«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
«20» սեպտեմբերի 1995 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 սեպտեմբերի 1995 թ. N 33
Քաղ. Երևան
«ԵՐԵՎԱՆԻ ՏՆԱՅՆԱԳՈՐԾԱԿԱՆ ԿՈՄԲԻՆԱՏ» ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Երևանի տնայնագործական կոմբինատ» պետական ձեռնարկությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականաշնորհել աշխատավորական կոլեկտիվի անդամներին՝ փակ բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով։
2. Ընկերության կանոնադրական հիմնադրամը սահմանել 2407 հազ. դրամ, որից վաճառքի ենթակա մասը՝ 2407 հազ. դրամ։
3. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 10303 հազ. դրամ։
4. Գույքի գնումն իրականացնել մեկ ամսվա ընթացքում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1995 թվականի սեպտեմբերի 20-ից։
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|