Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-441-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.12.22-2026.01.04 Պաշտոնական հրապարակման օրը 23.12.2025
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
04.12.2025
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
22.12.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2025 թվականի դեկտեմբերի 4-ին

 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 7-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժզ» կետով.

 «ժզ) «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհատական և հրապարակային ծանուցումների համար:»:

 

Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածում ««ժե» պարբերությամբ սահմանված՝ պետական տուրքի գանձման օբյեկտի» բառերը փոխարինել ««ժե» և «ժզ» կետերով սահմանված՝ պետական տուրքի գանձման օբյեկտների» բառերով:

 

Հոդված 3. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 20.5-րդ հոդվածով.

 

«Հոդված 20.5. «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհատական և հրապարակային ծանուցումների համար պետական տուրքի դրույքաչափերը

 

1. «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհատական և հրապարակային ծանուցումների համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով.

 

1) Անհատական ծանուցման համար

 

ա) տեքստի դեպքում

յուրաքանչյուր տպագրական նիշի համար՝ 0.05 դրամ, բայց ոչ պակաս 50 դրամից և ոչ ավելի 250 դրամից

բ) էլեկտրոնային փաստաթղթի դեպքում

յուրաքանչյուր կիլոբայթի համար՝ 0.5 դրամ, բայց ոչ պակաս 100 դրամից և ոչ ավելի 500 դրամից

2) Հրապարակային ծանուցման համար

յուրաքանչյուր տպագրական նիշի համար` 10 դրամ, բայց ոչ պակաս 2000 դրամից և ոչ ավելի 100000 դրամից, իսկ «Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հաշվետվության հրապարակման համար՝ ոչ ավելի 5000 դրամից

 

2․ Եթե անհատական ծանուցումը միաժամանակ և՛ տեքստ, և՛ էլեկտրոնային փաստաթուղթ է պարունակում, ապա պետական տուրքը գանձվում է դրանցից յուրաքանչյուրի համար հաշվարկված պետական տուրքերի հանրագումարի չափով։»։

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից:

 

Հանրապետության նախագահ

Վ. Խաչատուրյան

 

2025 թ. դեկտեմբերի 22

Երևան

ՀՕ-441-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 դեկտեմբերի 2025 թվական: