«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
«20» սեպտեմբերի 1995 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 սեպտեմբերի 1995 թ. N 29
Քաղ. Երևան
«ԷՐԵԲՈՒՆԻ» ԱԱՄ-Ի «ԴԴՄԱՇԵՆԻ ԲԱՄԲԱԿԱԳՈՐԾՎԱԾՔԱՅԻՆ ՖԱԲՐԻԿԱ» ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՁԵՎՈՎ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սեփականաշնորհել «Էրեբունի» ԱԱՄ-ի «Դդմաշենի բամբակագործվածքային ֆաբրիկա» պետական ձեռնարկությունը` «Դդմաշենի բամբակագործվածքային ֆաբրիկա» բաց բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով:
2. «Էրեբունի» ԱԱՄ-ի «Դդմաշենի բամբակագործվածքային ֆաբրիկա» պետական ձեռնարկությունը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր:
3. «Դդմաշենի բամբակագործվածքային ֆաբրիկա» բաց բաժնետիրական ընկերության կուտակման ֆոնդերը համարվում են պետական սեփականություն և սեփականաշնորհման ժամանակ չեն կարող օգտագործվել որպես վճարման միջոց:
4. Սահմանել ընկերության կանոնադրական հիմնադրամը` 4420 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 3536 հազ. դրամ:
5. Վճարման ենթակա պասսիվներ չկան:
6. Ընկերության կանոնադրական հիմնադրամը համապատասխանում է 1768 սովորական բաժնետոմսի` յուրաքանչյուրը 2000 դրամ անվանական արժեքով:
7. Առաջարկել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովին`
ա) հաստատել «Դդմաշենի բամբակագործվածքային ֆաբրիկա» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:
8. Սահմանել, որ «Դդմաշենի բամբակագործվածքային ֆաբրիկա» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:
9. Սահմանել, որ «Դդմաշենի բամբակագործվածքային ֆաբրիկա» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:
10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Դդմաշենի բամբակագործվածքային ֆաբրիկա» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը:
11. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1995 թվականի սեպտեմբերի 20-ից:
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ |