Գլխավոր տեղեկություն
Համար
N 808-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.12.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
22.12.2025
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
22.12.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.12.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 808-Ա

 

«ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՋՈԿԱՏՆԵՐԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՇՏԱԲ-ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԿԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Ուսանողական ջոկատների հանրապետական շտաբ-կամավորական աշխատանքների ծառայություն» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող՝ 82,500,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Կամավորների գործունեության կազմակերպում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Ուսանողական ջոկատների հանրապետական շտաբ-կամավորական աշխատանքների ծառայություն» հասարակական կազմակերպության կողմից (ՀՎՀՀ` 01505795) «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի հետ (ՀՎՀՀ՝ 00005614) 2025 թվականի նոյեմբերի 11-ին կնքված՝ N 428/ԾՊ-25 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում հանրակացարանում կեցության ապահովման ծառայությունների մատուցում` 21,600,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

3. «Ուսանողական ջոկատների հանրապետական շտաբ-կամավորական աշխատանքների ծառայություն» հասարակական կազմակերպությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

22.12.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 808-Ա որոշման

 

«ԿԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ» ԾՐԱԳԻՐ

 

1.

Ծրագրի նպատակը

Հայ և արտասահմանցի կամավորների գործունեության և կեցության կազմակերպումը Հայաստանում բացվող երկշաբաթյա աշխատանքի միջազգային կամավորական ճամբարներում, և 6 ամսից մինչև 1 տարի տևողությամբ միջոցառումների, որտեղ նրանք կամավոր հիմունքներով կատարում են աշխատանքներ երեխաների աջակցության հիմնարկների սաների, ծնողազուրկ, հաշմանդամություն և հիվանդություն ունեցող երեխաների հետ, կատարում են խնամքի և ազատ ժամանցի, էսթետիկական դաստիարակության, շինարարական, էկոլոգիական, վերանորոգման, սոցիալական, պատմամշակութային ժառանգության և շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված աշխատանքներ։

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի,

պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից:

3.

Բարեգործը

Միջազգային, Եվրոպական և այլ երկրների կամավորական

աշխատանքների ծառայություններ, որոնք հանդիսանում են հասարակական կազմակերպություններ։

4.

Ծրագիրը կատարողը

«Ուսանողական ջոկատների հանրապետական շտաբ-կամավորական աշխատանքների ծառայություն» հասարակական կազմակերպություն (քաղաք Երևան, Կորյուն փողոց 19ա շենք, ՀՎՀՀ՝ 01505795)

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Հայաստանի Հանրապետություն, բնագավառը՝ սոցիալական

6.

Ծրագրի բյուջեն

82,500,000 դրամ

Ստացման ժամկետները մինչև յուրաքանչյուր տարվա սեպտեմբերի 15-ը

7.

Բարեգործություն ստացողը

1) «Հանրապետական վերականգնողական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն (հասցե՝ քաղաք Երևան, Արմենակյան փողոց 109 շենք, ՀՎՀՀ՝ 01806759).

2) «Երևանի Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն (հասցե՝ քաղաք Երևան, Մամիկոնյանց փողոց 31 շենք, ՀՎՀՀ՝ 00007713).

3) «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի «Մուրացան» հիվանդանոցային համալիր (հասցե՝ քաղաք Երևան, Մուրացանի փողոց, 114 շենք, ՀՎՀՀ՝ 01503448).

4) «Արաբկիր» բժշկական համալիր - Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (հասցե՝ քաղաք Երևան, Մամիկոնյանց փողոց, 30 շենք, ՀՎՀՀ՝ 00009615).

5) «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամ (հասցե՝ քաղաք Երևան, Հույսի ավան թաղամաս, Աշտարակի խճուղի, ՀՎՀՀ՝ 00068196).

6) Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն ԱՐՀԿ (հասցե՝ քաղաք Երևան, Զաքարիա Քանաքեռցու (Սարկավագի) փողոց, 145/2 շենք, ՀՎՀՀ՝ 01011503).

7) Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտ պետական ոչ առևտրային կազմակերպություն (հասցե՝ քաղաք Երևան, Աճառյան փողոց 1 շենք, ՀՎՀՀ՝ 00805541).

8) «Հայաստանի պատմության թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպություն (հասցե՝ քաղաք Երևան, Հանրապետության հրապարակ 4 շենք, ՀՎՀՀ՝ 02514442).

9) «Հայաստանի Ազգային պատկերասրահ» պետական ոչ առևտրային կազմակերպություն (հասցե՝ քաղաք Երևան, Արամի փողոց 1 շենք, ՀՎՀՀ՝ 02506317).

10) Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղ (WWF-Armenia) (հասցե՝ քաղաք Երևան, Պռոշյան փողոց 11/1 շենք, ՀՎՀՀ՝ 00861992).

11) Մանկական բժշկական հիմնարկություններ, մանկատներ, դպրոցներ, հատուկ դպրոցներ, մանկապարտեզներ:

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2030 թվականի դեկտեմբերի 31-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Կամավորների գործունեության, կեցության և ճամբարների կազմակերպման համար՝ էքսկուրսիաների կազմակերպում, անհրաժեշտ աշխատանքային գործիքների, շինարարական նյութերի, տնտեսական ապրանքների, ցուցանակների, պաստառների, շապիկների, սննդամթերքի, զարգացնող սեղանային խաղերի, խաղալիքների, գրենական պիտույքների, դեղորայքի, համակարգչային սարքավորումների և նոր ավտոմեքենայի ձեռքբերում, հանրակացարաններում կեցության ապահովման ծառայությունների, տպագրական նյութերի, կապի և հեռահաղորդակցության, էլեկտրաէներգիայի ծառայությունների ձեռքբերում: Նախատեսվում է իրականացնել 2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2030 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ 82,500,000 դրամի չափով:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

1) ճամբարների համար աշխատանքային գործիքների, շինարարական նյութերի, տնտեսական ապրանքների ձեռքբերում՝ 1,900,000 դրամ, տարեկան՝ 380,000 դրամի չափով.

2) ճամբարների համար սննդամթերքի ձեռքբերում՝ 8,000,000 դրամ, տարեկան՝ 1,600,000 դրամի չափով.

3) ճամբարների ընթացքում էքսկուրսիաների կազմակերպում՝ ներառյալ տրանսպորտի վարձակալություն՝ 3,200,000 դրամ, տարեկան՝ 640,000 դրամի չափով.

4) ճամբարների համար զարգացնող սեղանային խաղերի, խաղալիքների, գրենական պիտույքների և դեղորայքի ձեռքբերում՝ 1,900,000 դրամ, տարեկան՝ 380,000 դրամի չափով.

5) կամավորների համար հանրակացարաններում կեցություն ապահովման ծառայության ձեռքբերում՝ 54,000,000 դրամ, տարեկան՝ 10,800,000 դրամի չափով.

6) ցուցանակների, պաստառների, շապիկների ձեռքբերում՝ 500,000 դրամ, տարեկան՝ 100,000 դրամի չափով.

7) նոր մարդատար ավտոմեքենայի ձեռքբերում՝ 6,000,000 դրամի չափով.

8) կապի և հեռահաղորդակցության ծառայությունների ձեռքբերում՝ 2,200,000 դրամ, տարեկան՝ 440,000 դրամի չափով.

9) էլեկտրաէներգիայի ծառայությունների ձեռքբերում՝ 1,800,000 դրամ, տարեկան՝ 360,000 դրամի չափով.

10) գրենական պիտույքների, տնտեսական ապրանքների, համակարգչային սարքավորումների և տպագրական ծառայությունների ձեռքբերում՝ 3,000,000 դրամ, տարեկան՝ 600,000 դրամի չափով:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Կազմակերպական ծախսեր՝ 13,000,000 դրամ որից՝

1) աշխատանքային գործիքներ, նյութեր, ապրանքներ, սննդամթերք տեղափոխելու և ծրագրի գործունեությունը վերահսկելու համար նոր մարդատար ավտոմեքենայի ձեռքբերում՝ 6,000,000 դրամի չափով: Ծրագրի ավարտից հետո ավտոմեքենան կշահագործվի շարունակական՝ 1994 թվականից իրականացվող, նույնաբովանդակ ծրագրերի շրջանակներում.

2) կապի և հեռահաղորդակցության ծառայությունների ձեռքբերում՝ 2,200,000 դրամ, տարեկան՝ 440,000 դրամի չափով.

3) էլեկտրաէներգիայի ծառայությունների ձեռքբերում՝ 1,800,000 դրամ, տարեկան՝ 360,000 դրամի չափով.

4) գրենական պիտույքների, տնտեսական ապրանքների, համակարգչային սարքավորումների և տպագրական ծառայությունների ձեռքբերում՝ 3,000,000 դրամ, տարեկան՝ 600,000 դրամի չափով:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի, աշխատանքի և սոցիալական հարցերի, առողջապահության, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունների հետ։

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Բարեգործի կողմից իրականացվող մշտադիտարկումների միջոցով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

22.12.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ