ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 հուլիսի 1995 թ. N 550
Քաղ. Երևան
«ԳԵՂԱՄԱ» (ԿԱՄՈԿԱԲԵԼ) ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԱԺՆԵՄԱՍԸ ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՁԵՎՈՎ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սեփականաշնորհել «Գեղամա» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը` բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով, այն վերակազմավորելով «Գեղամա» բաց բաժնետիրական ընկերության:
2. «Գեղամա» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել Սարուխանի մասնաճյուղը և սեփականաշնորհել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
3. «Գեղամա» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել անավարտ շինարարությամբ բնակելի շենքը և հանձնել պատգամավորների Կամոյի քաղխորհրդի գործկոմի տնօրինությանը:
4. «Գեղամա» փակ բաժնետիրական ընկերության կուտակման ֆոնդերի 80 տոկոսը համարվում է պետական սեփականություն և սեփականաշնորհման ժամանակ չի կարող օգտագործվել որպես վճարման միջոց:
5. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 724 մլն 372 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 579 մլն 500 հազ. դրամ:
6. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 491115,3 հազ. դրամ:
7. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 57950 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:
8. Առաջարկել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովին`
ա) հաստատել «Գեղամա» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:
9. Սահմանել, որ «Գեղամա» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:
10. Սահմանել, որ «Գեղամա» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:
11. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը`
ա) սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Գեղամա» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը.
բ) «Գեղամա» բաց բաժնետիրական ընկերության սեփականաշնորհման պայմանագրում նշել մանկապարտեզի բնույթի (պրոֆիլի) պահպանման մասին:
12. Գաղտնի:
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ |
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹյԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ |
Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|