Գլխավոր տեղեկություն
Համար
N 1885-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.12.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.12.08-2025.12.21 Պաշտոնական հրապարակման օրը 19.12.2025
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.12.2025
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.12.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.12.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 դեկտեմբերի 2025 թվականի N 1885-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 2060-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածին, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներին, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասին և 20-րդ հոդվածի 4-րդ մասի «բ» կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում, N 7 աղյուսակում՝ լրացում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2060-Ն որոշման NN 3, 4, 5, 9 և 9.1 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4 և 5 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացնել 329,855.0 հազար դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ սուբվենցիաներ համայնքներին» հոդվածով)՝ Իջևան համայնքի Գետահովիտ բնակավայրի վարչական տարածքում ՈՒԵՖԱ-ի ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտի կառուցման համար անհրաժեշտ հողամասերի ձեռքբերման նպատակով:

3. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 7-օրյա ժամկետում սույն որոշմամբ հատկացվող գումարի շրջանակներում Իջևանի համայնքապետարանի հետ կնքել կապիտալ սուբվենցիայի հատկացման պայմանագիր:

4. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնքի ղեկավարին՝

1) սույն որոշման 3-րդ կետով նախատեսված սուբվենցիայի պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ստացված գումարի շրջանակներում ձեռք բերել ստորև նշված կադաստրային ծածկագրերով հողամասերը.

ա. 11-022-0113-93 (0.4455 հա մակերեսով),

բ. 11-022-113-96 (0.459 հա մակերեսով),

գ. 11-022-113-91 (0.241 հա մակերեսով),

դ. 11-022-113-0098 (0.064 հա մակերեսով),

ե. 11-022-113-0097 (0.526 հա մակերեսով),

զ. 11-022-113-83 (0.088 հա մակերեսով),

է. 11-022-113-085 (0.535 հա մակերեսով),

ը. 11-022-113-53 (0.2175 հա մակերեսով),

թ. 11-022-113-89 (0.508 հա մակերեսով),

ժ. 11-022-0113-0088 (0.544 հա մակերեսով),

ժա. 11-022-0113-0056 (0.649 հա մակերեսով),

ժբ. 11-022-113-095 (0.229 հա մակերեսով),

ժգ. 11-022-113-0055 (0.452 հա մակերեսով),

ժդ. 11-022-113-0087 (0.1811 հա մակերեսով),

ժե. 11-022-113-94 (0.246 հա մակերեսով),

ժզ. 11-022-113-92 (0.237 հա մակերեսով),

ժէ. 11-022-113-90 (0.153 հա մակերեսով),

ժը. 11-022-113-0086 (0.224 հա մակերեսով),

ժթ. 11-022-113-0054 (0.214 հա մակերեսով),

ի. 11-022-113-84 (0.384 հա մակերեսով).

2) սահմանված կարգով իրականացնել սույն կետի 1-ին ենթակետում նշված կադաստրային ծածկագրերով հողամասերի նպատակային նշանակությունների փոփոխությունը.

3) սույն կետի 1-ին ենթակետում նշված կադաստրային ծածկագրերով հողամասերը ձեռք բերելուց հետո 1-ամսյա ժամկետում դրանք նվիրաբերել Հայաստանի Հանրապետությանը՝ Իջևան համայնքի Գետահովիտ բնակավայրի վարչական տարածքում ՈՒԵՖԱ-ի ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտի կառուցման ծրագրի իրականացման նպատակով:

5. Սահմանել, որ սույն որոշման 4-րդ կետում նշված գործողությունների իրականացման համար անհրաժեշտ բոլոր ծախսերը կատարվում են Իջևան համայնքի բյուջեի հաշվին:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

19.12.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2025 թվականի

դեկտեմբերի 18-ի N 1885-Ն որոշման

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2025 թվականի

դեկտեմբերի 18-ի N 1885-Ն որոշման

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2025 թվականի

դեկտեմբերի 18-ի N 1885-Ն որոշման

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2025 թվականի

դեկտեմբերի 18-ի N 1885-Ն որոշման

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2025 թվականի

դեկտեմբերի 18-ի N 1885-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 դեկտեմբերի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան