ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2025 թվականի դեկտեմբերի 4-ին
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 137.1-ին հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Հայաստանի Հանրապետության տարածքում որևէ այլ պետությունում հաշվառված տրանսպորտային միջոցով միջազգային համաձայնագրերով չսահմանված դեպքերում կաբոտաժային փոխադրումների իրականացումը կամ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների փոխադրողների կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ կաբոտաժային փոխադրումների իրականացումը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրհիսնապատիկի չափով:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2025 թ. դեկտեմբերի 19 Երևան ՀՕ-408-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 դեկտեմբերի 2025 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|