ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 795-Ա
ՀԱՅ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՖՈՆԴԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԿՐԹԱՎՃԱՐՆԵՐ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի կողմից իրականացվող՝ 100,800,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Կրթավճարներ» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի կողմից (ՀՎՀՀ` 02517115) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Յուքոմ» փակ բաժնետիրական ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 00024873) 2024 թվականի հոկտեմբերի 1-ին կնքված՝ N 0007/07/10/2024 պայմանագրի շրջանակներում 2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցման գործարքը` 1,500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 01520882) 2019 թվականի սեպտեմբերի 17-ին կնքված պայմանագրի շրջանակներում 2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրական էներգիայի մատակարարման գործարքը` 1,800,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Կոմուս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 01078629) 2025 թվականի նոյեմբերի 5-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում գրասենյակային պիտույքների և պարագաների մատակարարում` 800,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
4) «Նար-Առ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 01542102) 2025 թվականի նոյեմբերի 7-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում տնտեսական ապրանքների և հիգիենիկ պարագաների մատակարարում` 1,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
3. Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
Երևան |
|
19.12.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 795-Ա որոշման |
«ԿՐԹԱՎՃԱՐՆԵՐ» ԾՐԱԳԻՐ
|
1. |
Ծրագրի նպատակը |
Աջակցել Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում, նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում համապատասխան մասնագիտությունների գծով ուսուցանվող, սոցիալապես անապահով և անվճարունակ ուսանողներին` կրթավճար և կրթաթոշակ տրամադրելու միջոցով: |
|
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններից: |
|
3. |
Բարեգործը |
Հայ օգնության ֆոնդ (630 երկրորդ պողոտա, Նյու-Յորք, ԱՄՆ) |
|
4. |
Ծրագիրը կատարողը |
Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղ (Հայաստանի Հանրապետություն քաղ. Երևան 0010, Խորենացու փողոց 22, ՀՎՀՀ՝ 02517115) |
|
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստանի Հանրապետության մարզեր և քաղաք Երևան, բնագավառը՝ կրթական |
|
6. |
Ծրագրի բյուջեն |
100,800,000 դրամ |
|
7. |
Բարեգործություն ստացողը |
1) ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրիատում, մագիստրատուրայում և նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում սովորող տարբեր մարզերի 206 ուսանողներ: 2) ծագումով Գեղարքունիքի մարզից 54 ուսանողներ, որոնք սովորում են Գավառի պետական համալսարանում և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում: 3) առանց ծնողական խնամքի մնացած կամ միակողմանի ծնողազուրկ 40 երեխաներ: 4) Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներից բարձրագույն կրթություն ստացող թվով 16 ուսանողներ։ Ընդհանուրը` 316 ուսանող։ |
|
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը |
|
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Ուսանողների՝ 2025-2026 ուսումնական տարվա առաջին կիսամյակի առաջադիմության արդյունքների հավաքագրում (հունվար-փետրվար 2026), կիսամյակային արդյունքների ամփոփում (մարտ 2026), 2025-2026 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակի ուսման վարձերի վճարում (մարտ-ապրիլ 2026), hաջորդ ուսումնական տարվա կրթավճարների տրամադրման մրցույթների մասին հայտարարությունների տարածում (մայիս-հուլիս 2026), դիմորդների կողմից լրացված փաթեթների ընդունում (հուլիս-օգոստոս 2026), դիտարկում և նախնական ընտրություն (օգոստոս 2026), բոլոր դիմորդների տնայցեր (օգոստոս 2026), ծրագրի շահառուների ընտրություն կատարելու նպատակով Հայ օգնության ֆոնդի կրթական ծրագրերի համակարգող խորհրդի նիստի կազմակերպում (սեպտեմբեր 2026), կրթավճարի մրցույթի հաղթողների ընտրություն և արդյունքների մասին իրազեկում (սեպտեմբեր 2026), հաղթող ճանաչված ուսանողների հետ պայմանագրերի ստորագրում (սեպտեմբեր 2026), կրթավճարների փոխանցում համապատասխան ուսումնական հաստատություններ (սեպտեմբեր-հոկտեմբեր 2026), ամենամսյա կրթաթոշակների վճարում ուսանողներին (հունվար-դեկտեմբեր 2026), առաջադիմության արդյունքները ուսումնասիրելու նպատակով կրթական ծրագրերի համակարգող խորհրդի նիստերի գումարում (յուրաքանչյուր կիսամյակի ավարտից հետո): Նախատեսվում է իրականացնել 2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ 100,800,000 դրամի չափով, որից՝ կրթավճարներ՝ 83,500,000 դրամ, կրթաթոշակներ՝ 9,200,000 դրամ և կազմակերպական ծախսեր՝ 8,100,000 դրամ։ |
|
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
1) կապի և հաղորդակցության ծառայությունների ձեռքբերում՝ 1,500,000 դրամ առանց ավելացված արժեքի հարկի. 2) կոմունալ ծառայությունների ձեռքբերում՝ 1,800,000 դրամ առանց ավելացված արժեքի հարկի. 3) գրասենյակային պիտույքների ձեռքբերում՝ 800,000 դրամ առանց ավելացված արժեքի հարկի. 4) տնտեսական ապրանքներ և հիգիենիկ պարագաների ձեռքբերում՝ 1,000,000 դրամ առանց ավելացված արժեքի հարկի։ |
|
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Կազմակերպական ծախսերը կազմելու են 8,100,000 դրամ՝ ծրագրի ընդհանուր բյուջեի 8 %-ը՝ 1) ծրագրի ղեկավարի աշխատավարձ՝ 3,000,000 դրամ. 2) կապի և հաղորդակցության ծառայությունների ձեռքբերում՝ 1,500,000 դրամ. 3) կոմունալ ծառայությունների ձեռքբերում՝ 1,800,000 դրամ. 4) գրասենյակային պիտույքների ձեռքբերում՝ 800,000 դրամ. 5) տնտեսական ապրանքների և հիգիենիկ պարագաների ձեռքբերում՝ 1,000,000 դրամ: |
|
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Միասնական սոցիալական ծառայության համապատասխան տարածքային կենտրոնների, բոլոր վերը նշված կրթօջախների և բոլոր մարզպետների աշխատակազմերի հետ։ |
|
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Վերահսկողությունը կատարվելու է Հայ օգնության ֆոնդի հոգաբարձուների խորհրդի կողմից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ: |
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
19.12.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |