ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 1165-Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը՝
1. Ստեղծել Սերբիայի Հանրապետության Բելգրադ քաղաքում կայանալիք «Խաղ հանուն մարդկության. Սպորտ և երաժշտություն բոլորի համար» խորագրով «ԷՔՍՊՈ-2027» համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության մասնակցության աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով (այսուհետ՝ հանձնաժողով):
2. Հաստատել հանձնաժողովի կազմը` համաձայն հավելվածի:
3. Հանձնաժողովին` 3-ամսյա ժամկետում մշակել «ԷՔՍՊՈ-2027» համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության մասնակցության միջոցառումների ծրագիրը` ծախսերի նախահաշիվը համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
16.12.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ վարչապետի N 1165-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ՍԵՐԲԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԵԼԳՐԱԴ ՔԱՂԱՔՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ «ԽԱՂ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ. ՍՊՈՐՏ ԵՎ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ» ԽՈՐԱԳՐՈՎ «ԷՔՍՊՈ-2027» ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար (միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ)
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ (մշակութային ժառանգության ոլորտը համակարգող)
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ (ժամանակակից արվեստի և գրահրատարակչության ոլորտը համակարգող)
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի մարքեթինգի և խթանման վարչության պետ
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառույթներ համակարգող խորհրդական
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության պետ
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության երկկողմ հարաբերությունների երկրորդ բաժնի երկրորդ քարտուղար
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի գրասենյակի ներկայացուցիչ
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մշակութային ժառանգության վարչության պետ (միջգերատեսչական հանձնաժողովի քարտուղար)
|
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
|
16.12.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|