ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2025 թվականի դեկտեմբերի 4-ին
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 7-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժզ» կետով.
«ժզ) «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհատական և հրապարակային ծանուցումների համար:»:
Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածում ««ժե» պարբերությամբ սահմանված՝ պետական տուրքի գանձման օբյեկտի» բառերը փոխարինել ««ժե» և «ժզ» կետերով սահմանված՝ պետական տուրքի գանձման օբյեկտների» բառերով:
Հոդված 3. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 20.5-րդ հոդվածով.
| «Հոդված 20.5. | «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհատական և հրապարակային ծանուցումների համար պետական տուրքի դրույքաչափերը |
1. «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհատական և հրապարակային ծանուցումների համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով.
|
1) Անհատական ծանուցման համար |
|
|
ա) տեքստի դեպքում |
յուրաքանչյուր տպագրական նիշի համար՝ 0.05 դրամ, բայց ոչ պակաս 50 դրամից և ոչ ավելի 250 դրամից |
|
բ) էլեկտրոնային փաստաթղթի դեպքում |
յուրաքանչյուր կիլոբայթի համար՝ 0.5 դրամ, բայց ոչ պակաս 100 դրամից և ոչ ավելի 500 դրամից |
|
2) Հրապարակային ծանուցման համար |
յուրաքանչյուր տպագրական նիշի համար` 10 դրամ, բայց ոչ պակաս 2000 դրամից և ոչ ավելի 100000 դրամից, իսկ «Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հաշվետվության հրապարակման համար՝ ոչ ավելի 5000 դրամից |
2․ Եթե անհատական ծանուցումը միաժամանակ և՛ տեքստ, և՛ էլեկտրոնային փաստաթուղթ է պարունակում, ապա պետական տուրքը գանձվում է դրանցից յուրաքանչյուրի համար հաշվարկված պետական տուրքերի հանրագումարի չափով։»։
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից:
|
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2025 թ. դեկտեմբերի 22 Երևան ՀՕ-441-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 դեկտեմբերի 2025 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|