Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-413-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.12.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.12.22-2026.01.04 Պաշտոնական հրապարակման օրը 23.12.2025
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
04.12.2025
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
22.12.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.12.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2025 թվականի դեկտեմբերի 4-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. 1998 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 263-րդ հոդվածում՝

1) 4-րդ մասի առաջին նախադասությունը «կարգով» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված պայմանագրերի» բառերով․

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մասով.

«5. Բանկի կամ հիփոթեքային վարկ տրամադրելու իրավասություն ունեցող վարկային կազմակերպության մասնակցությամբ կառուցվող անշարժ գույք գնելու իրավունքի և հիփոթեքի խառը պայմանագրերը կամ անշարժ գույքի առք ու վաճառքի և հիփոթեքի խառը պայմանագրերը կարող են կնքվել առանց նոտարական վավերացման, եթե դրանք շարադրված են Կառավարության հաստատած՝ նոտարական վավերացում չպահանջող պայմանագրերի օրինակելի ձևերին համապատասխան, չեն պարունակում այլ պայմաններ և կնքվել են Կադաստրի կոմիտեի էլեկտրոնային ծառայությունների մատուցման հարթակում:»:

 

Հոդված 2. Օրենսգրքի 299-րդ հոդվածի 4-րդ մասում՝

1) «ինչպես նաև» բառերից հետո լրացնել «սույն օրենսգրքի 263-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված պայմանագրերի վրա,» բառերով․

2) «օրինակելի պայմանագրերի պայմաններին» բառերը փոխարինել «՝ նոտարական վավերացում չպահանջող պայմանագրերի օրինակելի ձևերին» բառերով․

3) «պայմանագրերում» բառից հետո լրացնել «(բացառությամբ սույն օրենսգրքի 263-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված` Կադաստրի կոմիտեի էլեկտրոնային ծառայությունների մատուցման հարթակում կնքված պայմանագրերի)» բառերով․

4) «օրինակելի պայմանագրերի պայմանների» բառերը փոխարինել «՝ նոտարական վավերացում չպահանջող պայմանագրերի օրինակելի ձևերի» բառերով:

 

Հոդված 3.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում:

 

Հանրապետության նախագահ

Վ. Խաչատուրյան

 

2025 թ. դեկտեմբերի 22

Երևան

ՀՕ-413-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 դեկտեմբերի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան