Գլխավոր տեղեկություն
Համար
N 1878-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.12.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.12.08-2025.12.21 Պաշտոնական հրապարակման օրը 19.12.2025
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.12.2025
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.12.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.12.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 դեկտեմբերի 2025 թվականի N 1878-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 13-Ի N 265-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի «Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների անվանացանկը հաստատելու, ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների պետական կառավարման մարմին սահմանելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունվարի 10-ի N 112-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 265-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները․

1) որոշման հավելվածի 1-ին բաժնի՝

ա․ «Մ-1» տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

Մ-1

Երևան–Գյումրի- ՀՀ սահման (Բավրա)

173.7

Պռոշյանի տրանսպորտային հանգույց

0.48

Աշտարակ-Եղվարդ տրանսպորտային հանգույց

2.5

Աշտարակի տրանսպորտային հանգույց

0.96

Աշտարակ-Ապարան տրանսպորտային հանգույց

1.56

Աշտարակ - Փարպի տրանսպորտային հանգույց

0.89

Աշտարակ-Բյուրական տրանսպորտային հանգույց

3.8

Ոսկեվազի տրանսպորտային հանգույց

0.23

Ուջանի տրանսպորտային հանգույց

0.75

Արագածոտնի տրանսպորտային հանգույց

0.5

Կոշի տրանսպորտային հանգույց

0.5

Դպրեվանքի տրանսպորտային հանգույց

0.5

Արուճ – Ագարակավան տրանսպորտային հանգույց

0.4

Պարտիզակի տրանսպորտային հանգույց

0.2

Ներքին Բազմաբերդի տրանսպորտային հանգույց

0.31

Դավթաշենի տրանսպորտային հանգույց

0.52

Աշնակի տրանսպորտային հանգույց

0.6

Թալինի տրանսպորտային հանգույց

0.37

Մաստարայի տրանսպորտային հանգույց

0․8

Լանջիկի տրանսպորտային հանգույց

0․7

Ձորակապի տրանսպորտային հանգույց

0.63

Մարալիկ-Պեմզաշեն տրանսպորտային հանգույց

0.5

Մարալիկի տրանսպորտային հանգույց

0.63

Հայրենյացի տրանսպորտային հանգույց

0.58

Հոռոմի տրանսպորտային հանգույց

0.8

Լուսակերտի տրանսպորտային հանգույց

0.65

Բենիամինի տրանսպորտային հանգույց

1.1

Մոտեցում Գյումրու օդանավակայանին

2.0

 

բ․ «Ընդամենը» տողում «1366.47» թիվը փոխարինել «1376.24» թվով,

2) որոշման հավելվածի 2-րդ բաժնի՝

ա. «Հ-13» տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «Հ-14» տողով՝

 

Հ-14

/Մ-1/ – Ագարակ – Ուջան - /Մ-1/

10.3

 

բ. «Հ-20» տողում «/Մ-1/» տառը և թիվը փոխարինել «/Հ-14/» տառով և թվով,

գ․ «Հ-58» տողում «59» թիվը փոխարինել «58.6» թվով,

դ. «Հ-86» տողում «/Մ-1/» տառը և թիվը փոխարինել «/Հ-14/» տառով և թվով,

ե. «Հ-91» տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «Հ-92» և «Հ-93» տողերով՝

 

Հ-92

Դավթաշենի տրանսպորտային հանգույց – Դավթաշեն – /Մ-1/

3.3

Հ-93

/Մ-1/ – Կաթնաղբյուր - /Մ-1/

5.8

 

զ. «Ընդամենը» տողում «2167․05» թիվը փոխարինել «2186.05» թվով.

3) որոշման հավելվածի 3-րդ բաժնի «3․1․ ՀՀ Արագածոտնի մարզ» ենթաբաժնում՝

ա. «Տ-1-4» տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

Տ-1-4

/Հ-20/ (Ագարակ) - /Աշտարակ - Բյուրական տրանսպորտային հանգույց/ – /Հ-19/ (Աշտարակ)

6.6

 

բ. «Տ-1-6» տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

Տ-1-6

/Հ-14/ - Ուջան - /Հ-14/

3.7

 

գ. «Տ-1-8» տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

Տ-1-8

Կոշի տրանսպորտային հանգույց - Կոշ - /Մ-1/

5.0

 

դ. «Տ-1-19» տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

Տ-1-19

/Տ-1-65/ - /Մ-1/ - Պարտիզակ

7.4

 

ե. «Տ-1-30» տողում «/Մ-1/» տառը և թիվը փոխարինել «Արագածոտնի տրանսպորտային հանգույց» բառերով,

զ. «Տ-1-31» տողում «/Մ-1/» տառը և թիվը փոխարինել «Դպրեվանքի տրանսպորտային հանգույց» բառերով,

է. «Տ-1-39» տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

Տ-1-39

/Հ-93/ - Կաթնաղբյուր - Շղարշիկ - Եղնիկ - /Հ-93/

11.0

 

ը. «Տ-1-40» տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

Տ-1-40

/Հ-92/ - Ներքին Սասնաշեն - Վերին Բազմաբերդ - Մեծաձոր

9.1

 

թ. «Տ-1-64» տողում «/Մ-1/» տառը և թիվը փոխարինել «Հ-14» տառով և թվով,

ժ․ «Տ-1-66» տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

Տ-1-66

/Հ-92/ - Դավթաշեն (Տ-1-17)

0.7

 

ժա. «Տ-1-71» տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

Տ-1-71

/Հ-93/ - Աշնակ - /Հ-62/

13.0

ժբ․ «Տ-1-74» և «Տ-1-77» տողերն ուժը կորցրած ճանաչել,

ժգ. «Ընդամենը» տողում «427․4» թիվը փոխարինել «426.4» թվով.

4) որոշման հավելվածի 3-րդ բաժնի «3․7․ ՀՀ Շիրակի մարզ» ենթաբաժնում՝

ա. «Տ-7-21» տողում «/Մ-1/» տառը և թիվը փոխարինել «Լանջիկի տրանսպորտային հանգույց» բառերով,

բ. «Տ-7-25» տողում «/Մ-1/» տառը և թիվը փոխարինել «Հայրենյացի տրանսպորտային հանգույց» բառերով,

գ. «Տ-7-56» տողում «/Մ-1/» տառը և թիվը փոխարինել «Լուսակերտի տրանսպորտային հանգույց» բառերով,

դ․ «Տ-7-66» տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

Տ-7-66

Մարալիկ (Տ-7-50) – Ձորակապ – Սառնաղբյուր

7.1

ե․ «Տ-7-74» տողն ուժը կորցրած ճանաչել:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

19.12.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 դեկտեմբերի 2025 թվական: