ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
|
«17» դեկտեմբերի 2025 թ. |
N 81-Ն |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 15-Ի N 396-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերը՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2013 թվականի ապրիլի 15-ի «Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի թափուր տեղի համար անցկացվող մրցույթի օրինակելի կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի օգոստոսի 2-ի N 1262-Ն հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին» N 396-Ն հրամանի հավելվածի՝
1) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«2. Թափուր տեղ է համարվում մանկավարժական աշխատողների պաշտոնների անվանացանկով նախատեսված և տվյալ հաստատության կազմած ուսումնական պլանի ու իրականացրած դասաբաշխման արդյունքում ուսուցչի չզբաղեցրած պաշտոնը:»:
2) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«3. «Թափուր տեղ առաջանալու դեպքում դասաժամերը տրամադրվում են հաստատությունում աշխատող, համապատասխան որակավորում ունեցող, նույն հաստատությունում տվյալ առարկան դասավանդած կամ դասավանդող ուսուցչին, որի ծանրաբեռնվածությունը չի գերազանցում «Հանրակրթության մասին» օրենքով, ինչպես նաև Աշխատանքային օրենսգրքով նախատեսված ծավալը:».
3) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«4. Հաստատությունում մրցույթ հայտարարվում է տվյալ առարկան դասավանդող ուսուցչին սույն հավելվածի 3-րդ կետով սահմանված ծանրաբեռնվածությամբ ապահովելուց կամ այդ ծանրաբեռնվածությունից նրա գրավոր հրաժարվելուց հետո:»
4) 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«6. Անկախ պատճառներից՝ մրցույթը չկայանալու դեպքում թափուր տեղը համալրելու համար պարբերաբար (առնվազն երկու ամիսը մեկ անգամ, իսկ սույն կարգի 6.1-ով սահմանված՝ հեռավար եղանակով դասավանդվող առարկայի մասնագետի թափուր տեղի համար՝ հինգ ամիսը մեկ անգամ) Դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգում (այսուհետ՝ ԴԿՏՀ) ինքնաշխատ եղանակով ձևավորվում է մրցույթի հայտարարություն, մինչև սույն կարգի համաձայն հաղթող ճանաչվելը:»
5) Ուժը կորցրած ճանաչել 9-րդ կետը:
6) 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«12. Սույն հավելվածի 2-րդ կետով նախատեսված դեպքում հաստատության ուսուցչի թափուր տեղի մրցույթի հայտարարությունը ինքնաշխատ եղանակով ձևավորվում է ԴԿՏՀ-ում: Հաստատությունը թափուր տեղը համալրելու համար մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը սույն կարգի 5-րդ կետով սահմանված ժամկետում հրապարակում է հաստատության պաշտոնական կայքում և կարող է ներկայացվել հրապարակման նաև տեղական, առցանց լրատվամիջոցներում և հարթակներում:»
7) 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«14. Մրցույթին մասնակցելու համար ԴԿՏՀ-ում փաստաթղթերն ընդունվում են 12-րդ կետում նշված հայտարարությունը ձևավորվելու օրվանից` 10 աշխատանքային օրվա ընթացքում:»
8) 17-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«17. Մրցույթին մասնակցելու համար մասնակիցը ԴԿՏՀ-ում լրացնում է դիմումը և մուտքագրում հետևյալ փաստաթղթերի լուսապատճենները.»:
9) 17-րդ կետի՝
ա. 1-ին ենթակետում «դիմում» բառից հետո լրացնել «, ինքնակենսագրություն» բառը.
բ. ուժը կորցրած ճանաչել 5-րդ ենթակետը.
գ. 9-րդ ենթակետից հանել «որակավորման» բառը.
դ. 10-րդ ենթակետը լրացնել նոր՝ 10.1-ին ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«10.1) «Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի պահանջով հերթական ատեստավորման արդյունքում աշխատանքից ազատված լինելու դեպքում՝ հերթական ատեստավորումն անցած լինելու մասին տեղեկանք.»:
ե. 11-րդ ենթակետում երկու «կետի» բառերը փոխարինել «կետով» բառով։
10) 18-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«18. Մասնակիցը ներբեռնված փաստաթղթերի բնօրինակները մրցույթի օրվան նախորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում առձեռն ներկայացնում է տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձին, որը դրանք համեմատում է ԴԿՏՀ-ում ներբեռնված փաստաթղթերի հետ, ինչից հետո նույն օրը բնօրինակները վերադարձնում է մասնակցին։»։
11) 19-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«19. Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ, կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև մրցույթին նախորդող աշխատանքային օրը առձեռն ներկայացնել, իսկ ԴԿՏՀ-ում ներբեռնված փաստաթղթերի դեպքում՝ նույն համակարգում ներբեռնել անհրաժեշտ փաստաթղթերը։»։
12) 31-րդ կետից հանել «` ըստ ենթակայության» բառերը:
13) 62-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«62. Հարցազրույցի փուլի համար նախատեսված հարցաշարը կազմում է ուսումնական հաստատությունը՝ ապահովելով հարցերի հստակ ձևակերպումը, դրանց բովանդակային համապատասխանությունը հաստիքային պահանջներին, ինչպես նաև մասնակիցների մեթոդաբանական, մանկավարժական և մասնագիտական կարողությունների ամբողջական և չափելի գնահատումը:»:
14) 70-րդ կետում «ձայնագրվում է։» բառերից և կետադրական նշանից հետո լրացնել նոր նախադասություն՝ հետևյալ բովանդակությամբ՝ «Հարցազրույցի ձայնագրությունը դպրոցում պահպանվում է այն իրականացնելուց հետո վեց ամիս ժամկետով, որից հետո այն ջնջվում է:»։
15) 79-րդ կետում «մասնակիցը» բառից հետո լրացնել «օրենքով սահմանված ժամկետում» բառերը:
16) 80-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ.
«80. Մրցույթի արդյունքները լրացվում են ԴԿՏՀ-ում՝ Ձև 2-ով սահմանված ձևաչափին համապատասխան, մրցույթն անցկացնելուց հետո` նույն օրը:»։
1) Ձև 1-ի «Դիմում» բաժնի 9-րդ, 10-րդ և 11-րդ պարբերությունները շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ․
«Վերջին 5 տարվա ընթացքում մասնակցել եմ կամավոր ատեստավորմանը` այո, ոչ (նշել)__________________ և հավաքել ______________ տոկոսային միավոր
Հերթական ատեստավորման արդյունքում համարվում եմ/չեմ համարվում ատեստավորված (նշել)_____________________,
Հերթական ատեստավորման արդյունքում ազատվել եմ աշխատանքից, մասնակցել եմ հերթական ատեստավորմանը, համարվում եմ ատեստավորված (նշել ն)_______________________
Նախազգուշացված եմ կեղծ տվյալներ և փաստաթղթեր ներկայացնելու համար սահմանված կարգով պատասխանատվության ենթարկվելու մասին (ընդգծել)______________:
|
____________________________ |
«____» ______________ |
Ինքնակենսագրություն
1. Աշխատանքային գործունեություն /վերջին աշխատանքի վայրը լրացվում է առաջինը/
2. Կրթությունը /մասնագիտական կրթության որակավորման աստիճան, կրթության վկայագրեր /դիպլոմներ, հավաստագրեր, վկայականներ/
3. Կոչումներ
4. Տարակարգի աստիճան/առկայության դեպքում
5. Հրատարակած հոդվածներ
6. Լեզուների իմացություն
7. Համակարգչային իմացություն
8. Այլ տվյալներ»։
2) Ուժը կորցրած ճանաչել ձև 5-ը:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10-րդ աշխատանքային օրվանից:
|
ՆԱԽԱՐԱՐ`
12/17/2025 |
Ժ. ԱնդրեասՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 դեկտեմբերի 2025 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|