Գլխավոր տեղեկություն
Համար
N 145-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.12.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.12.22-2026.01.04 Պաշտոնական հրապարակման օրը 23.12.2025
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
13.11.2025
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
13.11.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.12.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

«13» նոյեմբեր 2025 թ.

N 145-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԲԺՇԿԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔ ՀԱՄԱՐՎՈՂ ՏՎՅԱԼՆԵՐԸ, ԱՌԱՆՑ ՊԱՑԻԵՆՏԻ ԿԱՄ ՆՐԱ ՕՐԻՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ, ՆԵՐԱՌՅԱԼ՝ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԵՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ, ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ԱՌԱՆՁԻՆ ՈՉ ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՄ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԿԱՄ ԴՐԱՆՑ ՍՊԱՌՆԱԼԻՔԻ ԴԵՊՔԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի «ա» պարբերությունը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Սահմանել՝

1) բժշկական գաղտնիք համարվող տվյալները, առանց պացիենտի կամ նրա օրինական ներկայացուցչի համաձայնության, Առողջապահության նախարարությանը, ներառյալ՝ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման և հանրային առողջության բնագավառում գործունեություն իրականացնող պետական կազմակերպություններին, փոխանցելու առանձին ոչ վարակիչ հիվանդությունների դեպքերը` համաձայն հավելված 1-ի.

2) բժշկական գաղտնիք համարվող տվյալները, առանց պացիենտի կամ նրա օրինական ներկայացուցչի համաձայնության, Առողջապահության նախարարությանը, ներառյալ՝ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման և հանրային առողջության բնագավառում գործունեություն իրականացնող պետական կազմակերպություններին, փոխանցելու զանգվածային թունավորումների դեպքերը` համաձայն հավելված 2-ի:

2. Սահմանել, որ բժշկական գաղտնիք համարվող տվյալները, առանց պացիենտի կամ նրա օրինական ներկայացուցչի համաձայնության, Առողջապահության նախարարությանը, ներառյալ՝ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման և հանրային առողջության բնագավառում գործունեություն իրականացնող պետական կազմակերպություններին փոխանցելու առանձին ոչ վարակիչ հիվանդությունների, զանգվածային թունավորումների սպառնալիքների դեպքեր են հանդիսանում սույն հրամանի հավելված 1-ով և հավելված 2-ով սահմանված առանձին ոչ վարակիչ հիվանդությունների և զանգվածային թունավորումների դեպքի արձանագրումը։

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

13.11.2025

Ա. ԱվանեսՅԱՆ

 

 

Հավելված 1

ՀՀ առողջապահության նախարարի

2025 թվականի նոյեմբեր «13»-ի

թիվ 145-Ն հրամանի

 

ԴԵՊՔԵՐ

 

ԲԺՇԿԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔ ՀԱՄԱՐՎՈՂ ՏՎՅԱԼՆԵՐԸ, ԱՌԱՆՑ ՊԱՑԻԵՆՏԻ ԿԱՄ ՆՐԱ ՕՐԻՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ, ՆԵՐԱՌՅԱԼ՝ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԵՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ, ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ԱՌԱՆՁԻՆ ՈՉ ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

հ/հ

Հիվանդության կոդ՝ ըստ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի թիվ 871-Ն հրամանի

Առանձին ոչ վարակիչ հիվանդություններ

1. Մանկական վնասվածքներ

1.

S00-S09

Գլխի վնասվածքներ

2.

S10–S19

Պարանոցի վնասվածքներ

3.

S20–S29

Կրծքավանդակի վնասվածքներ

4.

S30–S39

Որովայնի, մեջքի ստորին մասի, ողնաշարի գոտկային հատվածի և կոնքի վնասվածքներ

5.

S40–S49

Ուսագոտու և բազկի վնասվածքներ

6.

S50–S59

Արմունկի և նախաբազկի վնասվածքներ

7.

S60–S69

Դաստակի և նախադաստակի վնասվածքներ

8.

S70–S79

Կոնքազդրային հոդի և ազդրի վնասվածքներ

9.

S80–S89

Ծնկի և սրունքի վնասվածքներ

10.

S90–S99

Սրունք-թաթային հոդի և ոտնաթաթի վնասվածքներ

11.

T00–T07

Մարմնի մի քանի (բազմակի) շրջանների վնասվածքներ

12.

T08–T14

Իրանի, վերջույթի չճշտված մասի կամ մարմնի չճշտված շրջանի վնասվածքներ

13.

T15–T19

Բնական անցքերով օտար մարմնի ներթափանցման հետևանքներ

14.

T20–T25

Մարմնի արտաքին մակերեսի ճշտված տեղամասի ջերմային և քիմիական այրվածքներ

15.

T26–T28

Աչքի և ներքին օրգանների ջերմային և քիմիական այրվածքներ

16.

T29–T32

Մարմնի բազմակի և ճշտված շրջանների ջերմային և քիմիական այրվածքներ

17.

T33–T35

Ցրտահարություն

18.

T66–T78

Արտաքին պատճառների ազդեցության այլ և չճշտված հետևանքներ

19.

T79–T79

Վնասվածքի որոշ վաղ բարդություններ

20.

T80–T88

Վիրաբուժական և թերապևտիկ միջամտությունների բարդություններ` այլ դասերում չդասակարգված

21.

T90–T98

Վնասվածքների, թունավորումների և արտաքին այլ պատճառների ազդեցության հետևանքներ:

2. Սպորտային վնասվածքներ

22.

S00-S09

Գլխի վնասվածքներ

23.

S10–S19

Պարանոցի վնասվածքներ

24.

S20–S29

Կրծքավանդակի վնասվածքներ

25.

S30–S39

Որովայնի, մեջքի ստորին մասի, ողնաշարի գոտկային հատվածի և կոնքի վնասվածքներ

26.

S40–S49

Ուսագոտու և բազկի վնասվածքներ

27.

S50–S59

Արմունկի և նախաբազկի վնասվածքներ

28.

S60–S69

Դաստակի և նախադաստակի վնասվածքներ

29.

S70–S79

Կոնքազդրային հոդի և ազդրի վնասվածքներ

30.

S80–S89

Ծնկի և սրունքի վնասվածքներ

31.

S90–S99

Սրունք-թաթային հոդի և ոտնաթաթի վնասվածքներ

32.

T00–T07

Մարմնի մի քանի (բազմակի) շրջանների վնասվածքներ

33.

T08–T14

Իրանի, վերջույթի չճշտված մասի կամ մարմնի չճշտված շրջանի վնասվածքներ

34.

T15–T19

Բնական անցքերով օտար մարմնի ներթափանցման հետևանքներ

35.

T20–T32

Ջերմային և քիմիական այրվածքներ

36.

T20–T25

Մարմնի արտաքին մակերեսի ճշտված տեղամասի ջերմային և քիմիական այրվածքներ

37.

T26–T28

Աչքի և ներքին օրգանների ջերմային և քիմիական այրվածքներ

38.

T29–T32

Մարմնի բազմակի և ճշտված շրջանների ջերմային և քիմիական այրվածքներ

39.

T33–T35

Ցրտահարություն

40.

T66–T78

Արտաքին պատճառների ազդեցության այլ և չճշտված հետևանքներ

41.

T79–T79

Վնասվածքի որոշ վաղ բարդություններ

42.

T90–T98

Վնասվածքների, թունավորումների և արտաքին այլ պատճառների ազդեցության հետևանքներ

3. Արտադրական վնասվածքներ

43.

S00-S09

Գլխի վնասվածքներ

44.

S10–S19

Պարանոցի վնասվածքներ

45.

S20–S29

Կրծքավանդակի վնասվածքներ

46.

S30–S39

Որովայնի, մեջքի ստորին մասի, ողնաշարի գոտկային հատվածի և կոնքի վնասվածքներ

47.

S40–S49

Ուսագոտու և բազկի վնասվածքներ

48.

S50–S59

Արմունկի և նախաբազկի վնասվածքներ

49.

S60–S69

Դաստակի և նախադաստակի վնասվածքներ

50.

S70–S79

Կոնքազդրային հոդի և ազդրի վնասվածքներ

51.

S80–S89

Ծնկի և սրունքի վնասվածքներ

52.

S90–S99

Սրունք-թաթային հոդի և ոտնաթաթի վնասվածքներ

53.

T00–T07

Մարմնի մի քանի (բազմակի) շրջանների վնասվածքներ

54.

T08–T14

Իրանի, վերջույթի չճշտված մասի կամ մարմնի չճշտված շրջանի վնասվածքներ

55.

T15–T19

Բնական անցքերով օտար մարմնի ներթափանցման հետևանքներ

56.

T20–T32

Ջերմային և քիմիական այրվածքներ

57.

T20–T25

Մարմնի արտաքին մակերեսի ճշտված տեղամասի ջերմային և քիմիական այրվածքներ

58.

T26–T28

Աչքի և ներքին օրգանների ջերմային և քիմիական այրվածքներ

59.

T29–T32

Մարմնի բազմակի և ճշտված շրջանների ջերմային և քիմիական այրվածքներ

60.

T33–T35

Ցրտահարություն

 

 

Հավելված 2

ՀՀ առողջապահության նախարարի

2025 թվականի նոյեմբեր «13»-ի

թիվ 145-Ն հրամանի

 

ԴԵՊՔԵՐ

 

ԲԺՇԿԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔ ՀԱՄԱՐՎՈՂ ՏՎՅԱԼՆԵՐԸ, ԱՌԱՆՑ ՊԱՑԻԵՆՏԻ ԿԱՄ ՆՐԱ ՕՐԻՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ, ՆԵՐԱՌՅԱԼ՝ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԵՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ, ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ

 

հ/հ

Թունավորման կոդ՝ ըստ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի թիվ 871-Ն հրամանի

Զանգվածային թունավորումներ

1. Մանրէային ծագման սննդային թունավորումներ

1.

A05.0

Ստաֆիլակոկային սննդային թունավորում

2.

A05.1

Բոտուլիզմ դասական սննդային թունավորում` հարուցված կլոստրիդիում բոտուլինումով (Clostridium botulinum)

3.

A05.2

Սննդային թունավորում` հարուցված կլոստրիդիում պերֆրինգենսով (Clostridium perfringens) (Clostridium welchii) Մեռուկացող էնտերիտ

4.

A05.3

Սննդային թունավորումներ` հարուցված վիբրիո պարահեմոլիտիկուսով (Vibrio parahaemolyticus)

5.

A05.4

Սննդային թունավորումներ` հարուցված բացիլիուս ցերեուսով (Bacillus cereus)

6.

T64

Աֆլատոքսին և այլ միկոտոքսիններ պարունակող սննդամթերքի թունավոր ազդեցություններ

2. Ոչ մանրէային ծագման սննդային թունավորումներ

7.

T56

Մետաղների թունավոր ազդեցություններ

8.

T61

Ծովային սննդամթերքում պարունակվող վնասակար նյութերի թունավոր ազդեցություններ

9.

T62

Ծովային սննդամթերքում պարունակվող այլ վնասակար նյութերի թունավոր ազդեցություններ

Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 դեկտեմբերի 2025 թվական: