Գլխավոր տեղեկություն
Համար
N 803-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.12.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
19.12.2025
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.12.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.12.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 803-Ա

 

«ԴԵՊԻ ԱՌԱՋ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԴԵՊԻ ԱՌԱՋ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝

1. Բարեգործական որակել «Դեպի առաջ» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող` 135,600,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Դեպի առաջ սոցիալական կենտրոն» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. «Դեպի առաջ» բարեգործական հասարակական կազմակերպությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

19.12.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 803-Ա որոշման

 

«ԴԵՊԻ ԱՌԱՋ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ԾՐԱԳԻՐ

 

1.

Ծրագրի նպատակը

Գյումրիում «Դեպի առաջ» երեխաների կենտրոնը 2015 թվականից ի վեր գործում է անվճար և ունի 180 գրանցված դպրոցահասակ շահառու երեխաներ: Սոցիալական կենտրոնում երեխաների համար իրականացվելու է արտադպրոցական կրթություն, որն իր մեջ ներառելու է պատմամշակութային արժեքների հետ շփում, սպորտային և մշակութային ծրագրերի կազմակերպում, միաժամանակ լուծելով՝ երեխաների սննդի տրամադրման, առողջապահական, հոգեբանական և սոցիալական խնդիրներ: Բարեգործական գործունեության շրջանակներում սոցիալապես անապահով ընտանիքների սոցիալական և ֆինանսական բեռը թեթևացնելու նպատակով երեխաները ապահովվելու են նոր հագուստով, նոր կոշկեղեն, մթերքներով, դեղորայքով, կենցաղային, գրենական, հիգիենիկ, սպորտային և այլ անհրաժեշտ պարագաներով:

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով արտոնություններից:

3.

Բարեգործը

«ՓԱՐՈՍ» հիմնադրամ (2217 5-րդ փողոց, Բերկլի, Կալիֆոռնիա 94710, ԱՄՆ / 2217 5th street Berkeley, CA 94710, USA)

4.

Ծրագիրը կատարողը

«Դեպի Առաջ» բարեգործական հասարակական կազմակերպություն (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Դերենիկ Դեմիրճյան 36, ՀՎՀՀ` 00463845)

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Հայաստանի Հանրապետություն, քաղաք Գյումրի, բնագավառ՝ սոցիալական

6.

Ծրագրի բյուջեն

135,600,000 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

Գյումրիում ապրող անապահով ընտանիքներն ու նրանց երեխաները

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2028 թվականի դեկտեմբերի 31-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

 

1) ծրագրի շահառուների համար նախատեսվում ներմուծել և տեղական շուկայից ձեռք բերել հագուստ, սննդամթերք, կենցաղային, դպրոցական, ուսուցողական, գրենական, հիգիենիկ, սպորտային պարագաներ, համակարգիչներ, էլեկտրական սարքավորումներ, կահույք, շինանյութ՝ ներառյալ նվիրատվություններ` 131,100,000 դրամի չափով: Նախատեսվում է իրականացնել 2026 թվականի հունվարի 1-ից 2028 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում.

2) կոմունալ ծախսեր (հեռախոսակապ, ինտերնետ, գազ, ջուր, էլեկտրաէներգիա, աղբահանություն)՝ 4,500,000 դրամի չափով: Նախատեսվում է իրականացնել 2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2028 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

1) ուսուցողական և գրենական պարագաների ներմուծում՝ 9,000,000 դրամի չափով.

2) նոր համակարգչային սարքավորումների, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի և այլ էլեկտրական սարքավորումների, ներառյալ կենցաղային և այլ էլեկտրական սարքերի ներմուծում՝ 9,000,000 դրամի չափով.

3) կահույքի ներմուծում՝ 9,000,000 դրամի չափով.

4) չօգտագործված ապրանքների (hագուստի, դպրոցական պայուսակների, գրենական պիտույքների, հիգիենիկ, կենցաղային, սպորտային պարագաների, կոշիկների) ներմուծում՝ 15,000,000 դրամի չափով.

5) հիգիենիկ պարագաների և դեղորայքի ձեռքբերում՝ 6,000,000 դրամի չափով,

6) սննդամթերքի ձեռքբերում՝ 57,000,000 դրամի չափով.

7) շինանյութի ձեռքբերում՝ 3,000,000 դրամի չափով.

8) շինարարական վերանորոգման աշխատանքների իրականացում՝ 3,000,000, դրամի չափով.

9) ուսուցողական և գրենական պարագաների ձեռքբերում` 3,600,000 դրամի չափով.

10) չօգտագործված ապրանքների (հագուստի, դպրոցական պայուսակների, գրենական պիտույքների, հիգիենիկ, կենցաղային, սպորտային պարագաների, կոշիկների) ձեռքբերում՝ 9,000,000 դրամի չափով.

11) նոր համակարգչային սարքավորումների, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի և այլ էլեկտրական սարքավորումների, ներառյալ կենցաղային և այլ էլեկտրական սարքերի ձեռքբերում՝ 4,500,000 դրամի չափով.

12) կահույքի ձեռքբերում՝ 3,000,000 դրամի չափով.

13) կոմունալ ծախսեր (հեռախոսակապ, ինտերնետ, գազ, էլեկտրաէներգիա, աղբահանություն, ջուր)՝ 4,500,000 դրամի չափով:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Կոմունալ ծախսեր (հեռախոսակապ, ինտերնետ, գազ, էլեկտրաէներգիա, աղբահանություն, ջուր)՝ 4,500,000 դրամ

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Կազմակերպությունը համագործակցում է Հայաստանի Հանրապետության, առողջապահության, աշխատանքի և սոցիալական հարցերի, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունների, Գյումրիի քաղաքապետարանի և

համայնքային ծառայությունների հետ։

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

«ՓԱՐՈՍ» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդներին պարբերաբար ներկայացվելու է հաշվետվություն, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թ. հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված` բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

19.12.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ