Գլխավոր տեղեկություն
Համար
N 809-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.12.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
22.12.2025
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
22.12.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.12.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 809-Ա

 

«ԱՐԱԲԿԻՐ» ՄԻԱՑՅԱԼ ՄԱՆԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՐԱԲԿԻՐ» ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ-ԵՐԵԽԱՆԵՐԻ ԵՎ ԴԵՌԱՀԱՍՆԵՐԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՈՒ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՋՐԱՄԲԱՐ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՄԱՌԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՐԱՆԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԶՈՐԱՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող` 6,313,500,000 դրամ արժողությամբ «Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի ու Ապարան համայնքի Ջրամբար բնակավայրում գտնվող ամառային առողջարանային կենտրոնի կարողությունների հզորացում» ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ` 00009237) «Սոնա և Արա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ` 00054623) 2025 թվականի նոյեմբերի 24-ին կնքված՝ N Ա-Ս 3/2025 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Դերձակյան մասնաշենքի անհետաձգելի բուժօգնության բաժանմունքի և ընդուրանի շինարարական վերանորոգման աշխատանքների իրականացում՝ 7,091,900 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

3. «Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

22.12.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 809-Ա որոշման

 

«ԱՐԱԲԿԻՐ» ՄԻԱՑՅԱԼ ՄԱՆԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՐԱԲԿԻՐ» ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ-ԵՐԵԽԱՆԵՐԻ ԵՎ ԴԵՌԱՀԱՍՆԵՐԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՈՒ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՋՐԱՄԲԱՐ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՄԱՌԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՐԱՆԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԶՈՐԱՑՈՒՄ» ԾՐԱԳԻՐ

 

1.

Ծրագրի նպատակները

1) Զարգացման խանգարումներ, ֆիզիկական, մտավոր, խնդիրներ, բնածին, ձեռքբերովի, քրոնիկ հիվանդություններ ունեցող երեխաների և դեռահասների, սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների համար հիմնադրամի աջակցությամբ ստեղծված Ապարան համայնքի Ջրամբար բնակավայրում գտնվող ամառային առողջարանային կենտրոնի կարողությունների հզորության ավելացում.

2) «Արաբկիր» բժշկական համալիր - Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի կարողությունների հզորության ավելացում:

2.

Ծրագրի բարեգործական

որակման նպատակը

Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների գծով արտոնություններից:

3.

Բարեգործները

Շվեյցարական հիմնադրամ Հայաստանում հիվանդ երեխաների համար (ՍԵՄՌԱՊլյուս հիմնադրամ, Շվեյցարիա), Նեֆրոլոգիա - Հայաստան-Ֆլանդրիա (ՆԱՖ Ասոցիացիա, Բելգիա), «Օգնենք Հայաստանին հիմնադրամ» (Շվեյցարիա/Շաֆհաուզեն), Էլեոնորեն հիմնադրամ - Ցյուրիխի մանկական համալսարանական հիվանդանոց (Շվեյցարիա), Դերձակյան ընտանիք (Արգենտինա), Անմիջական Օգնություն Ընկերակցություն (ԱՕԸ, Հայաստան), Իզմիրլյան հիմնադրամ, Կոմիտաս Շվեյցարիա - Հայաստան բարեգործական հիմնադրամ (ԿԱԶԱ հիմնադրամ), Հայ Օգնության Ֆոնդ (ՀՕՖ), Կավուկչյան ընտանիք (ԱՄՆ), այլ կազմակերպություններ և անհատներ:

4.

Ծրագիրը կատարողը

«Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամ (Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Մամիկոնյանց 30, ՀՎՀՀ՝ 00009237)

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Քաղաք Երևան և Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզ, քաղաք Ապարան համայնքի Ջրամբար բնակավայր, բնագավառը՝ առողջապահական

6.

Ծրագրի բյուջեն

6,313,500,000 դրամ

7.

Բարեգործություն ստացողները

Բնածին, ձեռքբերովի, քրոնիկ հիվանդություններ ունեցող երեխաներ և դեռահասներ, սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներ, զարգացման խնդիրներ ունեցող, հաշմանդամ երեխաներ ճանաչված անձանց, երկարատև, շարունակական բուժում պահանջող հիվանդություններ ունեցող դեռահասներ, բնակչության սոցիալապես անապահով խոցելի խմբերի անձինք:

8.

Ծրագրի իրականացման

տևողությունը

2026 թվականի հունվարի 10-ից մինչև 2030 թվականի դեկտեմբերի 31-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

1) «Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական hիմնադրամի աջակցությամբ ստեղծված Ապարան համայնքի Ջրամբար բնակավայրում գտնվող ամառային առողջարանային կենտրոնի երկու նոր մասնաշենքի կառուցում, կահավորում, վերականգնողական պարագաներով ու խաղերով հագեցում և գոյություն ունեցող մասնաշենքերի վերանորոգման աշխատանքների իրականացում – 568,500,000 դրամ: Միջոցառումները նախատեսվում են իրականացնել 2026 թվականի մարտի 1-ից մինչև 2030 թվականի հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում.

 

2) «Արաբկիր» բժշկական համալիր – Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի բաժանմունքների և վերականգնողական կենտրոնների վերանորոգման աշխատանքների իրականացում ու կահույքով, բժշկական սարքերով, սարքավորումներով, պարագաներով հագեցում – 1,200,000,000 դրամ: Միջոցառումները նախատեսվում են իրականացնել 2026 թվականի հունվարի 10-ից մինչև 2030 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում.

 

3) «Արաբկիր» բժշկական համալիր – Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի նոր մասնաշենքի կառուցում, կահավորում և բժշկական սարքերով, սարքավորումներով ու պարագաներով հագեցում – 4,500,000,000 դրամ: Միջոցառումները նախատեսվում են իրականացնել 2026 թվականի հունվարի 10-ից մինչև 2030 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում.

 

4) «Արաբկիր» բժշկական համալիր – Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի վերազինման համար շտապ օգնության ավտոմեքենաների ձեռքբերում և ներմուծում (2 հատ) – 45,000,000 դրամ: Միջոցառումները նախատեսվում են իրականացնել 2026 թվականի հունվարի 10-ից մինչև 2030 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և

նախատեսվող գինը

1) շինարարական և վերանորոգման ծառայությունների ձեռքբերում – 3,656,100,000 դրամ.

 

2) կահույքի, վերականգնողական պարագաների, խաղերի, բժշկական սարքերի, սարքավորումների և պարագաների ձեռքբերում ու ներմուծում – 2,612,400,000 դրամ.

 

3) շտապ օգնության ավտոմեքենաների ձեռքբերում և ներմուծում (2 հատ) - 45,000,000 դրամ:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Նախատեսվում է համագործակցություն Առողջապահության նախարարության, Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի աշխատակազմի և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հետ:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

1) ծրագրի իրականացման ընթացքը վերահսկվում է «Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամը ֆինանսավորող կազմակերպությունների կողմից.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով տեղեկությունների ներկայացում լիազորված մարմնին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

22.12.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ