Գլխավոր տեղեկություն
Համար
N 1890-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.12.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.12.08-2025.12.21 Պաշտոնական հրապարակման օրը 19.12.2025
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.12.2025
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.12.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.12.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 դեկտեմբերի 2025 թվականի N 1890-Ն

 

ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆԵԼՈՒ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 2060-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 687-րդ հոդվածին, Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքի 18-րդ հոդվածի 3-րդ մասին և 43-րդ հոդվածի 2-րդ մասին, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասին, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներին, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին և «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի 2-րդ և 6-րդ հոդվածների աղյուսակներում կատարել փոփոխություններ, N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել փոփոխություն և լրացումներ, N 3 աղյուսակում կատարել լրացում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2060-Ն որոշման NN 2, 3, 4, 5, 9, 9.1 և 10 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8 և 9 հավելվածների:

2․ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին`

1) Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից հայտարարված՝ «Հայաստան» մարզական հասարակական կազմակերպության (այսուհետ՝ կազմակերպություն) սեփականությունը հանդիսացող` Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի համայնք Վանաձոր ք. Զ. Անդրանիկի փողոց 8 հասցեում գտնվող անշարժ գույքի (այսուհետ` գույք) հերթական էլեկտրոնային աճուրդի ընթացքում գնորդ չլինելու հիմքով չկայանալու դեպքում աճուրդը չկայացած հայտարարվելուց հետո երկամսյա ժամկետում ընդունել գույքը՝ 236,929,221 դրամ արժեքով.

2) սույն որոշմամբ նախատեսված գումարն ուղղել կազմակերպության հարկային պարտավորությունների դիմաց Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների գանձապետական համապատասխան հաշվին` հօգուտ պետական բյուջե հարկադիր կատարումն ապահովող ծառայության որոշումներով սահմանված գումարների հատուցման նպատակով.

3) սույն կետի 1-ին ենթակետին համապատասխան գույքը ընդունելուց հետո եռամսյա ժամկետում ապահովել հարկադիր կատարողի հետ համապատասխան պայմանագրի կնքումը, գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, ինչպես նաև գույքի նկատմամբ պետության սեփականության իրավունքի գրանցումը.

4) գույքն օգտագործել նպատակային նշանակությանը համապատասխան․

5) սույն կետի 1-ին ենթակետում նշված գույքի նկատմամբ պետության սեփականության իրավունքի գրանցումից հետո երկամսյա ժամկետում գույքը հաշվառել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հաշվեկշռում` 236,929,221 դրամ ձեռքբերման արժեքով՝ հետագայում անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով «Սպորտի կառավարման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ՝ ընկերություն) հանձնելու նպատակով։

3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշման 2-րդ կետի 5-րդ ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո երկամսյա ժամկետում ընկերություն հետ կնքել գույքի անհատույց օգտագործման իրավունքի պայմանագիր:

4. Սահմանել, որ հարկադիր կատարողի հետ կնքվող պայմանագրի նոտարական վավերացման, գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման, ինչպես նաև գույքի հետագա պահպանության (ներառյալ գույքագրման տվյալներով առկա շարժական գույքի) ծախսերն իրականացվում են ընկերությանը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «1041. Մեծ նվաճումների սպորտ» ծրագրի «11053. Սպորտային միջոցառումների կազմակերպում» միջոցառմամբ հատկացված միջոցների հաշվին։

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

19.12.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2025 թվականի

դեկտեմբերի 18-ի N 1890-Ն որոշման

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2025 թվականի

դեկտեմբերի 18-ի N 1890-Ն որոշման

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2025 թվականի

դեկտեմբերի 18-ի N 1890-Ն որոշման

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2025 թվականի

դեկտեմբերի 18-ի N 1890-Ն որոշման

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2025 թվականի

դեկտեմբերի 18-ի N 1890-Ն որոշման

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2025 թվականի

դեկտեմբերի 18-ի N 1890-Ն որոշման

 

Հավելված N 7

ՀՀ կառավարության 2025 թվականի

դեկտեմբերի 18-ի N 1890-Ն որոշման

 

Հավելված N 8

ՀՀ կառավարության 2025 թվականի

դեկտեմբերի 18-ի N 1890-Ն որոշման

 

Հավելված N 9

ՀՀ կառավարության 2025 թվականի

դեկտեմբերի 18-ի N 1890-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 դեկտեմբերի 2025 թվական: