Գլխավոր տեղեկություն
Համար
N 1177-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (23.12.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
18.12.2025
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.12.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.12.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 1177-Ա

 

ԵԳԻՊՏՈՍԻ ԱՐԱԲԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Հայաստանի Հանրապետության և Եգիպտոսի Արաբական Հանրապետության միջև միջկառավարական համատեղ հանձնաժողովի 6-րդ նիստին մասնակցելու նպատակով 2025 թվականի դեկտեմբերի 20-23-ը Եգիպտոսի Արաբական Հանրապետություն (Կահիրե) գործուղել Հայաստանի Հանրապետության պատվիրակություն՝ համաձայն հավելվածի։

2. Պատվիրակության անդամների՝ Եգիպտոսի Արաբական Հանրապետություն գործուղման ծախսերը կատարել՝

1) Գևորգ Պապոյանի, Ժակ Հակոբյանի և Վրեժիկ Ֆահրադյանի ճանապարհածախսը և օրապահիկի ծախսերը` Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին.

2) Լիլիթ Սարոյանի ճանապարհածախսը և օրապահիկի ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը հատկացված միջոցների հաշվին.

3) (ենթակետն հանվել է 22.12.25 N 1186-Ա)

4) Դավիթ Միրզախանյանինը` Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին.

5) Անգելինա Հովհաննիսյանինը` Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին.

6) Հասմիկ Սաֆարյանինը` Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը հատկացված միջոցների հաշվին.

7) Ալիսա Հայրապետյանինը` Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին հատկացված միջոցների հաշվին։

(2-րդ կետը փոփ. 22.12.25 N 1186-Ա)

3. Ընդունել ի գիտություն, որ Գևորգ Պապոյանի, Ժակ Հակոբյանի, Լիլիթ Սարոյանի և Վրեժիկ Ֆահրադյանի՝ Եգիպտոսի Արաբական Հանրապետություն գործուղման գիշերավարձի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:

(3-րդ կետը փոփ. 22.12.25 N 1186-Ա)

4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո հնգօրյա ժամկետում ներկայացնել Եգիպտոսի Արաբական Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը՝ համաձայն Հայասանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշմամբ սահմանված կարգի։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

18.12.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

N 1177-Ա որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ԵԳԻՊՏՈՍԻ ԱՐԱԲԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

Գ․ Պապոյան  ՀՀ էկոնոմիկայի նախարար (պատվիրակության ղեկավար)
Ժ․ Հակոբյան  ՀՀ էկոնոմիկայի նախարարության միջազգային համագործակցության վարչության պետ
Լ․ Սարոյան  ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության արտաքին կապերի վարչության պետ
Դ․ Միրզախանյան ՀՀ արտաքին գործերի նախարարության Միջին Արևելքի և Աֆրիկայի վարչության Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի բաժնի պետ
Ա. Հովհաննիսյան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության միջազգային համագործակցության և սփյուռքի հետ կապերի բաժնի պետ
Հ․ Սաֆարյան ՀՀ առողջապահության նախարարության միջազգային հարաբերությունների վարչության օտարերկրյա ներդրումների ներգրավման բաժնի պետ
Ա․ Հայրապետյան ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության գլխավոր մասնագետ
Վրեժիկ Ֆահրադյան  - ՀՀ էկոնոմիկայի նախարարության միջազգային համագործակցության վարչության խորհրդական

(հավելվածը փոփ., լրաց. 22.12.25 N 1186-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

18.12.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ