«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
նախագահ Լ. ՏԵՐ-Պետրոսյան
«29» դեկտեմբերի 1995 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 դեկտեմբերի 1995 թ. N 121
Քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՄՆ-Ի ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱՐՏՈՆՅԱԼ ՎԱՃԱՌՔԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության կառավարության և ԱՄՆ-ի կառավարության միջև արտոնյալ վաճառքի համաձայնագրի (PL 480 TITLE.1) նախագծին:
2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի նախարարությանը` մեկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել վարկի անկորուստ և ժամանակին օգտագործման վերաբերյալ առաջարկություններ:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի նախարարությանը` մեկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն սահմանված կարգով ներկայացնել ԱՄՆ-ի և Հայաստանի Հանրապետության պատասխանատու բանկերի ընտրության, մրցույթի կազմակերպման ձևի և դրա անցկացման պայմանների վերաբերյալ առաջարկություններ:
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` մեկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել վաճառքից գոյացած գումարների հետագա օգտագործման և վարկի մարման վերաբերյալ առաջարկություններ:
5. Լիազորել Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պրն Ռ. Շուգարյանին Հայաստանի Հանրապետության կառավարության և ԱՄՆ-ի կառավարության միջև արտոնյալ վաճառքի համաձայնագիրը:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1995 թվականի դեկտեմբերի 29-ից:
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ |