ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ԿԻՆՈՎԱՐՁՈՒՅԹ» ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՁԵՎՈՎ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 64
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.11.1995-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1995/11, նոյեմբեր 1995
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
01.11.1995
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթիվ
01.11.1995
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.11.1995

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
նախագահ Լ. ՏԵՐ-Պետրոսյան

«1» նոյեմբերի 1995 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 նոյեմբերի 1995 թ. N 64

Քաղ. Երևան

 

«ԿԻՆՈՎԱՐՁՈՒՅԹ» ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՁԵՎՈՎ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սեփականաշնորհել «Կինովարձույթ» պետական ձեռնարկությունը` «Կինովարձույթ» բաց բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով:

2. «Կինովարձույթ» պետական ձեռնարկությունը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր:

3. «Կինովարձույթ» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը համարվում են պետական սեփականություն և սեփականաշնորհման ժամանակ չեն կարող օգտագործվել որպես վճարման միջոց:

4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 1705 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 1705 հազ. դրամ:

5. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 287 հազ. դրամ:

6. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 1705 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

7. Առաջարկել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովին`

ա) հաստատել «Կինովարձույթ» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:

8. Սահմանել, որ «Կինովարձույթ» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում է մեկ ամսվա ընթացքում:

9. Սահմանել, որ «Կինովարձույթ» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:

10. Հայաստանի Հանրապետության կառավարության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը`սահմանված կարգով Հայխնայբանկում «Կինովարձույթ» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը:

11. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1995 թվականի նոյեմբերի 1-ից:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան