ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 805-Ա
ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՖԱՐՄԱՑԻԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչության կողմից իրականացվող՝ 49,290,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Երևանի պետական համալսարանի ֆարմացիայի ինստիտուտի արդիականացում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչության կողմից (ՀՎՀՀ՝ 00006479) Երևանի պետական համալսարան հիմնադրամի (ՀՎՀՀ` 01506928) և «Իմմունոֆարմ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00650292) 2025 թվականի նոյեմբերի 17-ին կնքված՝ թիվ AGBU/YSU-6/2025 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է լաբորատոր սարքավորումների ձեռքբերման, մատակարարման և տեղադրման աշխատանքների իրականացում՝ 49,290,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
3. Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչությանը՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
Երևան |
|
22.12.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 805-Ա որոշման |
«ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՖԱՐՄԱՑԻԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄ» ԾՐԱԳԻՐ
|
1․ |
Ծրագրի նպատակը |
Ծրագրի նպատակն է աջակցել Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոնի սարքավորումների արդիականացմանը, ինչը կնպաստի միջազգային չափորոշիչներին համապատասխան դեղագետ մասնագետների պատրաստմանը։ |
|
2․ |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օրենքով սահմանված կարգով օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների գծով արտոնություններից։ |
|
3․ |
Բարեգործը |
Հայկական բարեգործական ընդհանուր միություն (ՀԲԸՄ), 55 Արևելք, 59-րդ փող. Նյու Յորք, NY 10022-1112 |
|
4․ |
Ծրագիրը կատարողը |
Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Հայաստանի ներկայացուցչություն (Հայաստանի Հանրապետություն, Երևան քաղաքի, Բաղրամյան 40, ՀՎՀՀ՝ 00006479) |
|
5․ |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստանի Հանրապետություն, Երևան քաղաք, կրթական |
|
6․ |
Ծրագրի բյուջեն |
49,290,000 դրամ |
|
7․ |
Բարեգործություն ստացողը |
Երևանի պետական համալսարան հիմնադրամ (Երևան քաղաք, Ալեք Մանուկյան 1, ՀՎՀՀ՝ 01506928) |
|
8․ |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2025 թվականի դեկտեմբերի 24-ից մինչև 2026 թվականի ապրիլի 30-ը |
|
9․ |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Նախատեսվում է Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոնի համար ձեռք բերել և տեղադրել լաբորատոր սարքավորումներ: Իրականացվելու է 2025 թվականի դետեմբերի 24-ից մինչև 2026 թվականի ապրիլի 15-ն ընկած ժամանակահատվածում՝ 49,290,000 դրամի չափով: |
|
10․ |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
Լաբորատոր սարքավորումների ձեռքբերման, մատակարարման և տեղադրման աշխատանքների իրականացում՝ 49,290,000 դրամի չափով, առանց ԱԱՀ: |
|
11․ |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպչական ծախսեր չեն նախատեսվում:
|
|
12․ |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների և այլ մարմինների հետ |
Չի նախատեսվում: |
|
13․ |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հաշվետվություն ներկայացնել ՀՀ կառավարության 2003 թ. հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով: |
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
22.12.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|