ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՄՆ-Ի ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱՐՏՈՆՅԱԼ ՎԱՃԱՌՔԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 121
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.12.1995-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1995/12, դեկտեմբեր 1995
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.12.1995
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթիվ
29.12.1995
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.12.1995

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
նախագահ Լ. ՏԵՐ-Պետրոսյան

«29» դեկտեմբերի 1995 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 դեկտեմբերի 1995 թ. N 121

Քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՄՆ-Ի ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱՐՏՈՆՅԱԼ ՎԱՃԱՌՔԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության կառավարության և ԱՄՆ-ի կառավարության միջև արտոնյալ վաճառքի համաձայնագրի (PL 480 TITLE.1) նախագծին:

2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի նախարարությանը` մեկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել վարկի անկորուստ և ժամանակին օգտագործման վերաբերյալ առաջարկություններ:

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի նախարարությանը` մեկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն սահմանված կարգով ներկայացնել ԱՄՆ-ի և Հայաստանի Հանրապետության պատասխանատու բանկերի ընտրության, մրցույթի կազմակերպման ձևի և դրա անցկացման պայմանների վերաբերյալ առաջարկություններ:

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` մեկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել վաճառքից գոյացած գումարների հետագա օգտագործման և վարկի մարման վերաբերյալ առաջարկություններ:

5. Լիազորել Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պրն Ռ. Շուգարյանին Հայաստանի Հանրապետության կառավարության և ԱՄՆ-ի կառավարության միջև արտոնյալ վաճառքի համաձայնագիրը:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1995 թվականի դեկտեմբերի 29-ից:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան