարարության թեկնածուների մասնակցություն։

8. Յուրաքանչյուր աշխատանքային խմբի ներքո ձևավորվում է զարգացման գործընկերների ներկայացուցիչներից կազմված ոչ ֆորմալ հարթակ (այսուհետ՝ ԶԳ հարթակ)։

9. ԶԳ հարթակում ներգրավվելու նպատակով քարտուղարությունը դիմում է Հայաստանում գործող դիվանագիտական ներկայացուցչությունների, միջազգային ֆինանսական կազմակերպությունների ու զարգացման այլ կառույցներին՝ ներկայացնելու թեկնածություններ։

10. ԶԳ հարթակները քննարկում են պետության ռազմավարական փաստաթղթերը, դրանց իրականացման ու առաջընթացի զեկույցները, ինչպես նաև ներկայացնում են այդ ուղղություններով իրենց կողմից տրամադրվող աջակցության մանրամասները։

11. Յուրաքանչյուր աշխատանքային խմբի ներքո ձևավորվում է քաղաքացիական հասարակության, փորձագիտական համայնքի ու մասնավոր հատվածի ոչ ֆորմալ հարթակ (այսուհետ՝ ՔՀԿ հարթակ)։

12. ՔՀԿ հարթակում ներգրավվելու նպատակով քարտուղարությունը gov.am հարթակի միջոցով տարածում է հայտարարություն՝ սահմանելով կազմակերպություններին ներկայացվող պահանջները, դիմելու կարգը և ժամկետները։

13. ՔՀԿ հարթակները քննարկում են պետության ռազմավարական փաստաթղթերը, դրանց իրականացման ու առաջընթացի զեկույցները, ինչպես նաև ներկայացնում են այդ ուղղություններով իրենց կողմից իրականացվող ծրագրերը, վերլուծություններն ու առնչվող կարծիքները։

14. Աշխատանքային խմբերի նիստերին վերջինների գործառույթը համակարգող նախագահների առաջարկով կարող են հրավիրվել ԶԳ և ՔՀԿ հարթակի ներկայացուցիչներ։

 

3. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԵՐԻ ԵՎ ՎԵՐՋԻՆՆԵՐԻՍ ԱՋԱԿՑՈՂ ԿԱՌՈՒՑԱԿԱՐԳԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

15. Աշխատանքային խմբերի աշխատանքները կազմակերպվում են նիստերի միջոցով, որոնք հրավիրվում են ըստ անհրաժեշտության, բայց առնվազն յուրաքանչյուր երկու ամիսը մեկ անգամ: Աշխատանքային խմբերի նիստերի հրավիրման օրվա, վայրի, ժամանակի և օրակարգի մասին քարտուղարությունը աշխատանքային խմբի անդամներին գրավոր ծանուցում է նիստի օրվանից առնվազն 7 օրացուցային օր առաջ: Ըստ անհրաժեշտության՝ աշխատանքային խմբի նախագահի կողմից կարող են հրավիրվել արտահերթ նիստեր։

16. Նիստերի ծանուցումն ապահովվում է էլեկտրոնային եղանակով՝ էլ․ փոստի կամ պաշտոնական փաստաթղթաշրջանառության միջոցով։

17. Աշխատանքային խմբի նիստեր կարող են հրավիրվել վերջինիս նախագահի կողմից կամ աշխատանքային խմբի անդամների առնվազն մեկ երրորդի պահանջով:

18. Աշխատանքային խմբի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է աշխատանքային խմբի անդամների կեսից ավելին:

19. Աշխատանքային խմբի որոշումներն ընդունվում են քվեարկության միջոցով՝ ձայների պարզ մեծամասնությամբ։ Ձայների հավասարության դեպքում աշխատանքային խմբի նախագահի ձայնը որոշիչ է։

20. Աշխատանքային խմբի նիստն արձանագրվում է աշխատանքային խմբի քարտուղարության կողմից: Նիստի արձանագրությունը ստորագրում է աշխատանքային խմբի նախագահը: Արձանագրությունը տրամադրվում է աշխատանքային խմբի անդամներին։

21. ԶԳ և ՔՀԿ հարթակների աշխատանքները կազմակերպվում են նիստերի միջոցով, որոնք հրավիրվում են ըստ անհրաժեշտության, բայց առնվազն յուրաքանչյուր եռամսյակը մեկ։ ԶԳ և ՔՀԿ հարթակների նիստերի հրավիրման օրվա, վայրի, ժամանակի և օրակարգի մասին քարտուղարությունը գրավոր ծանուցում է նիստի օրվանից առնվազն 7 օրացուցային օր առաջ:

22. ԶԳ և ՔՀԿ հարթակների նիստերը վարում է աշխատանքային խմբերի նախագահը, իսկ դրա անհնարինության դեպքում՝ վերջինիս հանձնարարությամբ՝ քարտուղարության որևէ ներկայացուցիչ։

23. ԶԳ և ՔՀԿ հարթակների նիստերն արձանագրվում են, ստորագրվում նիստը վարողի կողմից և տրամադրվում հարթակների, ինչպես նաև համապատասխան աշխատանքային խմբի ներկայացուցիչներին։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան


10.12.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 դեկտեմբերի 2025 թվական: